Մակար Բարխուդարյան. ԱՐՑԱԽ.2


ԳՐԻԳՈՐԵԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ

Գիւղումս կայ և երկսեռ միդասեան ուսումնարան, որի երկյարկ շէնքը կառուցանել տուած է վերոյիշեալ բագուաբնակ Գերազնիւ Գրիգոր աղա Թովմասեան Այվազեանցն։  Գետնայարկն ծառայում է իբրև փայտատուն, իսկ վերնայարկն՝ ուսումնարան, որի մէջ կայ չորս սենեակ, մի մեծ դահլիճ և մի գեղեցիկ սրահ, որի մէջ է հետևեալ արձանագրութիւնն.
«Շինեցաւ ուսումնարանս արդեամբ ի յիշատակ Բագուաբնակ Գրիգոր Թօմասեան Այվազեանցին 1890 թիւ Դեկտեմբեր»։ Վերնայրկն ունի գեղեցիկ պատշգամբներ, նոր ձևի շինուած. պատուական նստարաններ և գրատախտակներ աշակերտաց և աշակերտուհեաց համար։ Ծխական ուսումնարանիս երկարութիւնն 29 մետր է, լայնութիւնն 11 մետր 48 սանթիմ։ Ուսանում են մօտ 60 աշակերտ և աշակեերտուհի։
Տարեկան ռոճիկ վարժապետի . . . 500 րուբլի.
         ,,             ,,    վարժուհու . . . 400      ..
Լրագիր, գւիրք, և զանազան նիւթեր . 300      ,,
–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
Միամեայ ընդհանուր ծախք . .         1200  րուբ.
Այս բոլոր ծախքերը ամեն տարի անում է միևնոյն բարերար Գրիգոր աղա Այվազեանցն։ Բացի ծախքերիցս Նորին Գերազնուութիւնն անում է հագուստ մի քանի որբ աշակերտաց և աշակերտուհեաց համար։ Երջանիկ է Սարուշէնն, որ ունի այսպիսի բարերար։
ԺԸ. ՄԱՒԱՍ ՇԷՆ. հիմնուած է նոյն լեռնագօտու գագաթնագիծ սարահարթի վերայ. բնակիչք տեղափոխուած են Ջրաբերդից. հողն բէկական, աւազուտ և սակաւ արդիւնաւէտ, տեղական բերքերն նոյն, ձմրան խիստ, ամրան գերազանց օդն, կլիման, տեսարանն և ջուրն. երկար կեանք 90–100. եկեղեցին Երեք մանկունք. քարաշէն, որ կրում է սոյն արձանագրութիւնը. «Շնորհօքն Աստուծոյ ես տիկին Քալոյ Յովսէփ-բէկ Մէլիք Շահնազարեանց կառուցի զայս Երից մանկանց եկեղեցիս յարդար վաստակոց իմոց 1854 թուին»։ Քահանայ մի։ Ծուխ 34. ար. 114. իգ. 87։

ՄԱՄԱՍԷԻ ՎԱՆՔ

Այսպէս է անուանում Արցախի հասարակութիւնն այն վանքը, որ շատ վաղուց շինուած է շէնիս մօտ բարձր բլրի վերայ, որի արևելեան և հիւսիսային կողմերն վիմահերձ բարձրութիւններ են։ Վանքս, որ կառուցեալ է երկու սիւների վերայ, ունի եկեղեցու ձև։ Խորանի տակ կայ չորս գերեզմանաձև շիրիմ, որ նորոգուած է երբեմն տաճարիս հետ միասին։ Մեծ ուխտատեղի է վանքս և շիրիմներս։ Վանքիս մօտ եղած են խուցեր միաբանից համար, որք աւերակ են այժմ բոլորովին։ Երևում են նաև պարսպի հետքերն, որով պատած են վիմահերձից վիմահերձ։
ԺԹ. ԲԼԲԼԱԿ ՇԷՆ. Հիմնուած նոյն լեռնագօտու հարաւահայեաց լանջի վերայ։ Բնակիչք բնիկ. հողն բէկական, տեղական բերքերն նոյն. չունին եկեղեցի. հոգևոր պէտքերն կատարուում են Սխտորաշինում։ Ծուխ 15. ար. 65. իգ. 65։
Ի. ՍԽՏՈՐԱՇԷՆ. Հիմնուած է նոյն լեռնագօտու հարաւահայեաց լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական, տեղական բերքերն նոյն (ունին այգի, պարտէզ և թթենի), օդն, կլիման և ջուրն անվնաս. երկար կեանք 75–80. եկեղեցին նորաշէն և կիսատ տակաւին, քահանան գալիս է Ծովատեղ գիւղից։ Ծուխ 65. ար. 281. իգ. 203։
Շինիս այգիների աղբիւրի մօտ կայ մի թեղի բազմադարեան ծառ, որի հաստութիւնն է 22 մետր, 75 սանթիմ։
ԻԱ. ՀԵՐՀԵՐ ԳԻՒՂ. Հիմնարկուած է նոյն լեռնագօտու հիւսիսային կողմում. գիւղի դիրքն արևելահայեաց. բնակիչք բնիկ, հողն կիսով չափ արքունի և կիսով չափ բէկական, բայց բարեբեր և պտղատու, տեղական բերքերն նոյն, առատ է տանձն և խնձորն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100. քահանայ մի. ծուխ 80. ար. 325. իգ. 255։ Եկեղեցին Սուրբ Գրիգորիս, հոյակապ, համակ սրբատաշ քարով շինուած, կառուցեալ չորս սիւների վերայ, արտաքուստ խաչաձև. ներքուստ, -ողովրդեան կանգնած տեղից, վերև գմբէթ. երկարութիւնն 19 մետր 24 սանթիմ, լայնութիւնն էփ մետր 63 սանթիմ։ Բեմի –ողովրդահայեաց երեսին փորագրուած է.
«Կամաւն Աստուծոյ ես Պետրոս Կաթուղիկոս Աղուանից սուրբ Աթոռոյ Գանձասարայ՝ նորոգեալ սուրբ աթոռս Ամարասայ արհի եպիսկոպոսութեան բոլոր նահանգի Վարանդու և Քոչիզու, քանզի փեռեկտեալ և պատառեալ էին զվիճակ սորին արարեալ ըստ իւրաքանչիւր կամաց. իսկ մեք զցանկ հայրենի նորոգեալ ժողովեցաք, նորոգեցաք զսիրելի աշակերտս մեր զտէր Բարսեղ արհի եպիսկոպոսն, որ և հրամայեցաք սմա շինել զեկեղեցի իմ Հովարան Ամարասայ, զոր և շինեալ կատարեաց ըստ մերում հրամանի յաւուր տաւնի այլակերպութեանն Քրիստոսի. և աւրհնեցաք զսուրբ տաճարս անուանելով զսա սուրբ Գրիգորիս՝ բերելով ի նշխարաց սրբոյն Գրիգորիսի ամփոփեցաք երկրիս Վարանդու և Քոչիզու, զի եղիցի այս երկու աթոռս մի։ Ով ոք զայս վիճակս բաժանել և զոք նստուցանել այլ տեղի, եթէ կաթուղիկոս իցէ կամ եպիսկոպոս Տէր զայնպիսին՝ նզովեալ եղիցի ՅԺԸ. հայրապետացն, ընդ խաչահանուացն դասեսցի. Յուդայի մասնակից եղիցի։ Այս կտակ և արձանագիր յաւիտեան մնայ հաստատ»։
Հարաւային փոքր խորանի հիւսիսային սեմի վերայ.
«Մեք Հերհերայ ճամիաթս տանուտէր Ղասումս, մեծ և փոքր ճանապարճի գլխի տափն ի սկզբանէ վախմ էր սուրբ Աստուածածնին. մեք ևս վախմ արարաք Սուրբ Գրիգորիսիս. ով քակէ, նզովեալ եղիցի յԱստուծոյ»։
Հիւսիսային փոքր խորանի հարաւային սեմի վերայ.
«Աստուած ողորմի տնտես Մարիամին, որ Է. (7) տարի եկեղեցուս հացն ու ճաշն արաւ»։
Աւագ խորանի հիւսիսային կամարակալ սեան վերայ.
«Կամաւն Աստուծոյ… եկի սուրբ Աս… թիւն Հայոց ՌՃԵ. ին հանդերձ Յո.. Ալէքսան, Եղիայ. և Մարտիրոս եպիսկոպոսօքս, որ առ Աստուած փոխեցան, որ թիւն էր ՌՃԺԶ. ի ա. յուլ. հիմնարկեցաւ սուրբ տաճարիս.. արնա սուրբ Գրիգորիսի ձեռնտուութեամբ.... ի թիե… աշխատանս արարի … Մահդասի Գէսուն.... ցէ ըստ աշխար… անց՚ յիշեցէք՚ ցս ոս.. 1)»։
Արեւմտեան դրան ճակատակալ քարին վերայ.
«Ես Պետրոս կաթուղիկոս աշակերտ Ղուկաս վարդապետին ետու շինել կաթուղիկէս յիշատակ ինձ և աշակերտին իմոյ Բարսեղ եպիսկոպոսին. յիշեցէք ի Քրիստոս»։
«Աստուած աւրհնէ Քոչիզու ժողովուրդն այն աւրհնութեամբն, որ ոչ անցանէ, ձեռնտու եղեն կրին և քարին»։
«Զաւրութեամբն Աստուծոյ շինեցաւ սուրբ եկեղեցիս ի դառն և ի նեղ ժամանակիս, վասն ծովացեալ մեղաց մերոց եկն մարախ եկեր զերկիրս Աղուանից և աւերեաց բազում տեղիս ի թագաւորութեան Շահ Սուլէմանին, պարոնութեան Միրզա Ղուլի բէկին և իշխանութեան երկրիս Վարանդու Մէլիք Բաղու որդի Մէլիք Շահնազարին և օժանդակութեան (թեամբ) Ովանիսին և քահանայից և տանուտեարց, մեծամեծաց և փոքունց ամէն. թվին ՌՃԻԲ.»։
Հարաւային դրան ճակատակալ քարի վերայ
«Շնորհօքն Քրիստոսի ես Բարսեղ եպիսկոպոս աշակերտ Պետրոս կաթուղիկոսին և ծնողսն իմ Աղայն և Գիւլաղայն ի գաւառէն Վարանդու, ի գեղջէ Գիշուն՝ նորոգեալ պայծառացուցի զսուրբ աթոռս Ամարասայ, պարսպօք շրջապատեցաք հանդերձ յոգնաթիւ սենեկօք, զեկեղեցիս շքեղացուցաք զարդուք, տուաք շինել զեկեղեցիս անուամբ սրբոյն Գրիգորիսի Հովարան սուրբ աթոռոյն Ամարասայ, որ և մասն  բերեալ ի նմանէ ամփոփեցաք աստ, իսկ հիմնարկեցաւ ՌՃԺԶ. թվին, կատարեցաւ ՌՃԻԵ. ին»։
–––––––––––––––––––––
1) Եղծուած են կէտադրեալ բառերն և գրերն։

Գիւղիս հին հանգստարանում կայ մի հնաշէն մատուռ Սուրբ Աստուածածին անուամբ, որ խարխուլ է արդէն և քայքայւում է.
ԻԵ. ԾՈՎԱՏԵՂ ԳԻՒՂ. Շինուած է նոյն սարի հիւսիսային կողմում ոչ այնքան հեռի Հիրհերից. բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի, միջակ արդիւնաբեր, բայց պտղատու. տեղական բերքերն նոյն (նշանաւոր են տանձն ու խընձորն), պատուական օդն, կլիման, տեսարանն և ջուրն, երկար կեանք 90, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ. քահանայ մի։ Ծուխ 86. ար. 306. իգ. 276։

ԿԱՐՄԻՐ ԵԿԵՂԵՑԻ.

Այս անուամբ է կոչուում Մէլիք Փաշաեանցների Դամբարանն, որ կայ գիւղիս արևելեան կողմում, ոչ այնքան հեռի, մի բլրակի վերայ։ Դամբարանիս շուրջն հանգիստներ են հնուց խիտ առ խիտ ամփոփուած, որի մէջ կան և խաչազարդ տապանաքարեր։ Դամբարանս ստորերկրեայ է և բաղկացած չորս պատկից մատուռներից, որոց Ա-ն մեծ. Բ-ն միջակ մատուռներ են։ Գ-ն եկեղեցի է՝ Դ-ն փոքր մատուռ է։ Լայնութիւնից լայնութիւն պատկից մատուռներս հաղորդակցութիւն ունին միմեանց միջնադռներով։ Ա-ն մեծ մատուռնվնասուած է գագաթնագիծ ճեղքուածքով, որի՛ հարաւային պատն և դուռնն միայն են երևում. քանզի ստորերկրեայ են բոլոր մատուռներս։
Ա. Մատրան ճակատակալ քարի վերայ.
«Թվ. ՌՀ. Դաւիթ եպիսկոպոս. յիշատակ է եկեղեցի վանքս որ լինի սա դամբարան և շիրիմ մերոց նախնեաց»։
Մատրանս խորանի հարաւային կողմի խաչին վերայ.
«Թվ. ՌԼԵ. ի հայրապետութեան Դաւիթ, առաջնորդի Մէլիք Փաշիկ 1), Պետրոս եպիսկոպոս»։
––––––––––––––––––
1) Այսինքն ՛ի մէլիքութեան կամ ի պարոնութեան։


Վէմ քարի ժողովրդահայեաց երեսին.
«Դաւիթ եպիսկոպոս»։
Բեմի խաչի վերայ.
«Դաւիթ աբեղա կանգնեցի զխաչս Առան վարդապետի Տարսոնե.. և զիս իշա (յիշեա՛)»։
Խորանի հիւսիսային կողմի խաչքարի վերայ.
«Թվ. ՌԻԵ. ի հայրապետութիւն տէր Յովհանիսի. առաջնորդութիւն Մէլիք Փաշին, յանուն Աստուծոյ ես Սահակ եպիսկոպոս կանգնեցի զխաչս ի փրկութիւն եղբաւր մերոյ Ղազարին, աղաւթս յիշեցէք» (14)։
Բ. Մատրան մէջ հարաւային պատում մի կիսատ խաչի վերայ.
«Անուն Տեառն Աստուծոյ ես Մեիկ Հացգերգ (?) կանգնեցի զխաչս որդոյ իմոյ Սադիկայ և որ Եւայ ու Արղուն ձորոյ խոց. Աստուած ողորմի……»։
Մի մեծ խաչի կէս երեսին վերայ.
«Այս է Սահակ եպիսկոպոսն, որ փոխեցաւ….»։ Միւս կողմի վերայ։ «Անուամբն Աստուծոյ ես Պետրոս եպիսկոպոս, Դաւիթ խան այանս կանգնեցինք զխաչս ի փրկութիւն Սահակ եպիսկոպոսին, աղաւթեցէք»։
Դ. Մատրան մէջ մի գեղեցկաքանդակ խաչքարի վերայ.
«Կամաւ ամենակալին Աստուծոյ, ես Մէլիք Աւան կանգնեցի զխաչս ՛ի փրկութիւն իմոյ Մէլիք Պապին, մաւրն իմոյ Խոնդի խաթունին, ով որ յիշէք ՛ի Տէր, յիշեսջիք առ Աստուած թվ. ՌԺԵ. ին»։
Ուրիշ խաչի վերայ
«Կամաւ Ամենակալին Աստուծոյ ես Մէլիք Աղամ որդի Մէլիք Պապին որդոյ Հախիջանայ թոռանց որդոյն Թոմասին որդոյ մեծի իշխանին Աւանայ կանգնեցի զխաչս ի փրկութիւն նախնեաց մերոց….»։
Այլ խաչարձանի վերայ
«Իշխանութեան Թահմազին, հայրապետութեան տեառն Գրիգորիսի և առաջնորդութեան ուխտիս Սահակայ եպիսկոպոսի…»։
Սարսափելի մութ, խոնաւ և անմաքուր են մատուռներս և լի ջղջիկներով, մաշուած, տեղ տեղ եղծուած և դըժուարաւ ընթեռնելի են արձանագրութիւններն. վասնորոյ հազիւ թէ երկու օրում կարողացանք ընդօրինակել մեծ զգուշութեամբ այդ արձանագրութիւններդ։ Թողում ասել որ յաճախակի յարձակուելով ջղջիկներն մեր վառ մոմերի վերայ՝ անցուցանում էին զայն զմեզ թողնում դժոխային մթութեան մէջ։
Արդէն խօսած ենք լճակների շարքում երկու փոքր լճակների մասին, որք կան Ծովատեղ գիւղի և Խերխան շինի միջև։ Ոմանք ասում են թէ Ծովատեղ գիւղն լճերիցս ստացած է իւր Ծովատեղ անունը։
ԻԳ. ԽԵՐԽԱՆ ՇԵՆ. Հինուած է նոյն լեռնագօտու հիւսիսային լանջի վերայ. բնակիչք բնիկ 1), հողն բէկական. ամենայն ինչ նոյն, եկեղեցին Սուրբ Գրիգոր, քարուկիր, քահանան գալիս է Ծովատեղից։ Ծուխ 31. ար. 150 իգ. 120։
ԻԴ. ՄԱՇԱԴԻ ՇԷՆ. Հիմնուած է մի ձորի երկու լանջերին, որ գտնուում է Մսմնայ գիւղի արևելեան կողմում. բնակիչք բնիկ. հողն բէկական և բազմարդիւն, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն անվնաս, երկար կեանք 75-80. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր. քահանայ մի։ Ծուխ 120. ար. 510. իգ. 433։
ԻԵ. ՄՍՄՆԱՅ. Հիմնուած է նոյն լեռնագօտու հիւսիսային կողմում, Շօշկայ վանքի արևելեան ձորի լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի, հացաւէտ, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման, տեսարանն և ջուրն, երկար կեան ք 89-90. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ. քահանան գալիս է Ղաւախան գիւղից։ Ծուխ 70. ար. 260. իգ. 230։
ԻԶ. ՀՂՈՐԴԻ ԳԻՒՂ. Հիմնուած է մի բարձր սարի արևելահայեաց լանջին վերայ. բնակիչք բնիկ. հողն բէկական, տեղական բերքերն նոյն, գերազանց օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90–100. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, քահանայ մի։ Ծուխ 136. ար. 624. իգ. 508։
–––––––––––––––––––––
1) Սոքա կանխաւ բնակած են հին գիւղում, որ կայ այժմեան շինից ներքև, որի մէջ դեռ երևում է Րևալ (երևայ, երևի) անուն եկեղեցին և որի մօտ՝ հին հանգստարանն։

Միդասեան ուսումնարան տղայոց. աշակերտք 35. թոշակատու 25, ձրիավարժ 10, տարեկան ռոճիկ վարժապետի 220 րուբլի։

ԲՈՂՐԽԱՆԻ ՎԱՆՔ (սարիս բարձ 5326 ոտ.)

Հիմնուած է համանուն սարի հարաւ արևելեան կողմում մի փոքր ձորակի ձախ լանջում մի հարթակի վերայ։ Ըստ ամենայնի ունի եկեղեցու ձև կառուցեալ անտաշ կաթնագոյն քարով մի կամարի վերայ։ Ունի մի մեծ և միայն մի փոքր խորան, մի դուռն, երեք լուսամուտ, երկու խորհրդարան. 9 մետր 65 սանթիմ երկարություն, 5 մետր 50 սանթիմ լայնութիւն։ Մի կոտրած և փոքր խաչքարի վերայ. «Խաչս տանն Արխի»։ Այլ փոքր խաչքարի վերայ. «Խաչս Կ. ես Բ. Հ.»։
Ունի շրջապարիսպ քառակուսի պատուած, որ ունի միայն մի դուռն։ Պարսպի հարաւային և արևմտեան կողմում ներքուստ շինուած են թաղակապ խուցեր, անվնաս մնում է միայն վանահօր սենեակն, ամբողջապէս խոնարհուած են միաբանից սենեակների գլուխներն։ Պարսպի երկարութիւնն է 40 մետր, լայնութիւնն՝ 18 մետր 50 սանթիմ։ Անտառապատ է վանքիս շուրջն, որ ունի պատուական ջուր և մաքուր օդ։
ԻԷ. ՀԱՐԱՒ ԳԻՒՂ. Հիմնուած է Ա. լեռնագօտու 1) հիւսիսային կողմում մի ձորակի աջ կողմի բարձրութեան վերայ, բնակիչք բնիկ, հողն բէկական և սակաւաբեր, բարեխառն օդն և կլիման, պատուական ջուրն, երկար կեանք 85 տարի, եկեղեցին սուրբ Մեսրոպ, քարուկիր, քահանայ մի։ Ծուխ 65. ար. 245. իգ. 200։
ԻԸ. ՆԻՆԿԻ ԳԻՒՂ. Հիմնուած է Բ. կամ միջին լեռնագօտու հարաւահայեաց լանջին վերայ, բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի, բայց բազմարդիւն, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ չորս սիւների վերայ, քահանայ երկու։ Ծուխ 230. ար. 1041. իգ. 818։
–––––––––––––––––––––
1) Բարձր գագաթն է Խաչախութ 5028 ոտք։


ԾԱՌԵԽ ՈՒԽՏԱՏԵՂԻ.

Գիւղիս հիւսիսային կողմում մի բարձր սեռի վերայ կայ հնուց մնացեալ մի մատրան աւերակ, որի մէջ դրուած է մի խիստ հին քարեայ խաչ։ Ահա խաչս է ուխտատեղին, որի շուրջն բուսած են ծերունի ծառեր, որք անձեռնմխելի մնացած են իբր նուիրական ծառեր գիւղացու կացնի հարուածներից։
ԻԹ. ՂԱՒԱԽԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է մի ձորի մէջ, խեղդուած է տեսարանն և սեղմուած հօրիզոնն շրջապատող լեռներով 1). բնակիչք կիսով չափ բնիկ, կիսով չափ տեղափոխուած Ղափանից, Խանձաձորից և չորս գերդաստան Խնձորստանից, հողն բէկական, բարեբեր, ամրան ծանր օդն և կլիման, երկար կեանք 65-75, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, երկարութիւնն 17 մետր 40 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 65 սանթիմ. «Շինեցաւ այս եկեղեցիս Ղաւախանու հասարակութեան աշխատանօք 1871 ամի»։ Քահանայ մի։ Ծուխ 34, ար. 149, իգ. 131։
Գիւղիս հիւսիսային կողմում կայ հին հանգստարան և քարուկիր մատուռ, որի մէջ կան խաչարձաններ, որից միոյն վերայ. «Թվ. ՋՂԷ ես Շահաւոր կանգնեցի խաչս հայր Պախա, մայր իմ Շահմար…»։
Լ. ԵՆԿԻՋԱՆ գիւղ. Հիմնուած է Նինկի գիւղից բաւական ներքև նոյն գիւղի ջրաձորի ձախ կողմում մի սեռի վերայ. բնակիչք հատուած և եկած Նինկի գիւղից. ամենայն ինչ նոյն, եկեղեցին նոր շինել է տալիս պ. Գալուստ Գաբրիէլեան իւր սեպհական ծախքով, քահանան գալիս է Նինկի գիւղից։ Ծուխ 20. ար. 115. իգ. 95։
–––––––––––––––––––––
1) Արևելեան սարի բարձ. 3780 ոտք։


ՍՈՒՐԲ ԼՈԻՍԱՒՈՐԻՉ

Ծառեխի սարի շարունակութեան վերջի ծայրին մօտ՝ բարձր սեռի վերայ շինուած է կաթնագոյն անտաշ քարով մի փոքր և հին եկեղեցի, որ ուխտատեղի է։ Աւանդաբար ասում են թէ Սուրբ Գրիգորիս Աղուանից Ա. կաթուղիկոսն հիմնարկել տուած է յանուն սրբոյն Գրիգորի Լուսաւորչին։ Դարերի ընթացքում քանիցս նորոգուած է։
ԼԱ. ՊԱՌԱՒԱԹՈՒՄԲ. Հիմնուած է սուրբ Լուսաւորչի եկեղեցու սարի վերջացած տեղի հիւսիսային ստորոտում, ջրաձորի աջ կողմում. բնակիչք տեղափոխուած են Մեծ-Սիւնեաց Պղնձահանքի մօտից, հողն արքունի և բարեբեր, տեղական բերքերն նոյն (մանաւանդ տանձ, խնձոր, բոժոժ), սննդարար օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 85, եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանան գալիս է Կղարծուց։ Ծուխը (Հաշուած է Կղարծի գիւղի վերայ)։
ԼԲ. ԿՂԱՑԾԻ ԳԻՒՂ. Հիմնուած է Ա. լեռնագօտու հարաւային կողմում, Պառաւաթմբի հիւսիսային հանդէպ, նոյն ջրաձորի ձախ ափի բարձրութեան վերայ, դիրքն արևելահայեաց, բնակիչք բնիկ, հողն բէկական, արդիւնաւէտ. տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 100. եկեղեցին յանուն Սրբոց Թարգմանչաց, քարուկիր, հոյակապ չորս սիւների վերայ, շինուած բնակչաց ծախքով, երկարութիւնն 18 մետր 75 սանթիմ, լայնութիւնն 12 մետր 60 սանթ. քահանայ մի։ Ծուխ 165. ար. 604. իգ. 585։
Եկեղեցումս կայ.
Ա. Մասն կենաց փայտից զետեղուած մի արծաթեայ խաչում։
Բ. Աւետարան գրչագիր, գրուած հասարակ թղթի վերայ, մեծադիր, պատկերազարդ։
Յիշատակարանից «Զաւրութեամբն Աստուծոյ կատարեցի զսուրբ աւետարանս զայս յաստուածախնամ կղզիս Աղթամար., ի հայրապետութեան տեառն Զաքարիայի և ի թուաբերութեան Հայկազեանս տումարի ՋԻԶ. ի դառն և ի նեղ ժամանակիս։
Արդ ես Յովհանէս ետու գծագրել զսուրբ աւետարանս..»։ Շատ յէտոյ գրուած է. «Ի վերջին դառն և ի նեղ ժամանակ խուժադուժ ազգ նետողաց՝ տաճկաց ազգաց չարամահ եղեն. Համզաբէկ անուն պարոն և այլ անթիւ զաւրք հրամանաւ ինքնակալին՝ որ կոչի Շահ Իսմայիլ՝ գնացին ի վերայ աշխարհին Քուրդստանայ, աւերումն բազմապատիկ ածին ի վերայ Հայոց, զորն սպանելով և զոր գերելով, գիւղ և քաղաք, վանք և անապատ միահաղով (ոյն) յափշտակեցին զՀայք և բերին զսուրբ աւետարանս գերմամբ ի յերկիրն՝ որ կոչի Արցախ, և հանդիպեալ այսմ աստուածաշունչ բուրաստանիս քահանայ մի և տեսեալ զսա… և գնեաց զանգին մարգարիտս ի հալալ ընչից իւրոց, ետ գին սորա ԶՌ. դահեկան և ետ յառաջնորդ Գանձասարու աթոռոյն և ծախեաց զսա ի Թաւրոս էրեց….»։
Մատթէ ուխտատեղի.
Գիւղիս հիւսիսային հանդէպ մի տեսարանաւոր բլրի վերայ կայ մի հին մատուռ, որ շրջապատուած է ծերունի ծառերով։ Ասում են աւանդաբար. «Խաչարձանիս տակ ամփոփուած է Մատթէ անուն քահանան, որ նահատակուած է անհաւատ բռնաւորներից հին ժամանակներում»։
ԼԳ. ՄՋԿԱՊԱՏ 1) գիւղ. Հիմնուած է այն բարձր լեռնաշղթայի վերայ, որ ճիւղաւորուած է Ա. լեռնագօտուց և հասած մինչև Ամարաս վանքի հիւսիսային կողմն. բնակիչք բնիկ. հողն արքունի և բէկական և արդիւնաւոր. տեղական բերքերն նոյն. օդն և կլիման գերազանց, ջուրն պատուական. երկար կեանք 100 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին 2), քարուկիր, քահանայ մի։ Ծուխ 83. ար. 465. իգ. 362։
ԼԴ. ՔԱՐԱՀՈՒՆՋ (ունչ) ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն լեռնաշղթայի հարաւային կողմում. բնակիչք բնիկ, հողն արքունի, միջակ արդիւնաւոր, տեղական բերքերն նոյն, օդն և կլիման ո՛չ այնքան լաւ. երկար կեանք 65-70. եկեղեցի չ՛կայ, քահանան գալիս է Քերթից, որ խիստ մօտ է։ Ծուխ 36, ար. 125. իգ. 95։
–––––––––––––––––––––
1) Մէջքն (ետևի կողմն) պատուած, քանզի բերդն շատ հեռի չէ գիւղիցս։
2) Եկեղեցուս մօտ է Վարդան անուն նահատակի մատուռն։

ԼԵ. ՔԵՐԹ ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն սարի հարաւ արևելահայեաց ստորոտում, բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի և բազմարդիւն, տեղական բերքերն նոյն, ջուրն պատուական, օդն և կլիման փոքր ինչ բարեխառն, երկար կեանք 75-80. եկեղեցին Սուրբ Գէորգ, քարուկիր, քահանայ մի։ Ծուխ 56. ար. 194. իգ. 150։

ԱՄԱՐԱՍ ՎԱՆՔ (15)

Հիմնուած է այն երկրալեզուի վերայ, որ Մուղան դաշտից կամ գաւառից մտած է Խազազի և Լուսաւորչի սարերի մէջ և կազմած դուրալի հովիտ, որի միջից հոսում է Ամարաս վտակն 1)։ Վանքս հիմանէ նորոգ կառուցեալ է 1858-ին չորս հաստատուն սիւների վերայ ամբողջապէս սրբատաշ կաթնագոյն քարով։ Ունի մի աւագ և երկու փոքր խորաններ, տասն մեծ մեծ լուսամուտ, մի դուռն արևմտեան կողմից, երկու խորհրդարան, մի աւազան և մի փոքր կաթուղիկէ։ Աւագ խորանի տակ է շատ վաղուց շինուած հնութիւնն, որի մուտքն բացուած է դասի հարաւային կողմի բեմի մօտից. տասնևութ սանդուղներով իջնում է մինչև յատակի մատուռն։ Ստորերկրեայ շինութեանս երկարութիւնն 1 մետր 90 սանթիմ։ Փոքրիկ մատուռս, որ ամբողջապէս շինուած է Խազազի հանքի սրբատաշ քարով, բացի հարաւային մուտքիցս ունեցած է և միւս մուտք արևելեան կողմից, որ փակ է այժմ։
Հիւսիսային դասում առաջին լուսամտին պատկից շինուած է մի գեղեցիկ տապանաքար, որի տակ է ամփոփուած Սուրբ Լուսաւորչի Թոռի-Աղուանից Ա. կաթուղիկոս Գրիգորիսի մարմինն։ Ահա այս է գլխաւոր ուխտատեղին։ Վանքիս երկարութիւնն է 23 մետր, լայնութիւնն 13 մետր 33 սանթիմ։
–––––––––––––––––––––
1) Վտակս առնում է իւր սկիզբը Սօս, Քերթ, Քարահունջ, Հիրհեր, Խերխան գիւղերի աղբիւրներից և մօտերքից և ջրում Ամարասի արտերը, այգիները և պարտէզները։

Տաճարումս է մասն սրբոյն Գրիգորիսի զետեղուած մի արծաթեայ, ոսկեզօծ, ականակուռ և մատանիներով զարդարուած աջի մէջ, որ կրում է.
«Աջ սրբոյն Գրիգորիսի Աղուանից հայրապետին. շինեցաւ յամին 1870 ի Շուշի քաղաքի անվարձ աշխատութեամբ շուշեցի ոսկերիչ Միրզաջանայ Խոջաբաղրեանց, Գրիգորի Բատամեանց և Առաքելի Յարութիւնեանց»։
Տաճարս ունի քարաշէն, ամրակազմ, քառակուսի և բարձրագոյն շրջապարիսպ, չորս անկիւններում չորս աշտարակներ և պատերի վերնամասից հրացան արձակելու ծակեր, որք շինուած են ռուսներից, երբ այստեղ էր մաքսատունն։ Պարսպիս երկարութիւնն արևելքից արևմուտք 94 մետր է, լայնութիւնն 56 մետր 40 սանթիմ։ Պարսպիս ներսում արևելեան [նոր տողը մերն է,]
կողմում կայ 5 մեծ սենեակ (այժմ գոմ), հարաւային
,, ,, 6 ,, արևմտեան
,, ,, 5 ,, (այժմ 4-ն անկարգ) հիւսիս.
,, ,, 8 ,, (   ,, 5-ն ,,       )։
Հարաւային մասում միայն կայ վերնայարկ երկու աւերուած սենեակ։ Շինութեան մէջ ամենաշքեղ մասն եղած է միայն սենեակներս, որք շինուած են տաշուած կաթնագոյն քարով և ունին չորս կողմերից զոյգ զոյգ լուսամուտներ և մէն մի լուսամուտ ունի մի մի բաժանարար քարեայ սիւն 1)։ Ահա այս եղած է երբեմն կաթուղիկոսարան Աղուանից։ Ընդհանրապէս անմաքուր, անկարգ և անխնամ է այս պատուական վանքն ամենայն մասամբ, որ այժմ ընկած է բարոյապէս և նիւթապէս։
Վանուցս անշառժ կալուածներն են.
Ա. Վարելահողեր,
Բ. Այգի և թթենեաց պարտէզ,
Գ. Մի ջրաղաց։ Վանահայրն է մի տիրացո՞ւ….։
–––––––––––––––––––––
1) Ցաւալի է տեսնել որ քանդուած է այս հնադարեան պատուական հնութիւնն։ Ասում են թէ «Մի տիրացու քանդած է առանց հրամանի……»։


Ամարաս աւերակ գիւղաքաղաք.
Վանքիս հարաւային կողմում, ջրի աջ կողմի բարձր լանջի վերայ կայ ընդարձակ աւերակ։ Տնաբակերից երևում է, որ տներից ամենամեծ մասն շինուած է եղել Արցախի յատուկ և հին ձևով––գետնափոր––Ոչինչ պակաս ընդարձակ է գիւղաքաղաքիս հանգստարանն, որ մօտ է աւերակիս։
ԼԶ. ՍՕՍ ԳԻՒՂ. Հիմնուած է լուսաւորչի սարի արևմըտահայեաց ստորոտին մօտ լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն կիսով չափ արքունի և կիսով չափ բէկական, անջրդի, բայց բարեբեր և հացաւէտ. տեղական բերքերն նոյն, օդն և կլիման սննդարար, ջուրն գովելի, երկար կեանք 85––90. եկեղեցին Սուրբ Գէորգ, քարուկիր, առանց կամարի և սեան. երկարութիւնն է 12 մետր 60 սանթիմ, լայնութիւնն 7 մետր 90 սանթիմ։ Դրան ճակատակալ քարի վերայ. «Զայս պատուիրեմ, զի սիրեսջիք զմիմեանս». Քահանայ երկու։ Ծուխ 107. ար. 385. իգ. 302։
Լուսաւորչի սար, Բարձրացած է գիւղիս գլխին վերև արևելեան հանդէպ։ Սարիս կատարին վերայ կան շատ թափուած քարեր, տնաբակեր և եկեղեցու աւերակ։
Աւանդութիւն, Աւանդաբար պատմում են. «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ կողմերումս քարոզելու և եկեղեցիներ հիմնարկելու ժամանակ գիշերն բարձրացած է սարիս գլուխն և աղօթքով լուսացրած գիշերները։ Սուրբ Գրիգորիս Աղուանից կաթուղիկոսի մարմինը երբ փախցրած բերում են նորա աշակերտներն Դարբանտից այստեղ, նահատակել տուող թագաւորի զօրականներն, փախցնողների ետևից ընկած, գալիս են մինչև այստեղ։ Սակայն աշակերտներն ապաւինելով յԱստուած և դիմելով Սուրբ Լուսաւորչի աղօթած տեղն, ազատ են մնում հալածողներից և ապա նահատակուած Սուրբ Գրիգորիսի մարմինը տանում թաղում Ամարասի վանքում և իրանք փախչում դէպի Հայաստան»։



ԵՂԻՇԱՅ ԿՈՒՍԻ ԱՆԱՊԱՏ.

Հիմնարկուած է այն բարձրագոյն գագաթի վերայ, որ արձանացած է Սօսի, Լուսաւորչի սարի, Քերթի և Ղուզի-Ճարտարի մէջ։ Հանգստարան է անապատիս շուրջն, գագաթս զարդարուած է թեղի և տխկի ծառերով և հին ու նոր տապանաքարերով։ Մենաստանս շինուած է անտաշ որձաքարով, իսկ կամարներն և բոլոր անկիւնաքարերն սրբատաշ քարով։ Մենաստանս, որ կանգնած է երկու սիւների վերայ, ունի երկու փոքր և մի աւագ խորան, երկու խորհրդարան, աւազան, վեց լուսամուտ, քարեայ խաչկալ, մի դուռն արևմտեան կողմից, մի փոքր կաթուղիկէ իբրև զանգակատուն և մի փոքրիկ խորանաձև գերեզման՝ աւագ խորանի բեմի տակ, որի դուռն բաց է դէպի դասի մէջ տեղն։ Ահա այս է Եղիշա Կուսի գերեզմանն, որ մեծ ուխտատեղի է։ Անապատիս երկարութիւնն է 15 մետր 95 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 70 սանթիմ։ Քարեայ խաչկալի հարաւային դրան հիւսիսային սեմի վերայ. «Յիշատակ է Համասուտանց Միրզախանի որդի Մանուէլ վարդապետիս այս խաչկալս. եղբարքն իմ Պապան և Վանլալան, քորար (քորք) իմ Գուլասմար, Ինթաղիհ, ծնողքն իմ Մումխանոիմ, կողակից իմ Նազլու, որդի իմ Հախնազար, Շահպատ, Սիրուն, Վռամին, Մազրվանին և դստերն իմ Բաջուն, Դօսդաշին թվ. ՌՃԴ.»։
Խաչկալի հիւսիսային կողմում մի խաչքարի վերայ.
«Ղազար, կողակից ուր (իւր) Նազլու թվ. ՌՃԴ.»։
Հիւսիսային խորանի ճակատակալ քարի վերայ.
«Ես Աղէս կանգնեցի զխաչս փրկութիւն ինձ և կենակցին իմոյ, որդւոյ և դստերաց իմոց ՋՀ.»։ Կարծում ենք որ խաչքարս գերեզմանից վեր առած և դրուած է այստեղ։
Դրան ճակատակալ քարի վերայ 1)
«Կարողութեամբ ամենազօրին Աստուծոյ ես նուաստս տէր Յոհան անձամբ տկար աբեղայս և որդէգիր Փոքր տէր Յոհանս շինեցաք սոյն զեկեղեցիս ըստ անուան Սրբուհոյ Կուսին Եղիշէի ի կաթուղիկոսութեան տեառն Երեմիայի և տանս Աղուանից որ ՛ի մայր աթոռոյն Գանձասարայ վասնորոյ յիշել աղաչեմք հանդերձ ծնողովք մերովք ՌՃԻԴ.»։ Անապատիս որմին արևմտեան արտաքին երեսն  խաչազարդուած է խաչքարերով։
–––––––––––––––––––––
1) Դրանս հիւսիսային սեմի վերայ, «Տէր Եղիազարս որ ձեռնադրեցաւ յաբեղայ ՌՃՀԳ.»։

Սոյն երեսի լուսամտի գլխին.
«Տէր Աստուած Յիսուս Քրիստոս, ես անարժան ուստայ Կաբրըելս շինեցի այս եկեղեցիս ի ձեռամբ իմով, ով կարդա, մէկ բերան ողորմի ասէ. խաչս յիշատակ է Գաբրելիս և ծնողաց իմոց և դստերաց և որդոց իմոց»։
ԼԷ. ՂՈՒԶԻ-ՃԱՐՏԱՐ (Հիւսիսահայեաց Ճարտար). Շինուած է նոյն սարի հիւսիսային կողմում, բնակիչք բնիկ, հողն արքունի, առատաբեր, տեղական բերքերն նոյն, նշանաւոր է ցորենն և գարին, գերազանց օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 110 տարի, եկեղեցին Սուրբ Գէորգ, կառուցեալ մի կամարի վերայ, երկարութիւնն 15 մետր 50 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 60 սանթիմ, քահանայ երկու։ Ծուխ 145. ար. 580. իգ. 465։
Եկեղեցումս կայ մի փոքրագիր, թղթեայ ձեռագիր աւետարան, պատկերազարդ, անյայտ է գրողի անունն, միայն յայտնի է, որ ստացած է Յովհաննէս անուն ոմն։
Մասունք Երից մանկանց մի արծաթեայ փոքր խաչի մէջ։
ԼԸ. ԿԻՒՆԻ ՃԱՐՏԱՐ (Արեգդէմ Ճարտար) Հիմնուած է բերդասարի հարաւային կողմում. դիրքն հարաւ-արևելահայեաց, միայն մի ձորակով բաժանուած Ղուզի-Ճարտարից. բնակիչք բնիկ. հողն արքունի, անջրդի, սակայն բազմարդիւն, տեղական բերքերն նոյն (այգի, թթենի գովելի, հռչակուած է գիւղիս ցորենն), գերազանց օդն, կլիման, ջուրն և տեսարանն. երկար կեանք 111 տարի, եկեղեցին Ամենափրկիչ, քարուկիր, կառուցեալ մի կամարի վերայ, ունի միայն աւագ խորան. երկարութիւնն է 11 մետր 95 սանթիմ, լայնութիւնն 7 մետր 55 սանթիմ։ Դրան ճակատակալ քարին վերայ. «ՌՄԼԶ. թվին. այս է Ամենափրկչին սուրբ եկեղեցիս, սա եղէւ ոքևոր յիշատակ տէր…. Իյ. Խանումէն»։ Իսկ վերև.
«Ուստայ Թիւնի» (Յարութիւն շինող վարպետի անունն է)։ Քահանայ մի։ Ծուխ 260. ար. 1095. իգ. 855։
Գիւղումս կայ Ս. Գրիգորեան միդասեան ուսումնարան տղայոց, աշակերտք մօտ 50, թոշակատու 38, ձրիավարժ 10. միամեայ ռոճիկ վարժապետին 220 ր.

ԿՈՀԱԿ ՈՒԽՏԱՏԵՂԻ

Մի աւերակ մատուռ է Կոհակ ամուամբ, որ հիմնուած է գիւղիս անդում մի խութի վերայ։ Աւերակս ծածկուած է ճապկի ծառերով։ Խութիս գագաթն ունի մօտ երկու կալաչափ մեծութիւն։ Ուխտի օրն է ամեն Համբարձման տօնն։
Դավէ-չիչէք
Այս անունը կրող աղբիւրն բղխում է գիւղիս արևմտեան հանդէպ եղած քերծիցն և թափուում իւր տակի փոսին մէջ։ Կարմրուկ (տեղական բարբառով խաւարթնը) ախտով հիւանդացեալները բերում և լողացնում են փոսի միջի ջրովն, որով բժշկուում է հիւանդն։
Բերդի նահատակ
Աղբիւրիցս վերև մի բարձր ապառաժի վերայ կայ մի կիսաւեր մատուռ, որ իւր մէջ կրում է իւր արեամբ ներկուած մի նահատակի մարմինը, որի անունն անյայտ է։ Միայն յայտնի է որ ուխտատեղի է խիստ հին դարերից աւանդաբար մնացեալ։
ԼԹ. ԽՈՒՆԸՇԻՆԱԿ (Խուն-շինակ). Հիմնուած է բերդասարի արևելահայեաց լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի բայց բազմարդիւն, տեղական բերքերն նոյն, օդն և կլիման փոքր ինչ ծանր ամրան, տեսարանն պատուական, ջուրն սննդարար, երկար կեանք 80––85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, կամարակապ, կառուցեալ երկու կամարների վերայ, երկարութիւնն 17 մետր 45 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 80 սանթիմ, քահանայ երկու։
Արձանագրութիւն դրան ճակատակալ քարի վերայ.
«՛Ի ՌՅԹ. (1860) Կամաւն Աստուծոյ կառուցաւ եկեղեցիս Խնշինագ գեղջ անուն սուրբ Աստուածածնի սեպհական արդեամբք և ծախիւք Շուշի քաղքցի բարեպաշտօն, ազնուազգի աղա Հայրապետ բէկի Դօլուխանեանց ի յիշատակ հոգւոյ իւրոյ և ազնուհւոյ ամուսնոյն իւրոյ Բակումայ Մէլիք Բէկլարեանց և ծնողաց իւրոց հօրն Բաղդասար բէկի, մօրն Նազլու Խանին»։
Ձեռագիր աւետարան փոքր դիրքով, գրուած թղթի վերայ, պատկերազարդ (ընկած է Ղուկաս աւետարանչի պատկերն)։ Գեղեցիկ և ճարատարարուեստ են պատկերներն, նախշերն, ծաղիկներն և թռչնագրերն, ընտիր ոսկեզօծն և ներկերն։
Յիշատակարանից. «Որ (Ամեն. Երրորդութիւն) ետ կարողութիւն տկար և մեղապարտ, անարժան Գրիգոր երիցու, որ ծաղկեցի զիա (զայս) և հասայ ՛ի յաւարտ սուրբ աւետարանիս. ծրագրեաց սա ՛ի յաւնդանց 1) ձեռամբ Վարդան երիցու …. Մահտեսի Թաղիաջի խոջա Գազպարն և որդի նորա խոջա Յակովբջանն յայսմ տարւոջ եկին ի Վան, որ էր թուականիս հայոց ՌՃ և ԻԱ. և ստացան զսա ի հալալ վաստակոց իւրեանց ի յիշատակ իւրեանց և իւրեանց ծնողացն»։
Չգիտենք ի՞նչ պատճառաւ յետոյ աւետարանս ընկած է Աւետարանոց աւանն. «Գրեցաւ ի 1845 ամի փետ. 18-ին. այս յիշատակ հայերէն աւետարանս տուեալ եղև ի գիւղն Խունիշինակ Սուրբ Աստուածածնայ եկեղեցւոյն որ է ընծայողն Չանաղչու (Աւետարանոց) գիւղին բնակիչ Մէլիք Ջահանբաղչի որդի դուստր Նանակուլ Մէլիք Շահնազարեանց և այլ մին սուրջառ (շուրջառ) իւր արծաթի չափռաստովն…»։
Գրչագիր մաշտոց. գրուած է թղթի վերայ, «Արդ աղաչեմ զՁեզ… յիշեսջիք մաքրափայլ աղաւթս ձեր զԱստուածատուրն և զեղբայրն իւր զՄարգարէն և ծնողսն նորա և զՅակովբ քահանայ և զՍիմէոն քահանայ, որ աշխատեցաւ ի գրելն …»։ Մաշտոցս եկեղեցուս նուիրած է շուշեցի տիրացու Անաստաս Տէր-Մկրտչեանց 1855-ին դեկ. 1-ին։ Ծուխ 96. ար. 485. իգ. 325։
–––––––––––––––––––––
1) Թերևս գծագրեցաւ այս ընտիր աւրինակաց։

Խ. ԿԻՇԻ ԳԻՒՂ. Հիմնուած է բերդասարին հիւսիսային կողմում մի հարաւահայեաց լանջի վերայ. բնակիչք բնիկ. հողն բէկական, ամենամեծ մասամբ անջրդի, բայց արդիւնաւէտ, տեղական բերքերն նոյն (բոժոժ, թութ, խաղող առատ են), օդն, կլիման և ջուրն պատուական, տեսարանն զմայլելի, երկար կեանք 60. եկեղեցի Սուրբ Մինաս, թաղակապ, երկարութիւնն 16 մետր 65 սանթիմ, լայնութիւնն 7 մետր 85 սանթիմ. քահանայ մի։ Գիւղումս կայ եօթանասուն այրի կին։ Պատճառն այն է, որ մարդիկ ամրան ջերմ ամիսներում աշխատում են Մուղանի դաշտաբերանում և վախճանուում անժամանակ։ Ծուխ 127. ար. 584. իգ. 481։

ՈՍԿԵԱՆՑ ԽԱՉ

Այս անուամբ կոչուում է այն վաղեմի սրբավայրն, որ կայ գիւղիս աղբիւրի մօտ, ջրաձորի աջ ափում և որ ունի այժմ քառակուսի ձև, քարուկիր շինուած։ Այժմ բաց է շինութեանս գլուխն և մի ծերունի թքեռնի ծառ բուսած է սրբավայրիս մէջ, ուր կայ և մի քարեայ խաչ, որի վերայ վառում են մոմեր։ Դրան սեմի վերայ.
«Թվ. ՌՅ. յիշատակս յօրինեցաք Սայեամ կամ (և) Բաղդասար Յարութիւնեան Բաղրեանց»։ Սրբավայրիս մօտ եղած հին հանգստարանում. «Այս է տապան Պակնայզարի որդի Աղաբէկ քոխային (գիւղապետին) ՌՃՀԲ.»։
ԽԱ. ՍՊԻՏԱԿ ՇԷՆ. Հիմնուած է Կիշի գիւղի հիւսիսային կողմում, մի հարաւ արևելահայեաց սարալանջի վերայ։ Այն գեղեցիկ հովիտն, որ վտակաձորով 1) ներս մտած է Մուղանից իբրև երկրալեզու, բաժանած է Սպիտակ գիւղի սարս Կիշու սարից։ Բնակիչք գաղթած են Խոյից. հողն բէկական և արդիւնաւոր, տեսարանն հիանալի և նախանձելի, տեղական բերքերն նոյն, գերազանց օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90, եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, երկարութիւնն է 15 մետր 33 սանթիմ, լայնութիւնն 7 մետր. քահանայ մի։ Ծուխ 70. ար. 220. իգ. 180։
–––––––––––––––––––––
1) Վտակս առնում է իւր սկիզբը Նինկի, Կղարծի և Պառաւաթումբ գիւղերի և անդերի աղբիւրներից։

Ամէնափրկիչ (Ջարկեա մարագ) ուխտատեղի.
Սպիտակ շէն և Եմիշջան գիւղերի միջև մի բարձրավանդակի վերայ (3192 ոտք) խիստ հնուց շինուած է մի մատուռ, որ այժմ կիսաւեր է։ Բայց կանգուն մնում է տակաւին վէմ քարն և մի խաչարձան։
Ուխտատեղիս ծածկուած է մեծ մեծ ծառերի փառաւոր հովանու ներքև, իսկ իւր շրջապատն լի է հին և նոր խիտառխիտ ամփոփեալներով։ Կանխաւ ուխտատեղուս մօտ եղած է շարքով շինուած մարագներ, վասնորոյ կոչուած է և Ջարկեա մարագ։
ԽԲ. ԵՄԻՇՋԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է Ամենափրկչիս հիւսիսային ստորոտում մի սարահարթի վերայ, բնակիչք մեծ մասամբ տեղացի, իսկ փոքր մասամբ գաղթած Պարսկաստանից. հողն կիսով չափ արքունի և կիսով չափ բէկական, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90. եկեղեցին Սուրբ Սեփաննոս, ծածքն փայտաշէն, քահանայ մի։ Ծուխ 62. ար. 222. իգ. 180։
ԽԳ. ԱՇԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է գրեթէ Եմիշջան գիւղի արևմտեան կողմում, մի ձորի հարաւահայեաց լանջի վերայ. բնակչաց կէս մասն բնիկ, իսկ մնացեալ մասն տեղափոխուած է Ջրաբերդից. հողն մասամբ արքունի և մասամբ բէկական, տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 95 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, շինուած հասարակութեան ծախքով երեք կամարների վերայ. երկարութիւնն 17 մետր 95 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 85 սանթիմ։ Աւազանի վերայ. «Յիշատակ Դաստանց Թա.»։ «Յիշատակ Սահակ Աբրահամեան»։ Քահանայ մի։ Ծուխ 104. ար. 415 իգ. 270։

Կարմիր աւետարան

Գիւղիս մէջ մի մատուռում, որ հիմնուած է ձորի ձախ կողմում, կայ մի ձեռագիր աւետարան մեծադիր, գրուած թղթի վերայ, պակասաւոր (թափուած են թերթերից) անյայտացած է և յիշատակարանն։
Յիշատակարան
Գիւղումս պ. Յակովբ Իշխանեանցի մօտ կայ մի հնատիպ ճաշոց, որի մէջ համբարձման պատկերի ետև գրուած է. «Ի հայրապետութիւն Աղուանից տէր Ներսէս Կաթուղիկոսն էր ամաց ՃԻ. էր փիթեալ (փթեալ, զառամեալ) իբրև ծերունի»…. «Յիշատակ է ճաշոց գիրքս իշխանի որդի Բալու քոխին (գիւղապետին) և իւրեան թոռն իշխանին, իւր կողակից Մարեանին, և իւր մայր Խանփերին և իշխանին և իւր կողակից Քամիլին և որդի Սարգիսին և դուստր Ազիզգուլին, Բալուի որդի Աւթանդիլին, Գրիգորին, իւրեան դուստր Անային, իմ քոյր Խանումին, Ակուլին իւրոյ… որ է ի գաւառէն Վարանդու ի գեղջէն Աշանու ի ձեռն գերընդիր… Մարտիրոս վարդապետին…. թուական մեր հայոց ՌՃՂԸ. էր… Մարասու (Ամարասայ) առաջնորդն էր Գասպար վարթապետն, իշխանն էր Ալլահղուլի Սոլթանն, որ է Չարայպերթու, այսինքն ազգաւ հայ և քաջամարդ, հախթող ընդ թշնամին իւր, Աստուած ինքն երկար կենօք պահեսցէ ամենայն պատայհարաց, ամէն«։
ԽԴ. ՂԶՂԱԼԱ ԳԻՒՂ. Հիմնուած է Աշանի արևելեան կողմում, սարերի մէջ մի գոգաւոր ձորի արևելահայեաց լանջին վերայ. բնակչաց ամենամեծ մասն բնիկ, մի քանիսն փոխադրուած Ջրաբերդի Եղակեր գիւղից, հողն բէկական, գինեւէտ և բարեբեր, տեղական բերքերն նոյն, (նշանաւոր է գինին, թութն, նուռն, դեղձն, թուզն և տոմբալանն), պատուական օդն, կլիման և ջուրն, գովելի տեսարանն, երկար կեանք 85, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կամարակապ. երկարութիւնն է 14 մետր 30 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 12 սանթիմ։
Եկեղեցուս դրան ներսում, արևելեան Բ, կամարի վերայ. «Ես Ոհաննէս շինեցի եկեղեցիս ի հալալ ինչից իմոց, հայրն իմ Թուման և մայրն իմ Իւսսան, կողակիցն իմ Խանում, հանգուցեալ որդին իմ Ա…»։ Միևնոյն կամարի հիւսիսային կողմի վերայ. «Ես Յովհաննէս եպիսկոպոս վերակացու շինեցի եկեղեցիս, հայրն իմ Տաղտան, մայրն իմ Խոնտի։ Եւ Եղիա քահանայն, տէր Պողոս, տանուտէրն Վէլիճան, եկեղեցուս վարպետ Կէսբեր Յակոբ»։ Քահանայ մի։ Ծուխ 103. ար, 471. իգ. 337։
Եկեղեցումս կայ մի փոքրադիր ձեռագիր աւետարան, առանց պատկերի և միանգամայն պակասաւոր։ Յիշատակարանից. «Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի թուականիս Հայոց ՌՀԲ. ձեռամբ մեղսամած և փծուն գրչի Աւետիքի ի քաղաքն Հալապ ի դուռն սուրբ Քառասնիցն ի դառն և ի նեղ ժամանակիս։ Դարձեալ յիշեցէք ի Քրիստոս զստացող սուրբ աւետարանիս Դիպխիսցի խոճա Մահտեսի Հովադեղն և զկողակիցն Խասխաթունն… Հովադեղն որ գնաց ի Երուսաղէմ և հանդիպեցաւ ի Հալապ, էառ զսուրբ աւետարանս յիշատակ ի դուռն Կաթուղիկէ Սուրբ Աստուածածնին»։
Ձեռագիր մաշտոց
Գիւղիս հոգևոր հովիւ բարեկրօն Թովմաս քահանայ Տէր-Գրիգորեանցի մօտ կայ մի ձեռագիր մաշտոց, որի յիշատակարանից կարողացանք քաղել միայն հետևեալը. «Գրեցաւ գիրքս, որ կոչի մաշտոց, ձեռամբ… թուին Հայոց ՌՃԻ.»։
Մաշտոցիս առաջին թերթի առաջին երեսին. «Յիսուսի Քրիստոսի ծառայ Աստուծոյ տէր Գրիգորէս գրեցի. ես առէ (գնեցի) մաշտէց (մաշտոցս) ա. Թուման Եղագրցի Մեծ տէր Սարգսի որդի Ապրհամի որդի տէր Գրիգորէս առ էս մաշտէս, որ Փաթալի խանն 1) եկաւ Շուշի ղալին երայ (վերայ) կռւի թւին ՌՄԺ.»։
Փոքր նահատակ
Կոչուում է այն նորաշէն և կիսատ մատուռն, որ կայ գիւղիս արևելեան հանդէպ մի բարձրագոյն բլրի գագաթին վերայ։ Նահատակն վաղուց ամփոփուած է. իսկ մատրանս շէնքն քանիցս նորոգուած է ՛ի հիմանէ։
–––––––––––––––––––––
1) Ուրմեցի Փաթալի-Խանն։ Տես Գաղտնիք եր. 40։


Մեծ նահատակ
Մի քարուկիր մատուռ է, շինուած այն բարձր սարի գագաթին վերայ (2492 ոտք), որ սահման է Աշան, Նորշէն և Ղզղալա գիւղերի և որ առանձնացած նայում է Աղուէ գաւառի դաշտի վերայ։ Նահատակի գերեզմանն գտնուում է մատրանս մէջ, որի շրջապատում կան խուցեր։ Երևի թէ փոքր միաբանութիւն եղած է այս տեղ. մինչև ց՛այսօր վարդապետի տափ (գետին) են անուանում արտավարը, որ կայ մատրանս ստորոտում փոքր ներքև սարալանջին վերայ, որի մէջ կայ մի շուքառան ծառ։ Մատրանս մօտ ևս կայ հանգըստարան։
ԽԵ. ՆՈՐ-ՇԷՆ. Հիմնուած է Հացի գիւղի արևելեան կողմում, մի բարձր սարի ստորոտի մօտ. դիրքն արևելահայեաց. բնակիչք գաղթած Ղարադաղից, Կիւլստանից, Կուսապատից, Բանանց գիւղից և Ծամ-ձորից. հողն բէկական, խիստ սակաւ, անջրդի, բայց այգեւէտ, բարեխառն օդն և կլիման, սննդարար ջուրն, երկար կեանք 95––105. եկեղեցին Սուրբ Յովհաննէս, խիստ վտանգուած, քահանայ մի։ Ծուխ 70. ար. 272. իգ. 205։
ԽԶ. ՀԱՑԻ ԳԻՒՂ. Հիմնուած է Կղարծի գիւղի հիւսիսային և Նոր-շէնի արևմտեան կողմում մի խոր ձորի հարաւարևելահայեաց լանջի վերայ (լանջիս ետևն––արևմտեան կողմն քարեայ բարձր սար է 1) բնակիչք բնիկ, հողն արքունի, բարեբեր, տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն և կլիման և գովելի ջուրն, բայց խեղդուած տեսարանն լեռներով, երկար կեանք 85, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կամարակապ, շինուած հասարակութեան ծախքով, քահանայ երկու՝ հայր և որդի։ Ծուխ 143. ար. 545. իգ. 450։
–––––––––––––––––––––
1) Որ ունի 3829 ոտք, կոչուում է Պտկեսբերք Վարանդի։


ԲՌԻ ԵՂՑԷ (եկեղեցի)

Այսպէս է անուանում ժողովուրդն այն ընդարձակ և հին հանգստարանը և եկեղեցիները, որք կան գիւղիցս ներքև ջրաձորի ձախ ափի ճանապարհի գլխին։ Հանգստարանիս մէջ կայ երկու մատուռ, երեք բեմ և երկու եկեղեցի։ Մատուռների և եկեղեցեաց մէջ նստած են յատկապէս վանահայրեր։ Կարծում ենք որ Աղուանից թագաւորազների և իշխանազների մարմիններն ամփոփուած լինին այս առանձնապէս պատրաստուած շինութեանց մէջ և աղօթաւոր վարդապետներ կարգուած պաշտօնապէս։ Այսպէս էին Խոթայ, Խաթրոց, Գանձասարայ, Եղիշառաքելի, Հոռեկայ և այլն վանքերն ևս։
Ա. մատուռն փոքր է և լանջի ստորոտում։ Խաչազարդ է մատրանս արևմտեան արտաքին ճակատն և խոնարհուած ամբողջ գլխի ծածքն, որի դրան հիւսիսային սեմին վերայ.
«Չ. Շահէն վարդապետ եկեղեցոյս յիշեցէք ի Տէր»։ Արտաքուստ դռնից վերև. «…. քահանայ և եղբայր իմ Վարհամ և Վարհայք… ունափա շինեցաք զեկեղեցիս բազում աշխատանաւք յեպիսկոպոսութեան տէր Յովհանիսին և տէր Ներսիսի յիշատակ հոգոց ազգաց և ծնողաց մերոց, որք կարդայք, յաղաւթս յիշեցէք աշխատողք եկեղեցոյս»։
Բ. մատուռն, որ ողջամբ կանգուն է, ունի 6 մետր 50 սանթիմ երկարութիւն, 4 մետր 12 սանթիմ լայնութիւն և սիրամարգի պատկերներ և սոյն արձանագրութիւնը. «ԶԽաչենիկ վարդապետ սուրբ եկեղեցոյս յաղաւթս յիշեցէք ի Քրիստոս։
Ա. բեմն շինուած է Ա. մատուռից փոքր ինչ վերև։ Բեմիս բարձրութիւնն 3 մետր 58 սանթիմ է, լայնութիւնն՝ 3 մետր 22 սանթիմ, հաստութիւնն 1 մետր 85 սանթիմ, որի արևմտեան ճակատում զետեղուած են չորս գեղեցկաքաւդակ խաչարձաններ։ Հազար ափսո՜ս, որ ժամանակի մշտագործ մուրճն հարուածելով եղծած և թափած է խաչարձանիս ընդարձակ արձանագրութիւնը, այսու ամենայնիւ արտագրում եմ պակասները լցուցանելով կէտադրութեամբ։
«ՆԱ. թիւս….. տէր Վարթ….. ի տարին Ի. ժամ….. աղտատե…….. անէաքս….. մեր սու……. աղաչեմ»։
Հիւսիսային կողմի վերայ.
«Ես Խաչենե.. կանգնեցի վարդապետ սուրբ նշանաւս որդի Վարհամա, որք կարդէք (կարդայք) յաղաւթս յիշեցէք ի Քրիստոս»։
Բ. բեմն շինուած է առաջնոյն հարաւային կողմին մօտ, որ ամեն ինչով նման է Ա-ին.
«…………… իւբո մա…… Մխիթարո ո՞վ այրեցայ…. բենա… ասվաքչին զիսն պատյի.. տէր.… Սնպատա ոչ յիսա զգերլելոց….. ի թաբա է մին պետ…. ի մինսն պատ…… սուրբ աղաւթս ձեր….»։
Գ. Բեմն, որ փոքր ինչ հեռի է Բ-ից, յար և նման է միւսերին. թափուած են իւր միջի երկու խաչերի նախշերն և տեղ տեղ արձանագրութեան բառերից գրեր.
«Թվ. ՉԺ. Թ… ի կաթուղիկոսութեան տէր ըստեփաննոսի և յեպիսկոպոսութեան հայր տէր Ներսէսի Աստուծով մեր եղբարցս… ուց այդ եղայ Վարդս.. այար կաթ…. րամիկս.. յորդեացս….. և ծնողաց մերոց… ազգականաց… բար….»։
Ա. Եկեղեցին հիմնուած է հանգստարանիս հիւսիսային կողմում, բարձր հարթակի վերայ շինուած սպիտակ անտաշ քարով։ Ունի և գաւիթ իւր արևմտեան կողմին կից, երկուսն միասին չափելով երկարութիւնն 14 մետր 75 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 20։ Ունի և սոյն արձանագրութիւնը.
«Թվ. ՉԺԹ… ի տէրութեան…. տր Ստեփանոսի յե…. սիսի (յեպիսկոպոսութեան Ներսիսի) Ես մխիթար որդի… կանգնեցի զխաչս»։
Բ. Եկեղեցին, առաջնոյն արևմտեան կողմում մի քանի քայլ միայն հեռի. փոքր է ևամրաշէն։ Շատ կարելի է որ պատուաւոր ամփոփեալներ լինին եկեղեցեացս և մատուռներիս մէջ և մանաւանդ գաւթումս, բայց ծածկուած լինին թափուածքների ներքև, քանզի խիստ ամնաքուր են յատակներն։ Արձանագրութեանց մեծ մասն եղծուած են թէ՛ տապանաքարերի և թէ՛ խաչարձանների վերայից։ Թողում ասել ջարդած, կոտրած և փշրած շիրմաքարերը, որոց թիւն խիստ մեծ է և որոց վերայ կան արձանագրութիւններ, բայց անվերծանելի, զի անյայտացած են կոտորներն։ Վերջին եկեղեցուս մօտերքում մի ջարդուած քարի վերայ.
«Այս է տապան խմիշի որդուն Սարքիսին. էն ժամանակն որ Պապա Ուշաղին թվ. ՌՃՀԴ. որ եկն, ես թապուդի առաջք տուսդ իլի (դուրս ելայ). այանին ճդովն (պարանոց) սպանեցէն, հերքերանցս Աթային, Հերփքիս 1)»։
ԽԷ. ԱՎՏՈՒՌ ԳԻՒՂ. Հիմնուած է Հացի գիւղի արևմտեան կողմում մի ձորի երկու լանջերի վերայ. բնակիչք բնիկ. հողն բէկական, անջրդի, բազմարդիւն և պտղաւէտ, պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 90. եկեղեցին սուրբ Աստուածածին, կամարակապ, որը իւրեանց ծախքով շինել տուած են մեծ. Սարգիս-բէկ և Յարութիւն-բէկ Ղազեանց, քահանայ մի։ Ծուխ 125. ար. 477. իգ. 370։
ԽԸ. ՄԻՒՐԻՇԷՆ. Հիմնուած է Ավտուռի արևմտեան կողմում. դիրքն արևեյահայեաց լանջ, բնակիչք բնիկ, հողն բէկական, տեղական բերքերն նոյն, նմանապէս օդն, կլիման և ջուրն և երկար կեանքն, եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, թաղակապ, քահանան գալիս է Ավտուռից։ Ծուխ 31. ար. 150. իգ. 130։
ԽԹ. ՄԻՐԻՇԱԼԼՈՒ ԳԻՒՂ. Հիմնուած է Աղուէ գաւառի դաշտաբերանում, բնակիչք տեղափոխուած Բէլուկան քաղաքից շատ վաղուց, հողն բէկական, բեղմնաւոր, տեղական բերքերն նոյն, օդն և կլիման ծանր ամրան, երկար կեանք 65––70, եկեղեցին սուրբ Գէորգ, խախտեալ, քահանան գալիս է Դահրազից։ Ծուխ 55. ար. 194. իգ. 175։
Ծ. ՎԱՐԱԶԱԲՈՒՆ 2) ԳԻՒՂ. (Արանզամի) Հիմնուած է
–––––––––––––––––––––
1) Հարկ է բացատրել արձանագրութիւնս մթութիւնը, որ է այսպէս ըստ մեր կարծեաց. 1725-ին Սարգսի վախճանուած ժամանակ Արցախիս վերայ զօրքով եկաւ Պապա-Ուշաղին, ես դիմաւորեցի, բայց սպանեցին մայրս, հօրաքոյրերս––Աթայ և Հերիք։
2) Ոմանք կարծում են թէ այս եղած է Առանի ամարանոցն, նոյնպէս և Վարազ––Տրդատ և Վարազ––Գրիգոր իշխանների, վասն որոյ կոչուած է Վարազաբուն––բուն Վարազ––Տրդատ իշխանի բնակութեան տեղին։

Ա. լեռնագօտու Աղուէ գաւառի դաշտաբերանի վերայ կախուած՝ արևելահայեաց վերջին լանջի վերայ. բնակիչք գաղթած Պարսկաստանի Ղարադաղ նահանգից. հողն բէկական, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրըն, երկար կեանք, 85–90. եկեղեցին սուրբ Աստուածածին, քահանան նոր վախճանեալ։ Ծուխ 155. ար. 540. իգ. 415.
Տղայոց միդասեան ս. Գրիգորեան ուսումնարան. աշակերտ 40, թոշակատու 38, տարեկան ռոճիկ վարժապետին 360 րբլի.։
ԾԱ. ՓԻՐ–ՃԱՄԱԼ 1) ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն սարի արևելահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, ոմանք տեղափոխուած Ջրաբերդից, սակաւք Հին–Քեաթուկից և Բէլուկանից, հողն բէկական, անջրդի, այգեւէտ, բայց հացատու, օդն, կլիման և ջուրն նշանաւոր. երկար կեանք 100, եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, որը կառուցանել տուած են իւրեանց ծախքով Շուշեցի բարեպաշտ Մահտեսի Շահկեալդին և Փիր-Ճամալեցի հանգուցեալ Բաղդասար Շամխալեանն. քահանայ մի։ Ծուխ 146. ար. 475. իգ. 357։
–––––––––––––––––––––
1) Աւանդութիւն. Ասում են. «Հարազատ եղբարք են Փիր և Ճամալ. երկուքն ևս հաստատ մնալով իւրեանց լոյս հաւատքի վերայ՝ նահատակուում են անօրէններից։ Յետոյ երկու եղբարցս անուամբ կոչուում է գիւղս Փիր-Ճամալ։ Իսկ սոցա քոյրն նահատակուած է Նախջուանիկ գիւղի հիւսիսային կողմում»։


Ղորա ուխտատեղի
Գիւղիս անդումն է այս անուն ուխտատեղին, այս է երկու փոքրիկ մատուռներ, որոց մէջ, ասում են աւանդաբար, թէ ամփոփուած են նահատակուած Փիրու և Ճամալի մարմիններն, վասն որոյ ուխտատեղի է յարգուած ո՛չ միայն հայերից, այլ և մահմետականներից։
ԾԲ. ՆԱԽԻՋԵՒԱՆԻԿ ԳԻՒՂ. Հիմնուած նոյն սարի արևելահայեաց լանջի վերայ, բնակիչք գաղթած են Հին-Նախիջևանի կողմից, հողն բէկական, կիսով չափ ջրարբի, տեղական բերքերն միևնոյն, բարեխառն օդն և կլիման և սննդարար ջուրն, երկար կեանք 80 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր բայց խախտուած, քահանայ երկու։ Ծուխ 193. ար. 618. իգ. 521։
Նահատակուհի
Գիւղիս և Ասկերան բերդի միջև կայ մի ուխտատեղի, որի մասին ինչպէս ասացինք, Փիրու և Ճամալի քոյրն է, որպէս վկայում է աւանդութիւնն։
ԾԳ. ՆՈՐ-ՔԵԱԹՈՒԿ. Հիմնուած է միևնոյն սարի հիւսիսահայեաց լանջի վերայ, Ասկերանից բարձր մի ձորի գըլխին, բնակիչք ամենամեծ մասամբ տեղափոխուած Հին-Քեաթուկից, հողն արքունի, կիսով չափ լեռնային և անջրդի և կիսով չափ հովտային և ջրարբի (Գարգար գետակից), տեղական բերքերն նոյն (չիք այգի, առատ են թթենեաց պարտէզներն), օդն, կլիման և ջուրն վնասակար, տենդաբեր և մահատու, երկար կեանք արականաց նկատմամբ 50, այրի կանայք բազմաթիւ, եկեղեցին Սուրբ Աստուածածին. քարուկիր, կամարակապ, քահանայ մի։ Ծուխ 25. ար. 60. իգ. 64։
Հին-Քեաթուկ. Մօտ կէս մղոնաչափ վերև է աւերակս, որ ունի ընդարձակ ծաւալ։ Աւանդութիւնն ասում է թէ 400––500 ծուխ եղած է Հին-Քեաթուկս, բայց ներկայ դարուս սկզբում՝ ստիպեալ սովի և ժանտախտի անողորմ երեսից՝ գաղթում և տեղափոխուում են զանազան տեղեր, որպէս տեսանք։ Այժմ մնում է աւերակ եկեղեցին և մեծ հանգստարանն։
Սպիտակ-Հէօլ (ուլ այծի) այսպէս է անուանուում այն աւերակ եկեղեցին, հանգստարանն, որ գտնուում է Հին-Քեաթուկի մօտ։ Ուխտատեղի են նոյնպէս թէ՛ աւերակ եկեղեցիս և թէ՛ Զինաւոր կոչուածն, որ փոքր ինչ վերև է իւր հանգըստարանով Սպիտակ-Հէօլիցս։
ԾԴ. ԴԱՀՐԱԶ-ԳԻՒՂ. Հիմնուած է Միրիշալլուից բաւական վերև, դիրքն արևելահայեաց, բնակիչք բնիկ, հողն բէկական, տեղական բերքերն նոյն (այգի չունին), պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 95––100, եկեղեցին Սուրբ Աստուածածին, որ շինուած է հանգուցեալ Դաւիթ Ադամեանի և Բաղդասար Սողոմոնեանի ծախքով, կամարակապ և գեղեցիկ, քահանայ մի։ Ծուխ 65. ար. 249. իգ. 214։
ԾԵ. ՔՌԱՍՆԻ ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն իսկ Պողրխան սարի հիւսիսային ստորոտում, բնակիչք բնիկ, հողն բէկական, տեղական բերքերն նոյն (բացի այգուց և բոժոժից), բարեխառն օդն և կլիման և սննդարար ջուրն, երկար կեանք 80, եկեղեցին Սուրբ Հռիփսիմէ, քարուկիր. քահանայ մի։ Ծուխ 50. ար. 207. իգ. 168։
ԾԶ. ԴԱՇՈՒ ՇԷՆ. Հիմնուած է Քռասնու արևմտեան կողմում, դիրքն արևմտահայեաց, բնակիչք բնիկ. հողն արքունի, աւազուտ, անօգուտ. տեղական բերքերն՝ ցորեն, գարի և կորեկ, բարեխառն օդն և կլիման և անվնաս ջուրն. երկար կեանք 70––75, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քահանայ մի։ Ծուխ 40. ար. 245. իգ. 125։
Սուրբ Սրաբեկ. Ուխտատեղի նահատակ գիւղիս հիւսիսային կողմում։ Թափուած քարերից երևում է, որ հնուց մատուռ եղած է Նահատակիս վերայ, բայց կործանուած է հիմնայատակ։ Այժմ ծերունի ծառերի փառաւոր հովանու տակ շարուած են չոր քարեր իբր պատ, որի մէջ դրուած է մի հնաշէն քարեայ խաչ միջակ մեծութեամբ՝ յենած մի մեծ ծառի։ Ահա խաչս է ուխտատեղի, որի ուխտաւորն ամառ, ձմեռ անպակաս է, մանաւանդ Շուշուց, որ շատ հեռի չէ։ Նշանաւոր է արդարև Սրաբեկիս աղբիւրի ջուրն, որի մօտ կայ մի քանի սենեակ։
Ներքի-շէն և Սողոմոնի շէն աւերակներն, որոց բնակիչք փոխադրուած են Շուշի 1860-ին, կան Գարգար գետակի աջ ափի բարձրութեան վերայ։ Սակայն տակաւին մնում են Ներքի-շէնի կիսաւեր եկեղեցին, հանգստարանն և թթենի ծառերն։
ԾԷ. ԴՌՆԱՎԱՐԶ ԳԻՒՂ. Հիմնուած է Պողրխանայ սարի հարաւ արևմտահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, հողն արքունի, աւազուտ, անջրդի և սակաւ արդիւնաւէտ, տեսարանն գովելի, տեղական բերքերն նոյն բացի այգուց, պարտիզից և բոժոժից, ամրան ջերմ օդն և կլիման, պատուական ջուրն, երկար կեանք 90––100, եկեղեցին Սուրբ Աստուածածին, կառուցեալ երկու կամարների վերայ, երկարութիւնն 17 մետր 60 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 90 սանթիմ, հիմնարկուած Հայոց ՌՄՂ. թուականին, քահանայ երեք։ Ծուխ 128. ար. 466. իգ. 362։
Տղայոց միդասեան ուսումնարան, աշակերտ 65, թոշակատու 60, տարեկան վարժապետին 250 րուբլի։
Աղին նահատակ
Գիւղիս հիւսիային կողմում մի բլրակի վերայ անտաշ քարով շինուած է շատ հնուց մի փոքրիկ եկեղեցի, որ կոչուում է այս անուամբ։ Երկարութիւն 7 մետր 94 սանթիմ, լայնութիւն 5 մետր 12 սանթիմ։ Խաչազարդ է բեմի ժողովորդահայեաց երեսն և հանգստարան եկեղեցուս շուրջն, ուր կայ և մի սենեակ, իսկ բլրի վարի կողմում գիւղատեղի։ Խաչարձանին վերայ, որ թեքուած է տաճարիս արևելեան կողմում. «Ես Սահակ կանգնեցի զխաչս»։ Սենեկի վերայ. «Ես Աղամս Աստուծով սուրբ խաչս կանգնեցի»։
Բեմ
Եկեղեցուցս փոքր ինչ վերև է սրբատաշ չիչ քարով շինուած բեմն, որ ունի երեք մետր լայնութիւն, 2 հաստութիւն և 5 մետր բարձրութիւն։ Բեմիս արևմտահայեաց ճակատում զետեղուած է երեք գեղեցկաքանդակ և նրբագործ խաչարձան, որոց վերև գրուած է.
«Թվ. ՇԻ. կամաւ ամենակալին Աստուծոյ ես… Գրիգոր… Աստուծոյ միաբան եղբարքս լա… զխաչս իշխանութեան.. և հայրապետութեան.. Օհանէսի տէր Ներսէսի ո… աղաւթեցէք»։
ԾԸ. ՇՕՇՈՒ ԳԻՒՂ. Հիմնուած է մի հիւսիսահայեաց ձորի աջ ու ձախ լանջերին վերայ, որ կայ Շուշի քաղաքի արևելեան և Դռնավարզի արևմտեան կողմում, Գարգար գետակի հարաւային օժանդակ վտակի աջ կողմի բարձրութեան վերայ. բնակչաց փոքր մասն բնիկ, մեծ մասն տեղափոխուած Մէլիք-Բաղու հետ Ծոթից, մի քանի ծուխ Ջրաբերդից և մի ծուխ Պարսկաստանից, հողն արքունի, ամենասակաւ, անջրդի և նուազ արիւնաբեր, տեղական բերքերն նոյն, կայ և թթենի, օդն, կլիման և ջուրն պատուական. երկար կեանք 100. եկեղեցին Սուրբ Ստեփաննոս, կառուցեալ երկու կամարների վերայ, երկարութիւնն 17 մետր 50 սանթիմ, լայնութիւնն 10 մետր 60 սանթիմ, քահանայ երեք, հիւսիսային կամարի վերայ ներքուստ «ՌՃԻԸ»։
Դրան ճակատակալ քարին վերայ.
«Փոքր ծոթով ուր դա.. հասայ քև Տէր. ոտարք շինեցաք զՍորւբ Ամենափրկիչ եկեղեցիս յիշատակ հոգոց մերոց և ննջեցելոց ի հայրապետութեան Աղուանիցս տեառն Երեմիայի.. և ի մերոցս նահանգի աթոռն, որ Ղույ (?) տէր Գրիգոր և տէր Դաւիթ եպիսկոպոսաց. ես մեղաւորս տէր Դաւիթ էրեցս եղէ պատկառ յիշ (ատակի) ի Տէր հանդերձ ԺԵ. քահանայիւ, զտէր Առաքել քահանայն յիշեցէք ի Տէր, ՌՃԴ. էր, յաղաւթս յիշեցէք։ Տէր Յիսուս Քրիստոս Աստուած ողորմեա ննջեցելոցն»։
Երևւի թէ Սոթից և Մազրայից եկած ոտարք––օտարք––հայերն շինած են եկեղեցիս Ամենափրկիչ անուամբ, բայց օծողն անուանած է Սուրբ Ստեփաննոս։ Ծուխ 367. ար. 1248. իգ. 1100։
Հին-եկեղեցի. գիւղիս հիւսիսային հանդէպ ձորի միւս կողմում կայ մի հնաշէն և խարխլուած եկեղեցի, որի արևմտեան լուսամտի մէջ մի խաչքարի վերայ։ «Թվ. ՋԷ. (1458) ես Ղոչ սարկաւագ գոյարեցի (կանգնեցի՞) խաչս Ազիզա մաւր իմ»։ Վաղեմի և ընդարձակ հանգստարան է եկեղեցուս շուրջն։
Պըլը-Պուղու գերեզմանն.
Գիւղիս արևմտեան կողմում, մի փոքր քարայրի մէջ, որ գրեթէ սահման է Շօշու գիւղի և Արկաթալու շէնի հողերին, ամփոփուած է Պըլը-Պուղու մարմինն, որ զուարճաբան էր Մէլիք-Շահնազար Գ-ի մօտ։
ԾԹ. ԱՐԿԱԹԱԼՈՒ ՇԷՆ, Հիմնուած է Պըլը-Պուղու գերեզմանի հարաւ-արևմտեան կողմում մի հովտանման ձորակում, որ շատ հեռի չէ. բնակիչք բնիկ. հողն արքունի. տեղական բերքերն նոյն, սննդարար օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80––90. եկեղեցին Սուրբ Աստուածածին. քահանայ մի։ Ծուխ 26. ար. 120. իգ. 108։
Կ. ՀԻՒՆՈՏ ՇԷՆ (հուն պտղի անուամբ) Հիմնուած է Գարգար գետակի հարաւային օժանդակի ձախ ափի վերայ, մի սարսափելի խոր ձորում, որի գլխին է Շուշի քաղաքն և խիստ նեղ է հօրիզօնն. բացի ջրաղացներից չունին ուրիշ և ոչինչ։ Ծուխ 19. ար. 70. իգ. 60։

ՀՈՒՆՈՏԻ ԿԱՐԱՆ (քարայր)

Երկար դարերի ընթացքում օժանդակս միջից ճեղքած է այն ապառաժ քարեայ սարը, որ միացած է եղել Շուշու սարի հետ։ Հետզհետէ խորացնելով այս ջրատար ճեղքը շինած է մի կատարեալ անդունդ։ Նեղ, խոր և ահարկու ճեղքուածքիս երկու կողմերն ձևացած են անձեռագործ, բայց յաւիտենական պարիսպներ։ Օժանդակ վտակիս ձորին երկու կողմերում ևս կան շատ քարայրներ, որոց առաջինն գտնուում է Հունոտի մօտ, օժանդակիս աջ ափի բարձրութեան վերայ։ Մի նեղ, զառիվեր և միանգամայն վտանգաւոր քարեայ կածան առաջնորդում է դէպի քարայրն։ Սոսկալի է կածանիս վտակի կողմն. Տէրն մի՛ արասցէ, եթէ սահեց կամ մի փոքր ծռուեց ոտքդ, թաւալգլոր կորած ես մութ անդընդում։ Քարայրիս առաջին մուտքն որ քարուկիր է, ներկայացնում է պահապանի կամ դռնապանի բնակարան, երկրորդ տեղն ծառաների, իսկ երրորդն ընդարձակ և գեղեցիկ քարայր է, որ է իշխողի բնակարանն։ Քարայրիս մէջ կայ և ազնիւ ջուր։
ԿԱ. ՔԱՐԻՆ-ՏԱԿ ԳԻՒՂ. Հիմնուած է Շուշի քաղաքի հարաւային ստորոտում, նոյն օժանդակի ձախ ափի վերայ, մի խոր ձորում. բնակիչք տեղափոխուած Բերդաձոր գաւառի Խցաբերդ գիւղից. հողն արքունի, բայց կարի սակաւ և նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն ցորեն, գարի, կորեկ, գարնանի, սորեկ, հաճար, թթենի, ունին և ջրաղացներ, բարեխառն օդն և կլիման, պատուական ջուրն, բայց խեղդուած տեսարանն և նեղ հօրիզօն. երկար կեանք 80––85. եկեղեցին Սուրբ Աստուածածցն, քարուկիր և հոյակապ, քահանայ երկու։ Ծուխ 174. ար. 625. իգ. 443։
Բ. Աւանայ-կարան––քարայր––որ կայ գիւղիս հիւսիսային հանդէպ Աւանայ քերծում։ Մուտքն կլորակ է, բայց դժուարաւ բարձրանալի. խիստ խոր, սոսկալի մութ և բաւական երկար է քարայրս, որի ծայրն հասնում է համարեա՛ թէ մինչև Շուշու տակն, այս է Կոհար-աղայի տան տակն։ Առանց լապտերի անհնարին է մտնել և յառաջ գնալ, քարայրիս բռնաշունչ հողմն անցուցանում է մոմը։ Քարայրիս խորքումն ևս կայ ջուր (16)։
Գ. Ալեքսանայ ղուզուն կարան
Դ. Եուղունիկի կարան (աղաւնու քարայր). որք կան նոյն օժանդակի աջ կողմի բարձր լանջերի վերայ։

ԱՄԱՐԱԹՆԵՐԻ ՇԻՆՈՒԹԻՒՆ 1)

Դարձեալ դժուարամատչելի և հին քարայրներ են, որոց առաջքն պատուած են տեղ տեղ և գտնուում են նոյնպէս նոյն վտակին աջ կողմի բարձրութան վերայ։ 1886 թուին մի կատաղի վագր գալիս և մտնում է քարայրներիս մէջ. անյայտ մնում է մի քանի օր, ապա յայտնուում և սարսափ տարածում առհասարակ գիւղականաց և քաղաքացիների վերայ, ապա անսպասելի կերպով յանկարծ մի գիշեր յայտնուում է Գանձակում և վերջապէս մի օր սպանուում Ջաբրայէլում։
Պակաս չեն աւերակ գիւղեր, եկեղեցիներ և հանգստարան Զառիստում և սորա շրջականերում։
–––––––––––––––––––––
1) Նշանակում է ապարանների շինութիւն։



ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ.

Ա. ԲՐԴԱՀՈՆՋԻՆ (բերդաունչ) ՂԱԼԱ (3300)

Չորս կողմերից առանձնացած և ձուաձև բարձրացած մի սար է բերդատեղիս, որ կայ Ներքին-Թաղավարդի արևելեան հանդէպ, որի արևմտեան, հարաւային և արևելեան կողմերն սեպացեալ վիմահերձեր են գագաթին մօտ, իսկ հիւսիսային կողմն սարսափելի զառիվայն։ Զառիվայր կողմովս վիմահերձից վիմահերձ ձգուած է կրկնապարիսպ, արտաքին պարիսպն ունի և բուրգեր։ Ամրոցս ունի միայն մի դուռն արևելեան կողմից, որից մտնելով ուղին պտտուում է հիւսիսից, ապա մըտնում միջնաբերդն։ Այժմ գրեթէ անվնաս մնում են պարիսպներն ամուր շինութեան պատճառաւ։ Բերդիս մակերևոյթն չունի հարթութիւն, այլ անհարթ է սարի ձևովն։ Միջնաբերդում նշմարուում են բնակարանների շատ բակեր։ Արժանի է բերդս անառիկ տիտղոսին. միայն ափսո՛ս որ չունի ջուր իւր մէջ։ Բայց բերդիս արևելեան ստորոտում կայ մի աղբիւր, որի ջուրն աննման է։ Ահա ջրիցս բերած և լցրած են այն աւազանների մէջ, որ կան բերդումս։ Այժմ անտառապատ է թէ՛ բերդիս ներսի և թէ՛ դրսի կողմերն։
Բ. Բերդն է Աւետարանոցն, որի մասին արդէն խօսած ենք։
Գ. Բերդն է Ղալին-Խութ (բերդասար) կոչուածն (17), որ ընկած է Կիշու, Մշկապատի և Կիւնի-Ճարտարի միջև։ Բաւական բարձր է բերդասարս (3735), որի հարաւային և արևմտեան կողմերն անմերձենալի քերծեր են, իսկ արևելեան և հիւսիսային կողմերն պարսպուած են ամուր պատով առանց բուրգերի։ Այժմ տեղ տեղ աւերուած են պարիսպներն։ Ամրոցիս մակերևոյթն, որ այժմ հերկուում է, տանում է մօտ 14 չուալ 1) սերմացորեն։ Հարթ է ամրոցիս մակերևութի հարաւային մասն, իսկ փոքր ինչ լանջ՝ դէպի Կիշի թեքուած՝ հիւսիսային մասն։ Այս մասի մէջ՝ պարսպի ատորոտումն է աղբիւրն, որ ունի գերազանց ջուր, որից տարած և լցրած են ջրաւազանները ի պաշար պատերազմի։ Քերծերիս մէջ պակաս չեն քարայրներ։
–––––––––––––––––––––
1) Մի չուալն հաւասար է 7 փութի։

Դ. Աղջկայ բերդ (Ղզղալա)
Աղուէ գաւառում դաշտաբերանի վերայ արձանացած է մի բարձր սար, որ առանձնացած է բոլորովին ամեն կողմերից։ Սարիս հարաւային հանդէպ է Ղզղալա գիւղն և իւր ստորոտում նոյն գիւղացւոց կալերն։ Սարիս արևելեան, հարաւային և արևմտեան կողմերն վիմահերձ և սարսափելի բարձր ժայռեր են. իսկ հիւսիսային կողմն սաստիկ զառիվայր, որի ստորոտով փորուած է հնուց խիստ խոր և լայն խրամ և տեղ տեղ պարսպուած, ինչպէս երևում է հետքերից։ Սարիս կատարի հարթակին վերայ շինուած են ստորերկրեայ շատ շինութիւններ, որք կարծես թէ հաղորդակցութիւն ունին միմեանց հետ։ Բերդիս գիւղահայեաց լանջի վերայ, շինութիւններիցն ոչ այնքան հեռի, երեք տեղ մօտ առ մօտ շինուած են երեք վիմափոր ջրաւազաններ, որք ունին բաւական մեծութիւն և խորութիւն։
Խեցեղէն խողովակների շարունակութեան հետքն Ղզղալա գիւղից եղած է մինչև բերդիս ստորոտն––կալերի մօտ. աւանդութիւնն ասում է որ «Եմիշջան գիւղի արևելեան կողմից խողովակներովն ջուր բերուած է բերդս»։
Հիանալի՜ տեսրան ունի բերդս, հիւսիսային և արևելեան կողմերում տարածուած է Արցախեան––Գարգարացւոց լայնատարած դաշտն, արևմտեան և հարաւային կողմերում Ղզղալի, Աշանի, Մեծ-նահատակի և Խաչեն գաւառի ստորին լեռներն և Տիգրանակերտ գաւառն։

ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔ (50 0 ոտք)

Հիմնուած է մի բարձրագոյն սարահարթի վերայ, որ գրեթէ առանձնացած է իւր չորս կողմերից։ Լայն հօրիզօն և անդնդախոր ձոր է հիւսիսային և արևմտեան կողմերն. որից հոսում է բուն Գարգար գետակո. հօրիզօնն նեղ, վիմահերձ սարսափելի խոր ձոր է քաղաքիս արևելեան և հարաւային կողմն, որից հոսում է Գարգար գետակի օժանդակն, լայնատարած վիմահերձ և խոր երևոյթ ունի արևմտեան և հարաւային կողմերի միջավայրն––քաղաքի արտաքին կողմն. իսկ սաստիկ զառիվայր է արևելեան և հիւսիսային կողմերի միջավայրի տարածութիւնն՝ պարսպից դուրս։ Այլապէս գրելով երեք կողմերն բարձր քերծեր են, իսկ չորրորդ կողմն պարսպուած է զառիվայրի բերանով։ Աւելորդ է գրել թէ քաղաքս կոչուած է և բերդ, բերդաքաղաք և ամրոց, որի մակերևոյթն զգալի կերպով թեքուած է հարաւային արևմուտքից դէպի հիւսիսային արևելք և որի տարածութիւնն պակաս է քառորդ քառակուսի մղոնից։ Համարուած է այս գաւառագլուխ քաղաք, որի մէջ նստած է գաւառապետ, հաշտարար դատաւոր իւրեանց պարագաներով հանդերձ։
Քաղաքիս գլխաւոր բնակիչներն են հայ և շիա-մահմետական. վերջիններս բնակում են քաղաքի ստորին մասումն։ Մեծամասնութիւնն կազմում են առաջիններն––Հայերն, որք բնակում են քաղաքի վերնամասում և ունին չորս եկեղեցի։ Բայց որովհետև հայ տարրն հաւաքուած է քաղաքս չորս տեղերից, որք են Ղազանչի, Ագուլիս, Մեղրի և Արցախի գիւղերն, վասնորոյ եկեղեցիք բացի իւրեանց օծման անուններից, սովորաբար ունին և երկրորդական անուններ, որք նախապատիւ տեղ բռնած են՝ Ղազանչեցւոց եկեղեցի, Ագուլեցւոց եկեղեցի, Մեղրեցւոց եկեղեցի և Նոր եկեղեցի և Անապատ կուսանաց։
Ա. Ամենափրկիչ մայր եկեղեցի Ղազանչեցւոց՝ շինուած է ամբողջապէս սրբատաշ կրաքարով՝ կառուցեալ խաչաձև չորս հաստատուն սիւների վերայ, հոյակապ և բարձրաշէն, լուսաւոր և փառահեղ և միանգամայն զարդարուն ներքուստ և արտաքուստ։ Երկու փոքր խորանների վերայ ունի այլ ևս երկու խորաններ։ Նշանաւոր է փայտեայ և ոսկեզօծ խաչկալն՝ որ յիշատակ է բարեհամբաւ ժամհարեան եղբարց։ Ունի երեք դուռն՝ հարաւային, արևմտեան և հիւսիսային կողմերից, որոց վերայ արտաքուստ շինուած է երեք նոյնպէս հոյակապ և գեղեցկաշէն սրահ։ Երկարութիւնն է 34 մետր 75 սանթիմ, լայնութիւն 22 մետր 70 սանթիմ։
Հարաւային դրան գլխին արտաքուստ.
«Շնորհիւ և ողորմութեամբ ամենազօրին Աստուծոյ կառուցաւ հրաշակերտ սուրբ տաճարս արդեամբ և տրօք բարեպաշտօն ժողովրդականաց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցւոյն Ղազանչեցւոց Շուշի քաղաքի, որոյ շինութիւնն սկսեալ ի 1868 ամի յաւուրս թագաւորութեան աստուածազօր ինքնակալ մեծ կայսեր ամենայն Ռուսաց Աղէքսանդրի Բ.-ի և ի հայրապետութեան Գէորգայ Դ,-ի, աւարտեցաւ ի 1887 ամի ի թագաւորութեան որդւոյ Նորին օրհնաբանեալ կայսեր Աղէքսանդր Գ-ի և ի կաթուղիկոսութեան Մակարայ Ա-նոյ՝ ի 20 Սեպտեմբերի 1888 ամի»։
Տաճարումս կան հետևեալ գրչագրերն,
Ա. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, գրուած նրբարուեստ ճաշակով և ընտիր ոսկեզօծ պատկերներով, որի լուսանցքներում նկարուած են Քրիստոսի բոլոր բժշկութեանց և հրաշագործութեանց պատկերներն։ Յիշատակարանից. «Գրեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ նուաստ և յետին Նիկողայոսի մեղապարտի ի թուաբերութեանս Ասքանազեան և Աբեթական տումարի ՌՃԴ. և ըստ նորում շրջանի ԼԴ. և ի գալստենէ Կենարարին ՌՈԾԸ. (1658) ի ստոյգ և ընտիր աւրինակէ ևս առաւել համաբայիցն (զի գաղափար սորին էր ի դրանէ Սուրբ Յովհաննէս աւետարանչին) ի յաշխարհիս Յոնաց.. ի քաղաքս Կաֆայ (Թէոդոսիա) ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածին… ի հայրապետութեան Հայոց տեառն Յակոբայ և յեպիսկոպոսութեան ամենայն հիւսիսական կողմանց տէր Խաչատուր աւրհնեալ քահանայապետի»։
Բ. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր տասնևմի նրբագործ և ընտիր պատկերներով, համանման ըստ ամենայնի Ա-ին։ Յիշատակարանից. «Աւտուածաւանդ սուրբ աւետարանս գրեցաւ ի մայրաքաղաքն Կոստանդնուպոլիս ձեռամբ ոգնամեղ և անարհեստ Ղազար գրչի ի թուականիս մերոյ ՌՃԵ. Աւգստոս ամսոյ է.»։ «Ես անարժան Ղուկաս ստացայ զսուրբ աւետարանս ի դուռն սուրբ Ամենափրկչին»։ Հուսկ յետոյ աւետարանս գնած է Ղազանչեցի Նարինն, որի բարեպաշտ ժառանգներն ընծայած են եկեղեցուս ՌՄԺԴ, թուականին Հայոց։
Գ. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, որ ունի միայն չորս աւետարանչաց պատկերները. Յիշատակարանից. «Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի թուականիս Հայոց ՋԻԲ. ի նահանգիս Վայո ձորո ի վանս Հերմոնի ընդ հովանեաւ ամբարձուղէս (շ) և գերաշնորհ սուրբ Լուսաւորիչս և սքանչելագործ սուրբ նշանիս առ ոտն շնորհազարդ հրաբունոյս մերոյ Սարգիս վարդապետիս, ձեռամբ Եսայի նկարողի սորին… նաև ստացող սուրբ աւետարանս Յետկար աղէն և կողակից Խաթուն…»։ «Վերջին ստացող աւետարանիս ՌՄԱ. թվ. Հայոց Խաշլաբակեցի Միրզանց Սահակի որդի Գեօրգին…»։
Դ. Աւետարան միջակ դիրքով, գրուած թղթի վերայ, պատկերազարդ. Յիշատակարանից. «Արդ այսմ աստուածային.. մարգարիտս ցանկացան աստուածասէր և բարեպաշտ կանայք Աղութ Խաթուն և Շահդիշէն…… Արդ յանկ ելեալ կատարեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ յոգնամեղ… երիցու Վարդանայ… ի քաղաքս՝ որ կոչի Վան… ի թուականութեանս Հայոց ՋԹ….»։
Ե. Աւետարան միջակ դիրքով, գրուած թղթի վերայ, պատկերազարդ. Յիշատակարանից. «Արդ՝ այսմ աստուածեղէն և երկնապարգև զանձիս և լուսափայլ մարգարտիս ցանկացող ցանկացաւ աստուածասէր կինն Մուղալ խաթուն և քոյրն իւր Շամշիղամարն և ետուն գրել զսա յիշատակ բարի հոգւոց իւրեանց և ծնողաց իւրեանց հօր Բաղդասարին և մօրն Սուլտան Մէլիքին……։ Եւ արդ ես… սուտանուն քահանայ Վարդան… յանձն առի զաւետարանս և ողորմութեամբն Աստուծոյ կատարեցի ի քաղաքս՝ որ կոչի Վան ընդ հովանեաւ սուրբ Աստուածածին և սուրբ Վարդան քաջ զօրավարին ի թուականութեանս Հայոց ՋԺ. ի հայրապետութեան տեառն Զաքարիայի, որ մին ամ է, որ նստաւ յաթոռ սուրբ Լուսաւորչին ի յԷջմիածին»։ Աւետարանիս սկզբում. «… կամաւն Աստուծոյ ես Մաղաքիա քահանայս գնեցի զսուրբ աւետարանս ի հալալ ընչից իմոց…. և ես Բէկիջանս դուստր Համբուլին և կողակից Ումիտին իմ կամաւորութեամբ.. ծախեցի զաւետարանս Մաղաքիայ քահանային… թվական Հայոց ՋՂԴ. էր և տանուտէր տարւոյն Առիւծն»։ Ապա աւետարանս գնում է Մալիջանն.. «ՌԽԹ-ին»։
Զ. Աւետարան մեծադիր, գրուած թղթի վերայ, որ ունի չորս աւետարանչաց անճաշակ պատկեր. Յիշատակարանից.
«Արդ գրեցաւ ի թվ. ՉԿԹ. զբազմամեղ գրիչ, կազմիչ և նորոգիչ»։ Սկզբում. «Կամաւն Աստուծոյ ես Եղիայ Էրեցս, որդի իմ տէր միլիքսեթ նորոգել տուինք զսուրբ աւետարանս ի յերկիրս Մաղայոզ ի գևղն Արտաշիպի, թագաւորութիւն Շահ Ապազին, հայրապետութիւն տեառն մերոյ Յովհաննէս կաթուղիկոսին թվ. Հայոց ՌԿԴ»։
Է. Աւետարան միջակ դիրքով, թղթի վերայ, գրուած է Արցախի Վարանդայ գաւառի Խաչմաչ գիւղում Աղէքսանդըր եպիսկոպոսի ձեռնով ՌԺԸ. թուին Հայոց. իսկ ստացած է Թադէոս քահանան։ Բոլորովին անճաշակ են պատկերներն։
Ը. Աւետարան միջակ դիրքով, գրուած թղթի վերայ, անյայտ թուականաւ և առանց պատկերի, միայն յայտնի է. «ի հայրապետութեան տեառն Նահապետ կաթուղիկոսի ի առաջնորդ Մարտիրոս պարոն տէր Հազարափրկչին արդ նորոգեցաւ յիշատակարան սուրբ աւետարանիս ՌՃԽ և Ե. թվին… սուրբ Գրիգոր եկեղեցին ի գիւղն Գոմէր ի գաւառն Շահբունեաց ի յերկիրն Նախչուան»։
Թ. Աւետարան միջակ դիրքով, գրուած թղթի վերայ առանց յիշատակարանի, ունի միայն չորս աւետարանչաց հասարակ պատկերներ։
Ժ. Աւետարան փոքրադիր, թղթեայ, անյայտ գրողի անունն, թուականն և տեղն։
ԺԱ. Աւետարան փոքրադիր, թղթեայ, ընկած է բուն յիշատակարանի մի մասն, բայց գրուած է յետոյ. Յիշատակարանից. «…… գրեցաւ ի դառն և վերջացեալ ժամանակի, որոյ (յորում) Լեկզին եկաւ Գանջոյ, Պարտոյ, Խաչենոյ, Վարանդոյ, Շաքոյ, Շամախոյ, Վարաստանոյ, Զակամայ չորեքանկիւ երկիրն, ամեն ասպատակեալ աւերեցին։ Բազում արիւն անմեղաց եղաւ (հեղաւ) երկրի, անթիւ գիրք և անմեղ գերիք անկան ի ձեռն անօրինաց։ Եկեղեցիք խախթեալ և խաւարեալ ամայի մնացին։ Երկրորդ Օսմանլուն եկաւ կրկին, բազում արիւնհեղութիւն եղև. գերիսն անթիւ եղև ի ձեռս Օսմանցոց վասն մեր ծովացեալ մեղացն՝ սուք մեծ եղև քրիստոնէից ազգիս…. ՌՃՀԱ. թվին մայիսի ԺԴ-ին ի գիւղն Արգաւոն էր ի դուռն սուրբ իշխանաց…..»։
ԺԲ. Աւետարան փոքր, թղթեայ, առանց յիշատակարանի։ Այսպէս և մի գրչագիր սաղմոս (գողացած են յիշատակարանները։
Մասունքներ.
1) Մի քառաթև արծաթեայ խաչում զետեղուած են.
«Սուրբ Կենաց Փայտն է.
Սուրբ Գէորգայ մասունքն է.
Սուրբ Թէոդորոսի     ,,
Սուրբ Մեռկեռիոսի     ..
Սուրբ Մինասայ     ..
Թվ. ՌՃԹ.»։
2) Մասն Սրբոյն Գրիգորիսի Աղուանից կաթուղիկոսի՝ մի արծաթեայ ոսկեզօծեալ աջում. որ ունի այս արձանագրութիւնն. «Այս է աջ սրբոյն Գրիգորիսի Աղուանից կաթուղիկոսին թոռին սրբոյ Լուսաւորչին. նորոգող սորա տէր Յովհաննէս որդի Տաւութին թոռն Պաղդասարին, որ է որդի Մէհրապ պէկին տեառն Խաչենոյ թվ. ՌՀ.»։ «Արուեսի Գալուստ»։ Հուսկ յետոյ գրուած է. «Նորոգեաց վերստին սուրբ աջս Գրիգորիսի Բէյրամ բէկ Մէլիք Ջիմշիտեան Մէլիք Շահնազարովն ՌՄԿԱ. էր»։
Արտաքուստ. եկեղեցուս արևմտեան գաւթի ճակատին դրուած է քարից շինուած Փրկչի գեղեցիկ պատկերն, որ աղօթում է։ Իսկ տանեաց խաչաձև շինութեան չորս կողմերի բարձրութեան վերայ դրուած են արձաններ՝ շինուած նոյնպէս քարից։
Արևմտեան գագաթին վերայ Փրկիչն գրկած է Խաչափայտը։
Հիւսիսային գագաթի վերայ կանգնած է սուրբ Յովհաննէս Մկրտիչն։
Արևելեան գագաթի վերայ պայծառափայլ արձանացած է խաչափայտն.
Հարաւային գագաթին վերայ իջնում է Հոգին Սուրբ Աստուած։
Արտաքուստ արևմտեան գաւթի հիւսիսային կողմում ամփոփուած է Անդրէաս եպիսկոպոսի մարմինն, որի տապանաքարի վերայ քանդակուած է՝ թագ, գաւազան և իւր տիտղոսների ձևերն և արձանագրութիւնն. «Վիճակաւոր առաջնորդ Թեմին Հայոց Արցախայ Անդրէաս արքեպիսկոպոս Պօլսեցի վախճանեալ է 8 Սեպ. 1882 ամի ի հասակի 48 ամաց»։
Եկեղեցիս ունի իւր արևմտեան կողմում մի եռայարկ զանգատուն.. գետնայարկի չորս անկիւններում դրուած են չորս հրեշտակապետաց քարաշէն, բայց ճարտարարուեստ, մարդահասակ բարձրութեամբ արձաններն, որք ահարկու տեսլեամբ փչում են փողերը։ Այս զանգակատունն յիշատակ շինուած է հանգուցեալ բարեպաշտ Աբրահամ Խանդամիրեանցն։
Եկեղեցիս ունի չորս քահանայ։
Ունի և ամուր շրջապարիսպ։
Բ. Ագուլեցւոց Սուրբ Աստուածածին եկեղեցին, հոյակապ, կառուցեալ չորս վայելչակերտ սիւների վերայ անտաշ քարով քաղաքի կետրոնում, ունի երեք դուռն––հարաւային, արևմտեան և հիւսիսային կողմերից. երկու գաւիթ հարաւային և հիւսիսային դռների վերայ. երկու փոքր, բայց գեղեցիկ կաթուղիկէներ տանեաց արևելեան և արևմտեան գագաթնագծի վերայ և մի փայտեայ մեծ կաթուղիկէ երկոցունցս միջավայրում. մի աւագ խորան և չորս փոքր խորան միմեանց վերայ, վերնատուն կանանց. 28 մետր 90 սանթիմ երկարութիւն և 17 մետր 50 լայնութիւն։ Բայց որովհետև ճաքած է գագաթնագծի երկարութեան համեմատ, վասնորոյ արտաքուստ յենարան պատեր հիւսած են նորից հարաւային և հիւսիսային կողմերից։ Հարաւային դրան ճակատակալ քարին վերայ արտաքուստ.
«Կամաւն Աստուծոյ Սուրբ Աստուածածնայ աւագ 1) եկեղեցիս կառուցին արդեամբք և ծախիւք իւրեանց իշխանք ազնուազգի հարազատ աղայք Զօհրապ Յովհանջան, Մարկոս և Բաբա տէր Մատթէոսեան Թառումեանց ընդ որս և որդիք նոցա Յովհաննէս աղայն և Աւետիս աղայ ի յիշատակ և ի փրկութիւն հոգւոց իւրեանց և սոցա ծնողաց, ամուսնոց, որդւոց, դստերաց իւրեանց ամենից և առհասարակ ննջեցելոցն ի Տէր ի կայանս երկնից, ի 1822 ամի Տեառն»։
–––––––––––––––––––––
1) Մինչև Ղազանչեցւոցն շինելն՝ այս էր աւագ եկեղեցին, այժմ Ղազանչեցւոցն է աւագ եկեղեցին։

Եկեղեցումս կան հետեւեալ գրչագրերն.
Ա. Աւետարան միջակ մեծութեամբ, թղթեայ գրողն է ոմն Եսայի. գրեցաւ «՛ի թուին Հայոց ՌՂԴ. ի հայրապետութեան տեառն Գրիգորի, ընդ հովանեաւ Սուրբ Նահատակիս ՛ի յերկիս Տայւուշ ՛ի գեաւղս, որ կոչի Թաւուզ, յորում ամի և ըստ մեղաց մերոց բռնացաւ անօրէնութեան չարիք ՛ի վերայ մեր ՛ի հինէ Պարսից լուծ ծառայութեան նոցա հարկանելով և տանջելով ստիպեն դարձուցանել ՛ի մոլար յաւրէնս իւրեանց»։
Բ. Աւետարան փոքրադիր, թղթեայ, չորս աւետարանչաց պատկերներով. «Գրեցաւ սուրբ աւետարանս ՛ի թուիս ՉԾԷ. յանապատիս Ասպիսնկայ (?) ընդ հովանեաւ սուրբ յարութեանս և Սուրբ մօրս լուսոյ Աստուածածնիս յառաջնորդութեան Ստեփաննոս  վարդապետի, գրեցաւ ձեռամբ Ղազարի սուտանուն կրաւնաւորի ՛ի վայելումն Հայրապետի»։
Գ. Աւետարանո փոքրադիր, թղթեայ և անթուական. «Գրեցաւ սուրբ աւետարանս ՛ի յերկրիս Աղուանից ՛ի գաւառիս Դիզակայ, ՛ի գեաւղս, որ կոչի Թեղասեռ ՛ի դուռն սուրբ Սարգսիս ՛ի Շահ Սեփու երրորդ ամին ձեռամբ փծուն և անարհեստ գրչի՝ սուտանուն Մելքիսեդ երիցու և միաշունչ եղբաւրս իմոյ սրբամիտ և հեզահոգի տէր Կիրակոս քահանայի, որ ի միասին սկսաք և աւարտեցաք»։ Աւետարանս գերի ընկած է Պարսից Թաւրէզ քաղաքն. ապա Հայոց ՌՄԾԵ. թուին գնած և յետ բերած է Արզրումցի պ. Մկրտիչ և յանձնած է Շուշեցի մահտեսի Սրապիոն Շխեանցին…։
Դ. Աւետարան փոքրադիր, թղթեայ, անյայտ թուականաւ միայն յայտնի է. «՛Ի թվիս Հայոց ՌՂ. և ՛ի հայրապետութիւն Սուրբ Էջմիածնայ տեառն Փիլիպպոսի նորոգեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ Սարգիս կրօնաւորի՝ աշակերտ (ի) սուրբ աւետարանիս ՛ի Սուրբ անապատս Չարեքայ և առաջնորդութեամբ սուրբ ուխտիս Դաւիթ եպիսկոպոսի».
Ե. Աւետարան փոքրադիր, թղթեայ և պատկերազարդ. Յիշատակարանից. «Արդ գրեցաւ վարդափթիթ և ոսկեզօծ սուրբ և աստուածաշունչ աւետարանս ձեռամբ մեղսաներկ և տառապեալ Բարսեղ լոկ անուամբ քահանայի ՛ի թուականիս Հայոց ՌՃԻԹ. ամին ամսեանն Սեպտեմբերի, որոյ էին աւուրք Ժ. ՛ի թագաւորութեան Պարսից Շահ Սուլէմանին և ՛ի հայրապետութեան տանս Աղուանից տեառն Երեմիայի Սրբազան և Նորընծայ Կաթուղիկոսի ՛ի  յերկիրս Գեանջա ՛ի գեօղս Քարահատ 1) հովանեաւ Սուրբ Աստուածածնիս»։
–––––––––––––––––––––
1) Գարդման գաւառի Քարհատ գիւղն։

Մասունքներ.
1) Մի արծաթեայ միջակ մեծութեամբ խաչի ակումն զետեղուած է մասն կենաց փայտի. իսկ թևերում մասն Ղուկաս և Փիլիպպոս առաքեալների։
2) Մի լուսամտաձև արծաթեայ զարդի մէջ.
«Ա. Պանդալիոնի մասն.
Բ Օսեփ Արեմաթացւոյն մասն.
Գ. Բարթուղիմէոսի ,,
Դ. Կենաց փայտն ,,
Ե. Անդրէասի մասն
Զ. Լուսաւորչի   ..
Է. Յովհաննու Մկրտչի մասն, Յիշատակ է Չարեքու Մկրտիչ վարդապետին և իւր ծնողացն. թվն. ՌՃՁԸ. փետրվարի»։
3) Մի արծաթեայ միջակ մեծութեամբ խաչի մէջ զետեղուած է Թադէոս, Բարդուղիմէոս, Թովմաս առաքեալների և ուրիշ սրբոց մասունքներ։ Տաճարս ունի չորս քահանայ։
Եկեղեցիս իւր արևմտեան կողմում ունի մի նորաշէն և շքեղ զանգատուն, որի երկու յարկերն արդէն պատրաս է և մնում է պատրաստել երրորդ յարկն։ Ունի նաև սեփական կալուած իւր հարաւային կողմում տասներկու խանութ և հիւսիսային կողմում տասնևհինգ։
Գ. Մեղրեցւոց եկեղեցի Սուրբ Աստուածածին, հիմնուած քաղաքի վերի կողմին մօտ նոյն անուն թաղում, կառուցեալ անտաշ քարով չորս սիւների վերայ. բայց ո՛չ բարձրաշէն։ Ունի երկու դուռն հարաւային և արևմտեան կողմերից, որոց վերայ երկու գաւիթ, կանանց վերնատուն և տասն լուսամուտ. 24 մետր 75 սանթիմ երկարութիւն և 12 մետր 77 ս. լայնութիւն։
Հարաւային դրան ճակատակալ քարի վերայ.
«1838 Մահտեսի Պապայ Հախումեանց տոհմին չ՛ունէր զզաւակ մարմնաւոր ինքեան՝ նախ քան զօրհասին պատրաստեաց կտակ՝ շինել զտաճար սուրբ եկեղեցւոյ մի երկնահանգոյն, որ տայ վերճեմել մարդկային սեռից ի բարին անհուն՝ յանուն Տիրամայր սուրբ Աստուածածնին կենաց պատճառի յիշատակ հոգւոյն ընդ անցաւորին յայսմ աշխարհի նախ քան կատարել նոր նպատակի հողացաւ մարմին, որ աստ կայ եդեալ ի մէջ տաճարիս պերճ գերեզմանիս»։
Եկեղեցումս կան հետեւեալ գրչագիրներն.
Ա. Աւետարան փոքրադիր, գրուած թղթի վերայ, որ ունի չորս աւետարանչաց պատկերներ, բայց անճաշակ գրողն է ոմն Յովսէփ քահանայ. Յիշատակարանից. «Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի թվին Հայոց ՊԿԳ. ՛ի դրան սուրբ Խաչին և սուրբ Կարապետին և սուրբ Գրիգոր Լուսաւորչին.. որ կոչի Կտուց… ի հայրապետութեան տեառն Հայոց կաթողիկոսի տէր Դաւթի, Սուրբ Խաչի Ախամարա (Աղթամարայ) աառաջնորդի և առաջնորդութեան սուրբ ուխտին Սուրբ Կարապետին.. արհիեպիսկոպոսին Մխարա…. արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի դառն և ի նեղ ժամանակիս որ հարկապահան… զի կարի՞ ձանձրացեալ եմք յանաւրինաց բռնութենէ, ի Քրթէ, ի Թաթարէ և յայլ ամենայն…. Ես Մարտիրոս Նոր շինախիւհս զաւետարան գնեցի յիշատակ ինձ և ծնողաց իմոց»։
Բ. Աւետարան միջակ դիրքով, գրուած թղթի վերայ, պատկերազարդ, սակայն անճաշակ. Յիշատակարանից. «Արդ՝ գրեցաւ սուրբ աւետարանս ի յերկիրս Մոգաց ՛ի գիւղս Փասավանք ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնիս և սուրբ Գրիգորիս և սուրբ Կարապետիս ի թուականիս Հայոց ՋԻԲ. ամին ի Ղանութիւն Ամթեցի Յասան բէկին և Խոնդքար Ըռոմցին իրար առին»։ Աւետարանիս գրողն է Իսրայէլ անուն ոմն, իսկ ստացողներն են եղբարք Մարգարայ, Կիրակոս, Յովհաննէս և Դաւիթ։
Գ. Աւետարան միջակ դիրքով, անճաշակ պատկերներով, գրուած թղթի վերայ. «Թիւն ՌՄԺԷ, տէր Մեսրոպս գրեցի»։ Չունի յիշատակարան, գրուած է վերջում այլ գրողից. «Արդ եղև նորոգութիւն կազմի սորա ձեռամբ Յակոբի ի հայրապետութեան Հայոց տեառն տէր Մովսէսի ի գեաւղն Շռութ….»։
Դ. Աւետարան փոքրադիր, գրուած թղթի վերայ, որի գրողն է Յովհաննէս աբեղայ ոմն, իսկ գնողն է Մարիամ անուն տիկին ոմն. «Ես Մարիամս սուրբ աւետարանս առի տուի տէր Մովսէս քահանաիյն»։
Մասունքներ.
Մասն Յովհաննու Մկրտչի զետեղուած մի արծաթեայ խաչի մէջ, որի վերայ գրուած է. «Յիշատակ է սուրբ մասունքս Ներքին շենացունց 1) եկեղեցուն Յովհաննու Մկրտչին, որ այժմս պատկանի սուրբ Աստուածածնայ եկեղեցւոյն Մեղրեցւոց 1856»։
Եկեղեցումս քահանայ երեք։
Դ. Եկեղեցի Նոր-թաղի 2) Սուրբ Յովհաննէս Մկրտիչ, խաչաձև, առանց սիւների, թաղակապ. սրբատաշ քարով, որ ունի երկու դուռն հիւսիսային և արևմտեան կողմերից, մի զանգատուն և մի գմբեթ խաչաձևի վերայ, երկարութիւն (զանգատան հետ միասին) 27 մետր 70 սանթիմ, լայնութիւն 10 մետր 90 սանթիմ։
–––––––––––––––––––––
1) Միևնոյն Ներքին-շէնն է, որի բնակչաց մասին ասացինք թէ փոխադրուած են Շուշի։
2) Հիմնուած է քաղաքի հիւսիսային կողմում, որ կոչուում է և Վերին թաղի եկեղեցի։

Տաճարումս կայ մի փոքրիկ գրչագիր աւետարան, գրուած մագաղաթի վերայ, որ չունի պատկերներ, բայց ունի գեղեցիկ գիր, մանր և անճաշակ նկարներ, նախշեր և ծաղիկներ.
Յիշատակարանից. «Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի յերկրիս մերում Կեղըւայձոյ ի գեողն, որ կոչի Կից. ի դրանէ Սուրբ Ստեփաննոսի ՝ի հայրապետութեան Սուրբ Էջմիածնայ տէր Եղիազարու ի հովուապետութեան Ըստաթէի տէր Յովհաննէս արքեպիսկոպոսի և սորին սպասաւոր տէր Զաքարիա վարդապետի, ամէն։ Արդ գրեցաւ սուրբ աւետարանս թվ. ՌՃԼԳ. յունվ. Ժ. աւարտ սորա ի թագաւորութիւնն Պարսից Շահ Սուլմանի (Սուլէյմանի) և դիտող յերկրիս մերում զԲաքդար Սուլդանն, որում չարչարանք կորուսուց յերկիրս, որ (որում) ետ Աստուած զերեք պատուհասն Հաճի Ալի խան սարդար (փոխարքայ) եղև, եկեալ ԽԲ. Ռ, հեծելով բնակեցաւ ի քաղաքն Կանջայ և բազում աւերութիւն արար ի Հայոց աշխարհիս և յետ նորա զմարախն և զերաշտութիւնն և բազումք կորեան վասն անհնչութեան իւրեանց…. դարձեալ յիշեցէք զՇնաթաղու քահանայ զտէր Առաքելն և զտէր Գրիգորն, որ եղև պատճառ սորին և տանուտէր Շապանն…»։ Շատ յետոյ գրած է ուրիշ ոմն.
«Կրկին յիշատակ է սուրբ աւետարանս Անդամէջցի Ծատուրի որդի Սիրականին, որ գերի էր անկեալ (աւետարանս) ՛ի ձեռս այլազգեաց, վերոյ (գրեալ) Սիրականն ազատեց և յետ (ետ) յիշատակ Անդամիջոյ Սուրբ Աստուածածնայ եկեղեցոյն, որոյ յիշատակն օրհնութեամբ եղիցի… գրեցաւ ի թվն. ՌՄԽԵ. (1796) սէպ ԺԵ.»։ Հուսկ յետոյ գրուած է.
«Յիշատակ ետու սուրբ աւետարանս Շուշա քաղաքացի Աւագ Դանիէլեան Ղազարեանցս Սրբոյն Յովհաննու Մկրտչի եկեղեցւոյն յիշատակ հոգւոց մերոց, որոյ յիշեցէք զպատճառն սորա, զի այլոց կալայ (գնեցի յայլմէ)… թուական Քրիստոսի հազար ութհարիւր ութսուն երեք ամի Ժ, մարտի»։
Եկեղեցիս ունի չորս քահանայ.

ԱՆԱՊԱՏ ԿՈՒՍԱՆԱՑ.

Հիմնուած է մի սեռի վերայ (որ գրեթէ միջավայր է Մեղրեցւոց և Նոր-թաղի եկեղեցիների) կամարակապ՝ առանց սիւների, որ ունի երկու դուռն հարաւային և արևմտեան կողմերից, ինն լուսամուտ և մի եռայարկ զանգատուն՝ որ պատկից է հարաւային կողմին։ Երկարութիւն տաճարիս 20 մետր է, լայնութիւն 9 մետր 45 սանթիմ։
Հարաւային դրան ճակատակալ քարին վերայ,
«Շինեցաւ սուրբ եկեղեցիս յանուն Սուրբ Աստուածածնայ արդեամբ ձեռագործ աշխատանաց Կոյս Հռիփսիմեայ օժանդակութեամբ երից եղբարց իւրոց հարազատաց Իսրայէլի, Աստուածատրոյ և Պետրոսի Գրիգորեանք Բահադուրեանց ի թվն 1816 ամի»։ Միևնոյն բազմաշխատ Կոյս Հռիփսիմէն շինել տուած է զանգատունը առանց օժանդակութեան այլոց։
Անապատումս կայ մի գրչագիր աւետարան միջակ դիրքով, գրուած թղթի վերայ, պատկերազարդ, Յիշատակարանից.
«Հաւատարիմ տանուտէրն Յակովբ և հայր իւր պարոն Գրիգորն, որ ստացաւ զսա (աւետարանս) ի հալալ վաստակոց իւրոց…… Եւ արդ ես յետինս ի գրչաց և անարժանս ի կարգաւորեաց… Մկրտիչ աբեղայ հրաման առեալ ի պատուիրանդիր առաքելական բանէն… գրեցաւ սուրբ աւետարանս ի յաստուածաբնակ և հրեշտակաճեմ սուրբ ուխտս, որ Սալն Անապատ կոչիւր, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնիս և Սուրբ Կարապետիս…. ի հայրապետութեան տեառն Սարգսի կաթուղիկոսի և ի թուականիս Հայոց ՋԼԴ. ձեռամբ… հաբեղայի…»։ Աւետարանիս կողքին գրուած է.
«Յիշատակ է սուրբ աւետարանս Մայրապետ մենաստանի Կուսանաց Շուշու Վառվառեայ Բահաթրեանցին 1888 ամի 8 (ութերորդ ամսի) 31 ի Շուշի»։
Անապատս ունի մի ազնիւ, աշխատասէր տնտեսագէտ և խնամածու աբբասուհի, երեք սարկաւագուհի և նի նորեկ միաբանուհի։
Շուշումս է թեմական առաջնորդարանն. գրեթէ Աղուանից կաթուղիկոսութեան մահից վերջն քաղաքումս նստած են Արցախի թեմակալ առաջնորդներն՝ սկսեալ Բաղդասար մետրապօլից մինչև ցայսօր։
Շուշում կայ Հայոց ծուխ 3016, ար. 7859, իգ. 5792, ար. ծն. 325, իգ. ծն. 281, երկորեակ 4, պսակ կոյս ընդ կուսի 138, այրի ընդ կուսի 17, այրի ընդ այրւոյ 15, միամեայ վածճանեալ ար. 179, իգ. 178։

ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐՈՑ Զ. ԴԱՍԵԱՆ

Թիւ համօրէն աշակերտաց . 330
Թոշակատու . . . . 260
Ձրիավարժ . . . .  70
Արդեանց աղբիւրներն են
1) Թոշակադրամ աշակերտներից 1)
2) Մոմավաճառութիւնից.
3) Սրբադրամից
4) Ծննդեան վկայականներից
5) Պսակադրամներից
6) Տպարանից
Ընդ ամենն մօտ . 11000 րուբլի
Ելք
Տասնևչորս վարժապետաց և մի տեսչի
Տարեկան ռոճիկ . . . 11000 ,,
Ս. Մարիամեան օրիորդ. երկդասեան ուսումնարան
Թիւ համօրէն աշակերտուհեաց մօտ 200
Թոշակատու . . . . 165
Ձրիավարժ . . . .  35
–––––––––––––––––––––
1) Երեք աստիճանի բաժանուած է թոշակների քանակութիւնն, հարուստներն տարեկան վճարում են 12 ր. միջակներն՝ 8, իսկ երրորդ դասակարգն 4 րուբլի։


Նոյն են արդեանց աղբիւրներն
Վեց վարժապետաց և երկու վարժուհեաց
տարեկան ռոճիկ . . . . 3250 ր.
Փայտի, տան վարձուց, ծառայի և սպասուհու  300
––––––––––––––––––––––––––––––––––––
Ընդ ամեն 3550 ր.
Քաղաքումս կայ նաև Րէալական գիմնազիա. քաղաքական ուսումնարան և Օրիորդաց վարժարան։
Քամու խաչ
Քաղաքիս ստորին մասում, թրքաց թաղում կայ մի հին քարեայ խաչ, որ կոչուում է Քամու խաչ, այս է յօդացաւ հիւանդութիւնը բժշկող խաչ։ Ուխտագնացութեան օրն է աւագ––չորեքշաբթի։ Այս օր առաւօտեանից մինչև երեկոյ անպակաս է ուխտաւորն և այն խուռն բազմութեամբ։
Նահատակ
Քաղաքում եղած Հին––Հանգստարանի վարի կողմին մօտ կայ մի գերեզման, որ կոչուում է Նահատակ։ Սորա տապանաքարի վերայ գրուած է. «Այս է տապան Թիփլիսեցի Նահատակ Անտօնին ՌՄԽԴ. ին։ Ես Թիփլիսեցի Սիմոնի որդի Սարկիս այս քարս հոկացի սէրս Նահատակին»։
Հանգստարանիս հարաւային կողմում
«Յարձանիս շիրիմի ամփոփեալ դնի
Մարմին իշխանին Խաչեն գաւառի,
Վեհ իշխանազնեայ Դանիէլ Բէկի
Որդւոյ Մէլիք Բէկ իշխանապետի,
Ի տանէ հայկազն մեծ Ջալալ Դօլի
Տեառն Արցախայ Հայոց աշխարհի,
Որ Ղարապաղայ կամ Շուշւոյ նահանգ
Նա սովորաբար արդ վերաձայնի,
Առ սուրբ հաւատոյ սա լուսահոգի
Նահատակի աստ յամրոցիս Շուշի
Դառն տանջանօք Իմրահիմ խանի
Որ թշնամի էր Խաչին Քրիստոսի.
՛Ի ՌՄԽ. կանգնեաց զայս արձան
Վշտալի որդին այս նահատակի
Բաղդասար արհին տէր Մետրապօլիտն
Հասան Ջալալեանց արթուն հովուապետն
Աղուանից երկրին, որք հանդիպիք այսմ տապանի
Տուք հօրն և որդւոյն Աստուած ողորմին ի 1851»։
ԺԳ. ԽԱՉԵՆ ԳԱՒԱՌ. Սահմաններն են Գարգար գետակն, Քիրս լեռնաշղթայի շարունակութեան գագաթնագիծն, Թարթառ գետն, որից մինչև Խաչեն գետակն ձգուած Արծաթահանքի սարի գագաթնագիծն, որ անցնում է Ղազանչի գիւղի արևմտեան կողմից. և դաշտաբերանն, Խաչեն գետակից մինչև Գարգար գետակն։
Ա. ՂԱՅԻԲԱԼԻ ԳԻՒՂ. Հիմնուած է Շուշու արևմտահիւսիսային հանդէպ, Գարգար գետակի ձախ կողմի բարձրութեան վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական, լեռնային, անջրդի և սակաւ արդիւնաբեր, տեղական բերքերն ցորեն, գարի, գարնանի, հաճար, կորեկ, խաշխաշ, (հազիւ է բաւականանում իւրեանց ուտելոյ) պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, քահանայ երկու։ Ծուխ 78. ար. 320. իգ. 260։
Բ. ԿԱՐԿԱԺԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է Ղայիբալու և Խանքեանդու միջև մի բարձրահայեցիկ սեռի վերայ. բնակիչք բնիկ. հողն բէկական, անջրդի, խճային և նուազ արդիւնաւէտ, տեղական բերքերն նոյն (պատուական վարունկն, սակաւ թթենի) երկար կեանք 90––100. եկեղեցին Ամենափրկիչ, քարուկիր, քահանան գալիս է Ղայիբալուց։ Ծուխ 61. ար. 215. իգ. 190։
Գ. ԽԱՆ-ՔԵԱՆԴԻ ԱՒԱՆ. Հիմնուած է մի տափարակի 1) վերայ 1847 թուին Ռուսներից՝ իբրև զօրանոց։ Հետզհետէ հեռանում է զօրքն այստեղից և մնում են միայն ամուսնացեալ ռուս գերդաստաններ, և սակաւ զինուորականներ և ղազախներ։ Շուշուց, Կարկաժան, Խանածախ, Պալլուճայ, Փահլուլ գիւղերից վաթսուն հայ գերդաստաններ գալով բնակում են այժմ Խան-քեանդում. ուր կայ փոշտ և գաւառական դատարան։ Բարեխառն է օդն և կլիման, բայց ո՛չ պատուական ջուրն, երկար կեանք 70––75. Հայոց եկեղեցին քարուկիր, անկնունք և անարձանագիր. քահանայ մի։ Ծուխ 60, ար. 160. իգ. 140։
–––––––––––––––––––––
1) Տափարակս պատկանում է Վարար-ակն գիւղի բնակչաց, որք փոխադրուած են Շուշի. բայց աւերաղն, քարուկիր եկեղեցին և հանգըստարանն մնում են Խան-քեանդու հիւսիսային ձորակի ձախ լանջի վերայ Վարար-ակն աղբիւրի մօտ։

Սուրբ Գէորգեան միդասեան ուսումնարան տղայոց. աշակերտ 35, թոշակատու 28, ձրիավարժ 7, տարեկան ռոճիկ ուսուցչի 200 րուբլի։
Դ. ՓԱՀԼՈՒԼ ՇԷՆ. Շինուած է Խան-քեանդու և Ջամիլլու շինի միջև մի ձորում, որի հիւսիսային, արևմտեան և հարաւային կողմերն սարեր են. բնակիչք բնիկ, հողն արքունի, տեղական բերքերն նոյն, անվնաս օդն և կլիման, պատուական ջուրն, երկար կեանք 85, եկեղեցին փոքրիկ, քարուկիր, քահանան գալիս է Խանածախ գիւղից։ 18 ծուխ, 66 ար. 42 իգ.
Ե. ՋԱՄԻԼԼՈՒ ՇԷՆ. Հիմնուած է Փահլուլի հիւսիս––արևմտեան կողմում, Խանածախի վտակի ձախ կողմում մի հովտի վերայ. բնակիչք տեղափոխուած են Մեծ-Սիւնիքից. հողն բէկական, տեղական բերքերն նոյն։ բարեխառն օդն և կլիման, գերազանց ջուրն. երկար կեանք 90. հոգևոր պէտքերն կատարուում են Խանածախի եկեղեցում։ Ծուխ 13. ար. 40. իգ. 31։
Զ. ԽԱՆԱԾԱԽ ԳԻՒՂ. Հիմնուած է Ջամիլլուի հիւսիս արևելեան կողմում մի բարակ ջրաձորի երկու ափերին վերայ, բնակիչք նախ Մեծ-Սիւնեաց Խանածախ գիւղից 1686-ին 1) տեղափոխուում են Ջրաբերդ և յետոյ բնակութիւն հաստատում գիւղումս. հողն բէկական, սակաւ և նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն (առատ է թթենի), օդն և կլիման բարեխառն, ջուրն պատուական, երկար կեանք 100, եկեղեցին Սուրբ Աստուածածին, հոյակապ, կառուցեալ չորս սիւների վերայ, երկարութիւն 18 մետր. 82 սանթիմ, լայնութիւն 10 մետր 60 սանթիմ. քահանայ մի 2)։ Ծուխ 85. ար. 289 իգ. 274։
–––––––––––––––––––––
1) Գաղտ. Ղար. եր. 119––121։ Գիւղիցս վերև Բևեռաթափ (Մխթէօքեան) սարի բարձ. 6944 ոտք։
2) Գիւղումս ծնուած է և գրքիս հեղինակն. գիւղիս հանգստարանում հանգչում են իմ պապ Քեանդխուտա-Խաչատուր Բարխուտարեանցն իւր շատ քաջերով, իմ հայր Գրիգոր, իմ մայր Եղիսաբէթ, իմ տատ Մարիամ, իմ հօրեղբարք Մկրտիչ, Սարգիս, Թէոս, իմ վաղաթառամ եղբայր Ստեփան. բայց կենդանի են Աստուծոյ ամենակարող զօրութեամբ իմ մեծ եղբայր Կարապետն, փոքր եղբայր Յակովբն և իմ մեծ քոյրերս Անթառամն, Շահզատն և Հերիքնազն (վաղաթառամ վախճանուած է Պալլուճայում իմ միջակ քոյր Վառվառիան)։ Հանգիստ ոսկերաց Ձերոց սիրելիք իմ։

Եկեղեցումս կայ հետեւեալ գրչագրերն.
Մի գրչագիր ճաշոց գրուած ընտիր և հաստ թղթի վերայ, գերազանց են պատկերներն, նախշերն, ծաղիկներն, թռչնագրերն, ազնիւ ներկերն և ոսկեզօծներն։ Ունի Յիսուսի Քրիստոսի աւետման, ծննդեան, քառասնօրեայ գալստեան, մկրտութեան, համբարձման, հոգեգալստեան (երկու պատկեր) Աստուածածնայ վերափոխման, սուրբ Խաչի և բոլոր տօնեցեալ նահապետաց, սուրբ մարգարէից, առաքելոց, մարտիրոսաց, հայրապետաց, թագաւորաց, կուսանաց, ճգնաւորաց, Քրիստոսից բոլոր բժշկուածների պատկերները զետեղուած լուսանցքներում։
«Գիրքս, որ կոչի ճաշոց, յիշատակ է Առաքելին, հաւրն Ղուլուն, մաւրն Մարիամին, եղբայր Մարգարին և մեղապարտ գրչի Փիլիպոսին ի գիւղն Գոմորանց, ի դուռն սուրբ Հռիփսիմէին, որ է (Առաքելն) բարեպաշտ և սրբասէր, բարեբարոյ և առաքինասէր, հաւատարիմ և Աստուածասէր և ամենայն որբոց և այրեաց և կարօտելոց տէր և տիրական»։ Անյայտ է բուն յիշատակարանի թուականն բայց յետոյ նորոգել տուած են ճաշոցս գիւղիս ժողովուրդն և քահանան։
Մի գրչագիր աւետարան, որ գրուած է թղթի վերայ և պահուած անխնամ, որի ստացողն է. «յիշեցէք յաղաւթս ձեր զստացող սուրբ աւետարանիս զՄանուէլ փիլիսոփայն և զսրբազան քահանայն»։։ «Արդ գրեցաւ կենսաբեր սուրբ աւետարանս ձեռա… անիսի …….թեանս 1) Հայոց, ի տէրութեան Կիւլիկեցւոց նահանգին երկրորդ Հեթմոյ բարեպաշտի ՛ի դառն և յանբարի ժամանակիս, յորում զհայրապետական աթոռն ամենայն սրբութեամբն և զհայրապետն ժողովրդեամբն կորուսաք….. Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի մեծահռչակ սուրբ ուխտս Դրազարկ կոչեցեալ ընդ հովանեաւ սուրբ Աստուածածին»։
Գիւղիս անդերում կան հետևեալ հնութիւններն––
1) Շհրատեղ (Շհարատեղ––քաղաքատեղ) գիւղիս հիւսիսային կողմում, երեք կողմերից առանձնացած, միջակ մեծութեամբ տեղ, որ այժմ հերկուում է։ Ելնում են խեցեղէն բեկորներ, իսկ կանխաւ գտնուած է և արծաթ ու պղինձ դրամներ։
2) Վաղեմի հանգստարան անարձանագիր քարերով գիւղիս վերի գլխին։ Հանգստարանիցս վերև մի բարձր բլրակի վերայ Եուղուրլսւի խաչարձանն։ Ծակ քար։
3) Գիւղատեղի, հանգստարան և եկեղեցու աւերակ կան Բանւոր––նան 2) կոչուած տեղում, որ գտնուում է գիւղիցս կէս ժամ տեղ վերև մի գեղեցիկ սարահարթի վերայ. գիւղատեղի, խաչազարդ հանգստարան և եկեղեցու աւերակ Դրագետի 3) ակունքներում, երկու առուակների խառնուրդում. Ջալալ-Հասանի 4) գիւղատեղի, հանգստարան, որ սեփական գոմանոց եղած է Խանածախ գիւղացւոց 1790 թուականից վեր. նոյնպէս գիւղատեղի և հանգստարան Մլըկիւնց շինատեղ կամ Գիւմրատեղ կոչուած վայրում, որ գտնուում է Պալլուճայ գետակի աջ կողմում Խանածախ և Պալլուճայ գիւղերի սահմնաի վերայ։
–––––––––––––––––––––
1) Անյայտացած են կէտադրեալ բառերն և տառերն։
2) այժմ ուխտատեղի է։
3) Խանածախ գիւղիս վտակի անունն է։
4) Այժմ Ջան-Հասան՝ ըստ կրճատման օրինաց Արցախի։

Է. ՊԱԼԼՈՒՃԱՅ ԳԻՒՂ. Հիմնուած է համանուն գետակի ձախ ափի բարձրութեան վերայ. բնակիչք նախ Մեծ-Սիւնիքից տեղափոխուած Ջրաբերդ գաւառն, որից ապա և այստեղ Խանածախ գիւղացւոց հետ, հողն բէկական, անջրդի և միջակ արդիւնաբեր. անվնաս օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 86–90. եկեղեցին նորաշէն, Սուրբ Աստուածածին, համակ սրբատաշ կրաքարով շինուած հասարակութեան ծախքով կառուցեալ չորս սիւների վերայ, որ ունի մի կլոր գմբէթ ժողովրդեան աղօթած տեղից վերև, մի քարացեալ օձ ներքուստ հարաւային որմի վերայ երկու լուսամուտների մօտ, 20 մետր 10 սանթիմ երկարութիւն, 11 մետր 45 սանթիմ լայնութիւն. քահան. մի։ Ծուխ 160. ար. 550. իգ. 432։

Գիւղիս անդերում կան հետևեալ հնութիւններն.

1) Գիւղիս հիւսիսային կողմում հին գիւղատեղի, հանգստարան և քարուկիր եկեղեցի Սուրբ Վանէս անուն, որ մեծ ուխտատեղի է և հանգստարան, որի մէջ հանգստանում են և Պալլուճեցի քաջերի ոսկերքներն։
2) Աւերակ գիւղատեղի և հանգստարան գիւղիս արևմտեան կողմում Ալուխանայ շէն անուն։
3) Թամցի եղցի (եկեղեցի) աւերակ գիւղատեղի, հանգստարան և եկեղեցի այս անուամբ Ցռցագետ կոչուած վտակին աջ կողմում։
Ը. ՄԷՅՏԻ-ՇԷՆ. Հիմնուած է Պալլուճայի հիւսիսային կողմում լեռների մէջ մի ձորում. բնակիչք գաղթած են Խոյից 1828-ին հողն բէկական, տեղական բերքերն նոյն. անվնաս օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 90. եկեղեցին Սուրբ Յովհաննէս, քարուկիր, քահանան գալիս է Պալլուճայից։ Ծուխ 54. ար. 186. իգ. 155։
Թ. ԴԱՀՐԱՒ 1) ԳԻՒՂ. Հիմնուած է Մէյտի-շէնի արևմտեան կողմում մի բարձր, սեպացեալ քերծի տակ. բնակիչք բնիկ, հողն բէկական, տեղական բերքերն նոյն, պատուական օդն կլիման և ջուրն, երկար կեանք 85––90. եկեղեցին Սուրբ Յովհաննէս կառուցեալ երեք կամարների վերայ. երկարութիւն 17 մետր 40, լայնութիւն 8 մետր 60։ Դրան ճակատակալ քարի վերայ.
–––––––––––––––––––––
1) Գիւղիս գլխի սարի բարձ. 4606։

«Սրբոյն Հոյաննու Կարապետին եկեղեցույն շինութիւնս այս է 1885 ամի»։ Ծուխ 110. ար. 430. իգ. 351։
Գիւղիս հիւսիս-արևմտեան կողմում կայ երեք բեմ.
Ա. Հարաւային բեմի զոյգ խաչերի գլխակալ քարի վերայ. «Ի թվ. ՉԻԵ. ես Հասան որդի Վասակայ կանգնեցի զխաչս եղբաւր իմոյ Ջուրճին Ուքանայ ի փրկութիւն հոգւոյ. ով կարդէք, յիշեցէք ի Տէր»։
Բ. Բեմի վերայ, որ քարընկեց հեռի է առաջինից, փորագրուած է.
«Թիւ ՇՒ. ես Ոհան կանգնեցի զխաչս ինձ և ամուսին իմ Թիթեղնիկայ, աղաւթս յիշեցէք»։
Գ. Բեմն կիսակործան է, որ նոյնպէս քարընկեց հեռի է երկրորդից։
Բռշնին-նահատակ 1)
Ա. Բեմից փոքր ինչ վերև քերծի տակ մի բռշնի ծառի մօտ կայ մի գերեզման, որի վերայ շինուած է մի փոքրիկ սեղան։ Գերեզմանիս շուրջն պարսպուած է պատով, որի դրան գլխի քարի վերայ գրուած է.
«Սուրբ նահատակին Փռչնին չորս կողմաւն հասար քաշեցինք Անդրի, Ստեփան, Արզման Իսրայէլեանք»։
Ժ. ՊՏՐԵՑԻՔ 2) Գիւղս հիմնուած է համանուն գետակի ձախ կողմում, մի ջրաձորի արևելեան ափում. դիրքն հարաւահայեաց, բնակիչք բնիկ, հողն բէկական. անջրդի և նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն (առատ է ընկուզն և խոզ) պտուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100. եկեղեցին Սուրբ Ստեփաննոս, քարուկիր, թաղակապ երեք կամարների վերայ, երկարութիւն 16 մետր 75 սանթիմ, լայնութիւն 9 մետր 35 սանթիմ. քահանայ մի։ Դրան մօտ մի տապանի վերայ.
–––––––––––––––––––––
1) Բռշնի ծառին մօտ եղած նահատակ։
2) Պտրեցւոց սարի (Ղրխզըզ) բարձր. 9324, գիւղից վերօ գետի ձախ կողմի սարի 5227։

«Ազնիւ տապան Գաբրիէլ վարդապետին,
Որ է որդի Գրիգոր Այտինովին
Եւ էր հայր Սրգավաք Մովսէսին
Եւ տէր Յարութիւնին
Սա էր միաբան Յակոբա սրբո վանքին
Վախճանեցաւ 1860 ամի»։
Ծուխ 121. ար. 540. իգ. 442։
Բերդ. գիւղի հարաւային հանդէպ գետակի աջ կողմում մի լեռնակի գլխին փոքրիկ և հին բերդակ, որից գետնափոր ական կայ մինչև գետակն։

Ամենափրկիչ եկեղեցի.

Գիւղի արևմտեան կողմում երկու ձորակի մէջ մի փոքր հարթակի վերայ, շինուած է անտաշ քարով երկու կամարների վերայ։ Ունի երկու փոքր և մի աւագ խորան. երկու խորհրդարան, երկու դուռն և չորս լուսամուտ. 11 մետր 3 սանթիմ երկարութիւն և 9 մետր 70 սանթիմ լայնութիւն և մի երկար գրութիւն բեմի ժողովրդահայեաց երեսին վերայ. սակայն ափսո՜ս որ եղծուած է մեծ մասամբ. ընդօրինակում ենք մնացեալը.
«Յանուն….. զեկեղեցիս զԴարապաս նկարաք……… Ուխանին Մեծունիքն. յիս տվին արդ ծննդեան Ը. աւր էր և աղուհացից տաւներն և ի զատկէն ինձ ու նոր կիրակին զպատարագն մեզ առնեն Դարապաս վաճառն Հուռահոա տներն եկեղեցւոյս»։
Արևմտեան դրան գլխին արտաքուստ մի սպիտակ խաչարձանի վերայ.
«Աթանաս Է. նա կաթուղիկոս է Արբաին 1)»։ Մեծ հանգստարան պատած է տաճարիս շուրջն, որից փոքր ինչ հեռի կայ և գիւղատեղի։
–––––––––––––––––––––
1) Բառ արաբերէն, որ նշանակում է 4––չորս երկիրների վերայ կաթուղիկոս է։

Մեծ գիւղատեղի, հանգստարան և փոքր եկեղեցի կայ Պտրեցիք գիւղի հարաւային հանդէպ, ջրաձորի աջ հովտում։
Օծկայ վանք
Ամենափրկչից դէպի արևմուտք՝ հիմնուած մի սարահարթի վերայ, որի շրջապատն զառիվայր է։ Ունի փոքր դիրք և եկեղեցու ձև։ Վանքիս մօտ ևս կայ և հանգստարան և գիւղատեղի։
Ծերայ Նհատակ
Գիւղատեղի, հանգստարան և եկեղեցի կայ գիւղիցս բաւական ներքև գետի ձախ կողմում (գետիս վերի կողմն կոչուում է Պտրեցւոյ գետ, իսկ վարինն՝ Խոջալլուի գետ), որք միասին կոչուում են Ծերայ նհատակ։ Եկեղեցումս ամփոփուած է Ծեր նահատակի մարմինն։
Սուրբ Յովհաննէս Մկրտիչ
Ծերայ նահատակից փոքր ինչ բարձր, նոյնպէս գետակի ձախ կողմում կայ գիւղատեղի, հանգստարան և քարուկիր փոքր եկեղեցի, որի գլուխն արդէն խոնարհած է։ Այս ամենն կոչուում է նաև Խրաւանդ։
Դարապասի եկեղեցիներն
Սուրբ Յովհաննէսից վերև կայ չորս քարուկիր մատուռ, որք շինուած են մօտ առ մօտ, կայ և գիւղատեղի և հանգստարան։
Օխտը (եօթն) եղցի
Նոյն գետակի աջ կողմում մի սարահարթի վերայ մօտ առ մօտ շինուած են եօթն եկեղեցիներ, որոց մօտ կայ գիւղատեղի և հանգստարան։
ԺԱ. ԽԱՆՁՔ ԳԻՒՂ. Հիմնուած է Պտրեցիք գիւղի հիւսիսային կողմում մի հարաւահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, հողն բէկական և նուազ արդիւնաւէտ, տեղական բերքերն նոյն, սննդարար օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85. քահանան գալիս է Դաշ-Բուլաղից. եկեղեցին Սուրբ Ստեփաննոս, քարուկիր, կամարակապ, երկարութիւն 19 մետր 52 սանթիմ, լայնութիւն 8 մետր 95 սանթիմ։
Դրան ճակատակալ քարի վերայ.
«՛Ի ՌՃԻԲ. թվին ես Պետրոս կաթուղիկոս Աղուանից ի գեղջէս Խանցկայ, հայրն իմ Մանկասար, մայրն իմ Ադխանն և աւաք եղբայրն իմ Իշխանն և իւր որդիքն Ովանէսն, Պապաջանն և իւր թոռ Մանկասարն և տատ Խաթունն շինեցաք զեկեղեցիս յիշատակ մեզ և ննջեցելոց մերոց»։
Եկեղեցուս հիւսիսային կողմում.
«Թիւն ՈՀԹ (1230) ես Հայրապետ, Պետրոս, Վարդան. Յոհան կանգնեցաք զխաչս մաւրն մեր, որ բարեպաշտ, աղքատասէր էր. յաղաւթս յիշեցէք»։ Ծուխ 60. ար. 233, իգ. 191։
Ջոխտակ խաչ
Գիւղիս հարաւային կողմում, ճանապարհի վերայ, մեծ ծառերի տակ կայ երկու մեծ քարեայ խաչարձան, որից միոյն վերայ.
«Յանուն Սուրբ Երրորդութեան ես Սոստանէս ու Բարսեղ կանգնեցաք զխաչս հաւր մերոյ Հայրապետայ և մաւրն մերոյ Հոռամսիմին, որք երկրպագէք, յաղաւթս ՉԲ. (1253)»։
Սուրբ Յովհաննէս
Ջոխտակ––խաչերից ներքև, առուակի ձախ կողմում քարուկիր շինուած մատուռ, որի մօտ կայ և հանգստարան։ Կայ հանգստարան նաև վարդապետի Խութում։
Անապատ
Գիւղիս արևմտեան կողմում Շռշռան խութի ստորոտում կայ մի քարուկիր մատուռ Անապատ անուն, երկու մեծ հանգստարան և երկու գիւղատեղի։
ԺԲ. ԴԱՇ-ԲՈՒԼԱՂ ԳԻՒՂ. Շինուած է Խանձքի արևելեան––հիւսիսային կողմում մի ձորակի աջ կողմում. հիւսիսահայեաց լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի, հացաւէտ, տեղական բերքերն նոյն (կան և ձիթահանքեր) ամրան՝ ճնշիչ օդն և կլիման, ջուրն անվնաս, երկար կեանք 80––85. եկեղեցին Սուրբ Գէորգ, քարուկիր, կառուցեալ երեք կամարների վերայ. երկարութիւն 17 մետր 34 սանթիմ, լայնութիւն 8 մետր 45 սանթիմ. քահանայ մի։ Ծուխ 136. ար. 577. իգ. 547։
Սուրբ Մեսրովբեան միդասեան տղայոց ուսումնարան, աշակերտ 26, թոշակատու 16, ձրիավարժ 10. միամեայ ռոճիկ վարժապետի 300 րուբլի։
ԺԳ. ՀԻԼԻՍ ԳԻՒՂ. Շինուած է Դաշ-Բուլաղի արևմտահիւսիս կողմում երկու առուակների ջրախառնուրդում. բնակիչք գաղթած Ղարադաղ նահանգից. հողն բէկական, միջակ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն պատուական, երկար կեանք 85––90. եկեղեցին Սուրբ Յովհաննէս, քարուկիր, քահանայ երկու։ Ծուխ 50. ար. 165. իգ. 130։
ԺԴ. ԽՆՁԻՐՍՏԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է Հիլիսի արևմտահիւսիս կողմում (ոչ այնքան հեռի, Հիլիսի հիւսիսային վտակի վերայ) դիրքն հարաւահայեաց լանջ. հողն արքունի, անջրդի և նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն միևնոյն, օդն, կլիման և ջուրն պատուական, երկար կեանք 100. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ։ Ունի 16 մետր 62 սանթիմ երկարութիւն և 10 մետր լայնութիւն, մի փոքր կաթուղիկէ, 2 քահանայ և դրան ճակատակալ քարին վերայ սոյն արձանագրութիւնը.
«ՌՄԳ. յիշատակ է Սուրբ Աստուածածին եկեղեցիս Խօնծրուստանցի Մէլիք Մէզախանին և ծնողացն Այտինին և Մարիանին և կողակցուն պարուն Նանին և Հերիքին և որդուն Ալայվերդին»։
«Յիշատակ է Սրանոցս (Ձիթահանքս) շինեցաւ Մէլիք Ալահվերտին, որ էր որդի Մէլիք Միրզայխանին, թվ. ՌՄԼԱ»։ Ձիթահանքս, որ գրեթէ կից է եկեղեցուս արևմտեան կողմին, աւերակ է այժմ։
Եկեղեցուս հարաւային պատի տակին արտաքուստ.
«Կամաւն Աստուծոյ ամենազօրին, այս է տապան Մէլիք Միրզախանին, որ է որդի Այտինին, հայր էր Մէլիք Ալավերտին, իշխանութիւն անէր Խաչենու երկրին, որ մասկան նստաւ Խնծրստանայ գեղին, շինեց յիշատակ Աստուածածնայ սուրբ եկեղեցին ամի վախճանեցաւ ՌՄԻԶ. թուականին»։
Այստեղ են Մէլիք-Ալլահվերտու և Մէլիք-Ղահրամանի գերեզմաններն ևս։ Բայց ըստ Գաղտնիք Ղարաբաղու սոքա չեն ի շարս հարազատ մէլիքների, այլ ճըռ մելիքներ են։ Ծուխ 90. ար. 227. իգ. 255։
Հանգած եղցի
Այսպէս է կոչուում այն եկեղեցու աւերակն, որ կայ գիւղիս ստորոտում։ Աւերակիս շուրջն ընդարձակ հանգստարան է՝ լի հին ամփոփեալներով։ Մի քարեայ խաչարձանից.
«Ես Դաւիթ կանգնեցի զխաչս իմ ծնողաց թվ. ՇԵ.»։
Աւերակ եկեղեցու հիւսիսային կողմում.
«Այս է տապան Մեծ շինայցի Տէր Սարգիսի դուստր Մարեանին, որ էր կողայկից Բալի որդի Իսամին, որ է եխբար ուզբաշի Պողոսին, որ էր առաչ Չալաղան ուզպաշին հարսն էր. սորայ համար շատ մուվայտի 1) վեր իկաց, յետով մենք բերինք. թվ. ՌՃՁԶ. օվ որ կարդայ. Աստուած ողորմի ասէ»։

ՊՊԷՆ ՇԷՆ (Պապուն շէն)
Աւերակ գիւղատեղի է այս, որը այժմ Խնձիրստանցիք փոխած են Գոմեր որոց մօտ կայ և հանգստարան։
Սուլու քար
Գիւղիցս վերև մի բլրի վերայ կայ մի մարդաձև քար, որ ունի իւր գլխին վերայ կաթսայի ձևով մի այլ քար։ Աւանդութիւնն այս քարի մասին տալիս է հետևեալ տեղեկութիւնը.
«Թաթարների տիրապետութեան ժամանակ հայ կին ոմն եփում է կերակուր, պատրաստում հաց, դնում գլխին կերակրով լի կաթսան, որ տանէ և կերակրէ գութանաւորները 2)։ Հազիւ թէ հասնում է կէս ճանապարհ, մի քանի Թաթարներ ընկնում են խեղճ կնոջ ետևից և հետապնդում որ հասնեն բռնեն։ Որքան կարողութիւնն հասնում (որքան կարողանում է) է, վազում է խեղճ կինն, յետոյ ճարահատեալ դիմում է դէպի սարին գագաթն, բայց որովհետև իւր գլխին վերայ է լինում կերակրով լի ծանր կաթսան և չէ կամենում թափել կերակուրը և միւս կողմից հասուհաս 3) էին անիրաւ Թաթարներն, վասնորոյ ի բոլոր սրտէ խնդրում է Ատուածանից քարանալ միայն թէ չընկնիլ պիղծ Թաթարների ձեռքն. իսկոյն քարանում է կաթսայով միասին և մնում մինչև ցայսօր»։
–––––––––––––––––––––
1) Նշանակում է՝ շատերն հետամուտ էին կին ածել այս հարսը։
2) Այժմ ևս կայ այս սովորութիւնն։
3) Բառ տեղական, որ նշանակում է հասնելու վերայ էին, չորս կամ հինգ քայլ մնացած էր, որ հասնէին կնոջ ետևից։

ԺԵ. ՍԷՅՏԻ ՇԷՆ. Հիմնուած է Խնձիրստան գիւղի արևմտահիւսիս կողմում այն ճանապարհի վերայ, որ բանում է Շուշուց Գանձասար. բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի և նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90, եկեղեցին Սուրբ Յովհաննէս, քարուկիր, յիշատակ է Շուշեցի Մահտեսի Բալայ Զաքարեանցին, բայց վտանգաւոր կերպով վնասուած, քահանան գալիս է Խնձիրստանից։ Ծուխ 45. ար. 195. իգ. 175։
ԺԶ. ՈՒԼՈՒ-ՊԱՊ ՇԷՆ. Հիմնուած է 1855 թուին Սէյտի-շինի հիւսիսային կողմում մի սարի հարթակի վերայ. բնակիչք, որ հաւաքուած են մերձակայ գիւղերից, նախ բնակած են Խաչեն գետակի աջ ափի մօտ, ապա օդի ծանրութեան պատճառաւ բարձրացած են սարահարթս, հողն վանքապատկան և հացաւէտ, տեղական բերքերն նոյն (չ՛ունին թթենի և պարտէզ), գերազանց օդն, կլիման և ջուրն, եկեղեցին է Պտգեսբերք (Պտկի սուրբ Գէորգ) վանքն, որ է շինիս արևելեան հանդէպ բարձրագոյն սարի գագաթի վերայ։ Ծուխ 20. ար. 60. իգ. 58։

ՊՏԳԵՍԲԵՐՔ ՎԱՆՔ (մօտ 4900 ոտք) (18).

Արդէն իմացանք որ Պտկի Սուրբ Գէորգ էր վանքիս անունն, որի սարի գագաթն բարձր է Խաչեն գաւառի բոլոր գիւղաբնակ սարերից։ Վանքս ունի միևնոյն ձևը և գրեթէ նոյն իսկ մեծութիւնը, ինչ որ ունի Գտչայ վանքն. մինչև քարերի գոյնն, կարծրութեան աստիճանն, ճարտարապետութեան ոճն նոյն և նման են միմեանց։ Տարբերութիւնն այն է միայն, որ բարձր և սրածայր է Գտչայ կաթուղիկէն և ունի հին գաւիթ, իսկ ցածր է Ս. Գէորգիս կաթուղիկէն և չունի գաւիթ։ Վանքիս դասումն կայ մի փոքր գերեզման, որի մասին աւանդութիւնն ասում է թէ սոյն ամփոփեալն մահմետականի որդի է լինում. քանիցս սա իւր ծնողաց հետ գալիս է ուխտի վանքս։ Բայց որովհետև չ՛բերք են լինում ծնողներն և ուխտով խնդրած այս զաւակն, վասն որոյ որդին թողնում է իւր ծնողները և յաճախ դիմում վանքս և շաբաթներով աղօթում վանքումս։ Քանիցս գալիս է հայրն և իւր տուն տանում որդին, սակայն կրկին և կրկին փախչում է որդին և մտնում վանքս։ Վերջապէս հայրն՝ ձանձրանալով որդու արարմունքից և չ՛կամենալով քրիստոնեայ տեսնել իւր որդին, գալիս է վանքս, համոզում որդին տուն տանելու։ Իսկ որդին չկամենալով բնաւ տուն գնալ, մտնում է տաճարումս և չէ դուրս գալիս, հասնում է զայրացած հայրն և նահատակում այժմեան գերեզմանի տեղում, որի մարմինը ամփոփելով այս իսկ տեղում մնում է մինչև ց՛այսօր. ուխտատեղի է գերեզմանս։
Ամենամեծ ուխտատեղի է վանքս, մանաւանդ ամուլ մարդոց և կանանց համար, ոչ միայն քրիստոնէից, այլ և մահմետականաց համար։
Արտաքուստ վանքիս արևելեան կողմում կայ մի անտաշ և կոպիտ մեծ քար, որի մասին աւանդութիւնն պատմում է թէ Արջի գերեզման է այս։ Վանքիս շինութեան ժամանակ մի որձ արջ, ՛ի բաց թողլով իւր գազանային բնաւորութիւնը, հեզաբար մօտենում բանւորներին և վարժուելով կրում ծանր քարերը հանքիցն վանքիս մօտ՝ մինչև շինութեան աւարտն. և միշտ կերակրուում այստեղ մինչև իւր վերջին շունչն։ Ապա թաղում են այստեղ։ Որքա՜ն ուշագրաւ և դուրալի է սարիս տեսարանն։
ԺԷ. ՌԵՒ ԳԻՒՂ. Հիմնուած է սուրբ Գէորգ վանքի սարի արևելեան ստորոտում. բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի և նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն և տեսարանն, երկար կեանք 100 տարի, եկեղեցին վնասուած է և անգործածելի. քահանայ մի։ Ծուխ 40. ար. 180. իգ. 150։
ԺԸ. ՍԱՐԴԱՐԱՇԷՆ. Հիմնուած է Ռև գիւղի հիւսիս-արևելեան կողմում մի ձորակի մէջ, բնակչաց մեծ մասն բնիկ, փոքր մասն գաղթած Խոյից, հողն արքունի, ամենայն ինչ միևնոյն, երկար կեանք 85––90. եկեղեցին Սուրբ Գէորգ, ծածքն փայտաշէն, քահանան գալիս է Նորագեդից։
Մի վաղեմի մատուռ կայ գիւղիս հին հանգստարանում, որի գոյութիւնն հին է և չէ վերաբերում այժմեան բնակչաց։ Ծուխ 40. ար. 174. իդ. 175։
Խաչեն գետակի աջ կողմում, գետակահայեաց լանջի վերայ կայ գիւղատեղի և հանգստարան, որ կոչուում է Վաքա։
ԺԹ. ՂՇԼԱՂ––ԳԻՒՂ. Հիմնուած է Սարտարաշէնի հարաւային կողմում մի ջրաձորի ձախ կողմի վերայ. բնակիչք բնիկ հողն բէկական, մասամբ ջրարբի և միջակ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, (կայ և այգի, թթենի, գործարան մետաքս քաշելու), օդն, կլիման փոքր ինչ տաք ամրան, ջուրն անվնաս, երկար կեանք 80––85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կամարակապ, քահանայ երկու։ Ծուխ 159. ար. 613. իգ. 483։
Ի. ՆՈՐԱԳԵՂ. Հիմնուած այն սարի արևմտահայեաց լանջին վերայ, որ սկսած է Թարթառ գետի աջ կողմից, անցած Արծաթի հանքով և Ղազանչի գիւղի արևմտեան կողմով, ընդհատուած Խաչեն գետակի հեղեղատներով, վերստին շարունակած մինչև Գարգար գետակն Ասկեարանի մօտ՝ հանդէպ Քեաթուկայ սարին։ Իսկ միւս լեռնագօտին սկսեալ Նորագեղիս հիւսիս––արևելեան կողմից ձգուած է Խաչեն գետակի եզերքով մինչև դաշտաբեղանն։ Բնակչաց մեծ մասն բնիկ. փոքր մասն գաղթած Խոյի գաւառից. հողն բէկական, կարի սակաւ, անջրդի և նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն (այգի չունին), պատուական օդն, կլիման և ջուրն և միանգամայն տեսարանն, երկար կեանք 90. եկեղեցին Սուրբ Գէորգ, թաղակապ և գեղեցիկ, երկարութիւն 16 մետր 79 սանթիմ, լայնութիւն 9 մետր 60 սանթիմ, քահանայ մի։ Ծուխ 81. ար. 600. իգ. 475։
Հիւնի-խաչ (հունի ծառի մօտի խաչ) որ կայ միևնոյն սարի արևմտահայեաց լանջի վերայ գիւղիցս դէպի Ասկեարանի կողմն։ Երբ չորքոտանի ընտանի կենդանեաց պատահում է դաբաղ 1) կոչուած հիւանդութիւնն, գիւղացիք մեծ ջերմեռանդութեամբ բերում են այս խաչի ոտքն և բժշկուում են անասուններն։
–––––––––––––––––––––
1) Սաստիկ ցաւում են կճղակներն և սկսում են կաղալ անասուններն և տանջուիլ։

ԻԱ. ՂԼԻՋԲԱՂ ԳԻՒՂ. Հիմնուած է Նորագեղի արևելեան կողմում. միևնոյն սարի արևելահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, հողն բէկական, նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն (ունին այգի) պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85, եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն և հնացեալ. քահանան գալիս է Խանաբատից։ Ծուխ 56. ար. 242. իգ. 252։
ԻԲ. ԽԱՆԱԲԱՏ ԳԻՒՂ. Հիմնուած է Ղլիջբաղի մօտ նոյն լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական, տեղական բերքերն նոյն, օդն և կլիման անախորժ և ճնշիչ ամրան, երկար կեանք 70––75. եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի։ Գիւղիս հանգստարանում կայ մի հին քարուկիր մատուռ։ Ծուխ 95. ար. 430. իգ. 370։
ԻԳ. ԽՐԱՄՈՐԹ ԳԻՒՂ. Հիմնուած է Խանաբատի հիւսիսային կողմում, մի բարձրաւանդակի վերայ, դիրքն արևելահայեաց, բնակիչք բնիկ. հողն բէկական, տեղական բերքերն նոյն, երկար կեանք 70. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քահանան գալիս է Քարագլխից։ Ծուխ 55. ար. 213. իգ. 215։
ԻԴ. ՔԱՐԱԳԼՈՒԽ ԳԻՒՂ. Հիմնուած է Շիկաքար կոչուած քերծի գլխին։ Վիմահերձ, սեպացեալ և բարձր ապառաժներ են գիւղիս շրջապատն, ունի միայն երկու մուտք արևելեան և արևմտեան կողմերից, մէկ խօսքով գիւղատեղիս հին ժամանակներում նշանաւոր բերդ եղած է։ Բնակչաց կէս մասն բնիկ, իսկ միւս կէսն տեղափոխուած Մեծ-Սիւնեաց Արաւիւս և Դարապաս գիւղերից և Բարկիւշատից, հողն վանքապատկան (Գանձասարին) տեղական բերքերն նոյն, (չունին այգի և պարտէզ) գերազանց օդն և կլիման և ջուրն (վերջինս խիստ պակաս է) երկար կեանք 120. եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի։ Ծուխ 79. ար. 358. իգ. 280։
Եկեղեցուս հարաւային կողմում մի խաչարձանի վերայ.
«Ես Սումպատ կանգնեցի զխաչս Համ..մ.. կողակից իմ Հաւասայ և Հեղան»։
Հին հանգստարան
Գտնուում է գիւղիս հարաւ-արևմտեան կողմում, որի մէջ կան նշանաւոր մահարձաններ խաչազարդեալ։ Մի խաչքարի վերայ.
«Մեք հետևիք Աստուծոյ արդիքս Պապա, Սնպատ, Սարգիս…..» (անընթեռնելի)։
Մի այլ կիսատ քարի վերայ «Խաչս Մխիթարայ, Քրիստոս ողորմի նմայ»։ Այլ նշանաւոր խաչարձանի վերայ
«Թիւ ՉԲ. Իշխանութիւն Հասանայ ես Սնպատ և եղբարք իմ կանգնեցաք զխաչս բարեխաւս առ Քրիստոս ինձ և ամուսին (նոյն) իմոյ Կատային, զոր ետ Պարոն մեզ հայրենիք և գերեզմանատեղ. Քրիստոս աւգնէ իւր որդեացն. ամէն»։
Գիւղիս հիւսիսային կողմում կայ աւերակ գիւղատեղի և հանգստարան։ Իսկ հարաւային կողմում աւերակ եկեղեցի և հանգտարան։
Գիւղիս շրջապատում կան ականաւոր քարայրեր.––արեւելեան կողմում կայ երեք քարայր, մէկի առաջքն փակուած է քարուկիր պատով. մի քարայր հիւսիսային և մի նշանաւորն արևմտեան կողմում։
ԻԵ. ՓԱՌՈՒԽ ՇԷՆ. Հիմնուած է Խաչեն գետակի աջ կողմում, Շիկաքարի հիւսիսահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, հողն վանքապատկան, բարեբեր և այգեւէտ, տեղական բերքերն նոյն (խաղող և թթենի առատ), վատառողջ օդն և կլիման և ոչ սննդարար ջուրն, երկար 1) կեանք 45––50. եկեղեցին Սուրբ Աստուածածին։ Ծուխ 8. ար 12. իգ. 12։
–––––––––––––––––––––
1) Հաստատում են որ 100 տուն եղած է գիւղս, հետզհետէ պակասելով՝ մնացած է այժմ 8 տուն։

Շիկաքար. Այժմ ևս այս անուամբ է կոչուում Քարագլխի ամբողջ բնակավայրն։ Բերդասարն, որի արևմտեան հիւսիսային կողմումն է Փառուխ շէնս, որի արևելեան հանդէպ քերծի մէջ է այն նշանաւոր քարայրն, որի մէջ հաւաքուելով մօտակայ ժողովուրդն պատերազմների ժամանակ, ազատ մնացած է վնասուելուց։ Այժմ խիստ բարձր մնացած է քարայրիս մուտքն––բերանն––հետևաբար և վտանգաւոր՝ բարձրանալն, քանզի շատ իջած է քերծի շարունակութիւնն։
ԻԶ. ԿԻՉԱՆ ՇԷՆ. Հիմնուած է Փառուխի արևմտեան կողմում, Խաչեն գետակի ձախ ափից բաւական դէպի հիւսիս, Պտգեսբերքի հանդէպ. դիրքն հարաւահայեաց և գեղեցիկ, բնակիչք բնիկ, երկու տուն եկած Առաջաձորից. հողն վանքապատկան, ամենամեծ մասամբ անջրդի, բայց հացատու, տեղական բերքերն նոյն, (չունին այգի) օդն և կլիման և ջուրն անվնաս. երկար կեանք 70. եկեղեցին Սուրբ Աստուածածին, նորաշէն, գեղեցիկ, կառուցեալ երկու կամարների վերայ, երկարութիւն 14 մետր 20 սանթիմ, լայնութիւն 8 մետր 16 սանթիմ, քահանան գալիս է Առաջաձորից։ Ծուխ 15. ար. 58. իգ. 49.

ԱՆԱՊԱՏ ԿԻՉԱՆԻ.

Շինիս արևմտեան կողմում, բերդաձև սարին վերայ շինուած է անտաշ քարով մի եկեղեցի երկու կամրների վերայ։ Բոլորովին անվնաս է և կանգուն։ Ունի և միաբանից համար մի քանի խուցեր, հանգստարան զարդարուած խաչարձաններով, ուր կան և վարդապետաց գերեզմաններ։
ԻԷ. ԹԲԼՂՈՒ ՇԷՆ. Հիմնուած է Խաչեն գետակի և Քոլատակ վտակի մէջ մի առուակի ձախ եզերքին, բնակիչք գաղթած Մեծ-Սիւնեաց Մաղաւուզ գիւղիցն, հողն վանքապատկան (զարմանալի՜ է. այժմ բէկական), տեղական բերքերն նոյն, տեսարանն խեղդուած, օդն և կլիման ծանր ամրան. երկար կեանք 70, եկեղեցին Քոլատակ գիւղինն է. քահանան գալիս է Ծմակահողից։ Ծուխ 22. ար. 100. իգ. 102։
ԻԸ. ՔՈԼԱՏԱԿ ԳԻՒՂ. Հիմնուած է Քոլատակ վտակի ձախ ափի մօտ, բնակիչք բնիկ (մի քանի տուն գաղթած նոյն Մաղաւուզից). հողն վանքապատկան (այժմ բէկակա՞ն). տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85––90. եկեղեցին քարուկիր կամարակապ, քահանան գալիս է Ծմակահող գիւղից։ Ծուխ 41. ար. 157. իգ. 140։
Գիւղիս հանգստարանում մի մահարձանի վերայ.
«՛Ի ՈՂԲ. թուին Ողորմութեամբն Աստուծոյ և տէրանց Խաչենոյ ես տէր Վարդան վարդապետ Հոռասարեցի, պարոնայքն հողն ինձ տուին, ես գնեցի զԲոռին հանդն, զՇեղջատափն, Երկրի տնատեղն, տուի վասն հոգոյ իմ վախմ ի Սուրբ Գանձասար. սոքա տուին Բ. ժամ ՛ի տաւնի Վարդանանց։ Ով զհայրենիքս հանէ ՛ի սուրբ ուխտէս, ՅԺԸ. հայրապետաց նզոված լիցի և իմ մեղաց պարտական»։
Եղցուն խութ.
Գիւղիս արևելեան հանդէպ, վտակի աջ կողմի բարձր սեռի վերայ վաղուց շինուած է մի քարուկիր փոքր եկեղեցի, որի մօտ կայ և գիւղատեղի և հանգստարան։
Կոշիկ անապատ.
Հիմնարկուած է Քոլատակ գիւղից վերև համանուն վտակի ձախ կողմում։ Շարքով շինուած են երեք եկեղեցաձև տաճարներ, որոց հարաւային, արևմտեան և հիւսիսային կողմերն վիմահերձ և սեպացեալ ապառաժներ են, իսկ արևելեան կողմն ձոր է։ Անտաշ քարով շինուած են երեք տաճարներս ևս, միջին տաճարի բեմի ժողովրդահայեաց երեսին քանդակուած է.
«…. Հասանայ և Մամա խաթունին թոռն Գ. հետ (անգամ) ՛ի Ղանն գնացի յամի… իմ աղգէն թափեցի դ….. ատաստանաւ զհարկանին մեր…. Խերխան, Մարծպան, Մամիկոն կամեցաք նորոգել զմեր գերեզմանատունս, ես Էրիվան .. եցի զՍուրբ Ստեփաննոս 1) և նորոգեցի զայլ եկեղեցիքս և զարդարեցի Մխիթար եղբաւր իմոյ… Թ. ես Մարտիրոս. ես Սևադա տվի զԳրիգորանանց, զՄռընդանանց, զԳելմարդանց ի սուրբ եկեղեցիս…. մն. Ժ. աւր ժամ Բ. Հասանա զատկին. Բ. Մամա Խաթունին՝ Վարդավառին. Ա. Ռուզու… Բ. Խերխանին յայտնութեան… կատարին, որ հակառակի կամ զրկել ջանա զայս տեղիս ի Սուրբ Գէորգա, ոսոխն նորա Աստուած եղիցի… գրեցաւ ի թվ. Հայոց ՉԺԴ.»։
–––––––––––––––––––––
1) Երևի թէ միջի տաճարիս անունն է։

Անապատս ունի և գաւիթ, որի մէջ կան իշխանազգի ամփոփեալներ։
Գաւթիս որմին վերայ.
«ՈՂԳ. յանուն Աստուծոյ ես Պռոշ որդի իշխանին Վակա (Վասակայ) յուսով միաբանեցայ Կոշիկ անապատոյ, տվի խաչ, աւետարան .. նապատ, ճառ, միաբանքս տվին Սուրբ Խաչին Զ. աւր ժամ, որչափ կենդանի եմ, իմ մաւրն, յետ ելից իմոց ինձ. կատարիչքն աւրհնին, խափանիչքն դատին յԱստուծոյ»։
«… Ես Շղել որդի.. այ իմ ընչից գնեցի հող… բնակեցայ սուրբ Նշանիս կամակցութեամբ եղբարց Կոշիկ անապատոյ, և տվին ինձ ի տարին Բ. ժամ Սուրբ Գրիգորին աղուհացն, Ա. իմ որդի Խուչախին, Ա. իւր մաւրն յետ ելից իմոց ինձ 1)։
Անապատիս մօտ կայ միաբանական աւերակ խուցեր և հանգստարան։
–––––––––––––––––––––
1) Նախ՝ անընթեռնելի են կէտադրեալ բառերն։ Երկրորդ՝ սոյն բոլոր արձանագրութիւններից ակներև երևում է, որ Կոշիկ եղած է անապատիս անունն.
Որ անապատիս գաւիթն գերեզմանատուն եղած է Ջալալեան տոհմի մի ճիւղին. որ միջի տաճարն կոչուած է Սուրբ Ստեփաննոս, իսկ աջ ու ձախ կողմերինն Սուրբ Նշան և Սուրբ Գէորգ։


Ս. ՅԱԿՈՎԲ ՎԱՆՔ.

Կոչուում է նաև Մեծ-Իրանաց կամ Մեծ-Արանց Սուրբ Յակովբ, որ շինուած է յանուն Մծբնայ Յակովբ հայրապետին մի բարձր լեռնաբազկի սեռի հարթակին վերայ, որին մօտ է և Քոլատակ գիւղն և Թբլղուն։ Լեռնաբազուկս իւր սկիզբը առած է Նատարի բերդասարիցն և հետզհետէ խո նարհուելով հասած մինչև Թբլղու շէնի ստորոտն։ Վանքս ունի նեղ, երկար և բարձր ձև, որպիսին էր Ղևոնդեանց անապատն և շինուած է անտաշ քարով առանց սիւների։ Չունի փոքր խորաններ, այլ ունի միայն մի խորան։ Չափազանց բարձր է բեմն, որ ունի միայն մի վերելակ սանդուխ հարաւային կողմից։ Տաճարս ունի մի դուռն հարաւային և միւս արևմտեան կողմից, մի նեղ լուսամուտ արևելեան և միւս խաչազարդ արևմտեան կողմից և մի գաւթանման շինութիւն կից իւր արևմտեան կողմին, նոյնպէս շինուած անտաշ քարով, որի յատակն քլաչափ բարձր է վանքի յատակիցն։ Գաւթիս ներսի դրան երկու կողմերում ևս կան երկու քարեայ խաչարձան։ Հիւսիսային խաչարձանի վերայ.
«Թիւ ՈՀԲ. (1223) ես տէր Սարգիս կանգնեցի զխաչս ի տապանի եղբաւր իմո տէր Յակովբոսի արհի եպիսկոպոսի և Մեծարանց հայրապետին 1) յաղաւթս յիշեցէք»։
–––––––––––––––––––––
1) Գաւառիս առաջնորդին։

Հարաւային խաչարձանի վերայ.
«Թ. ՈՀԴ. ես տէր Սարգիս եղբաւր որդի տեառն Գրիգորա, եղբայր տէր Յակովբոսի առաջնորդ տանս Մեծարեանց կանգնեցի զխաչս բարեխաւս մեզ առ Աստուած»։ Գաւթումս կան շատ ամփոփեալներ, սակայն մեծ մասամբ անտաշ և անարձանագիր են տապանաքարերն։ Մի մոխրագոյն տապանաքարի վերայ փորագրուած է խիստ խոշոր տառերով. «Տէր Վարդան է տապանս արհի եպիսկոպոսին»։
Տաճարիս հարաւային դրան սեմի վերայ
«Յիշխանութեան Ջալալին ես Խութլու բէկ որդի Խոյդանայ միաբանեցայ սուրբ աւետիս ընծայիւք, տվին ի տարումն Բ. աւր ժամ ՛ի տաւնի զատկի, ով խափանէ, դատի յԱստուծոյ թվ. ՉԽԲ.»։
Երկրորդ վանք, որ պատկեց է առաջի վանքին արեևելեան կողմին ունի միևնոյն հին ոճը, իւր հիւսիսային կողմում ունի նաև չորս փոքրիկ խուցեր, որք նման են ճգնարանների, որոց մուտքն բացուած է տաճարիս միջիցն և որք ունին լուսամուտներ հիւսիսային որմից։ Երկու վանքերս ևս հին և խարխուլ են և տձև ու անճաշակ շինուած. բայց ունին հարաւային կողմում երեք կամարակապ աչքերով մի սրահ։
Սրահումն կան ամփոփեալ կաթուղիկոսներ.
«Այս է հանգիստ տէր Ոհանէս կաթուղիկոսին»։
«Առըստակէս կաթուղիկոս»։
«Սիմէոն եպիսկոպոս»։
«Այս է հանգիստ Սիմէոն կաթուղիկոսին թվ. ՌԿ.»։
Երկրորդ տաճարիս դրնից վերև արտաքուստ.
«ՈԿԱ. թիւ ես Խորեշահ ամուսին Վախտանգա, տէր Խաչենոյ, դուստր մեծին Սարգսի, քոյր Զաքարի և Իւանոյ, վերստին շինեցի զեկեղեցիս Մեծարանից ի փրկութիւն հոգոյ իմոյ Ա. Խ. (Ա. քառասուն) ժամ ինձ. յիշատակ իմ ծնողացն. զՎախտանգ և զիս յաղաւթս յիշեցէք»։
«Ես Մուշեղ որդի Հեջբին միաբանեցայ սուրբ ուխտիս գնեցի զսուբ….. թվ. ՉԽԲ.»։
Վանքս ունի երեք թաղակապ հին խուց, երեք կիսաւեր խուց, շրջապարիսպ, մի թթենեաց պարտէզ, չորս հարիւր օրավար (դեսեատին) անտառ և հող 1), Մծբնայ Յակովբ հայրապետի աջը, մի պատուական աղբիւր, որի մօտ կայ մի բազմադարեան կաղամախի ծառ, որի շրջապատի հաստութիւնն է 7 մետր 35 սանթիմ։ Վանահայրն է մի սարկաւագ։
–––––––––––––––––––––
1) Խլուած են հողերն, կոտորած անտառներն և թողած մացառոտներն։

ԻԹ. ԳԵԱՌՆԱՔԱՐ ՇԷՆ. Հիմնուած է Հաւապտուկ աւերակ վանքի արևելեան ստորոտի ձորում. բնակիչք հատուածեալ եկած են Առաջաձոր և Վանք գիւղերից. հողն վանքապատկան, բարեբեր, տեղական բերքերն նոյն, բառեխառն օդն և կլիման, գովելի ջուրն, տակաւին չունին եկեղեցի և քահանայ, վերջինս գալիս է Առաջաձորից։ Ծուխ 12. ար. 59. իգ. 53։
Լ. Վանք, Վանք գեղ, Վանքի շէն։
Այսպէս է կոչուում գիւղն, որ հիմնուած է Գանձասարի արևելեան հանդէպ Խաչեն գետակի ձախ կողմում։ Աւելորդ է յայտնել թէ իւր անունը ստացած է վանք անունից։ Սակայն հարկ է յայտնել թէ գիւղս բաժանուած է երկու թաղի, որք շատ հեռի չեն միմեանցից և որք ընդհանուր առմամբ կոչուում են Վանք, իսկ մասնաւորապէս ստորինն կոչուում է Հիւնայ––հող, իսկ վերինն Գոմայ––կալ։ Գիւղիս բնակիչներն նախ բնակած են եղել Գանձասար վանքի մօտ, ուր մինչև ցայսօր մնում են տնաբակերն, ապա փոխադրուած են այստեղ։ Ուրեմն բնակիչք բնիկ, հողն վանքապատկան, տեղական բերքերն նոյն. բարեխառն օդն և կլիման և անվնաս ջուրն, երկար կեանք 85––90, երկու թաղի եկեղեցին է Գանձասար վանքն, քահանայ երկու։
Ծուխ (երկու թաղերում) 167. որոց հետ և Շահմասուրն. Ծուխ 180. ար. 849. իգ. 687։
Հղեգեան (5768 ոտք)
Սարումս 1), որ գիւղիս հիւսիսային կողմումն է, կայ մի խաչարձան Նահատակ անուն կամ Հղեգեանայ նհատակ։ Ուխտատեղի է, բայց ո՛չ ոք չգիտէ նահատակիս անունը։
–––––––––––––––––––––
1) Լեռնաշղթաս սկսուած է Գանձասար վանքի սարից, ձգուած Շահմասուր, Ծմակահող, Առաջաձոր, Կիչան գիւղերի արևմտահիւսիսային գլուխներից, անցած Արծաթահանքի մօտով և ճիւղաւորուելով հասած մինչև դաշտաբերանն։

Եղցուն խութ
Այսպէս է կոչուում այն քարակիր եկեղեցին, գիւղատեղին և հանգստարանն, որ գտնուում է Գոմայ––կալից բաւական վերև։ Այս տեղից շատ հեռի չէ Ջրաղացաքարի հանքն, որ սեփական կալուած է Գանձասարայ վանքին։

ԳԱՆՁԱՍԱՐ ՎԱՆՔ (4168 ոտք) (19)

Հիմնուած է մի գեղեցիկ, բարձր և տեսարանաւոր սարահարթի վերայ, որ կոլոլահող սարից իբրև լեռնաբազուկ անջատուած և կախուելով Խաչեն գետակի վերայ վերջացած է։ Տաճարս, որ շինուած է ամբողջապէս սրբատաշ, տորոնագոյն ազնիւ քարով, հիմնարկել տուած է Ջալալ---Դօլայ իշխանն յանուն սուրբ Յովհաննէս Մկրտչի չորս հրաշակերտ կամարների վերայ։ Ունի մի աւագ և ութ փոքր խորաներ (որոց չորսն արևմտեան կողմում դրան աջ ու ձախ անկիւններում շինուած իրարու վերայ՝ հիանալի վերելակ սանդուխներով) երկու խորհրդարան, մի դուռն արևմտեան կողմից, մի հրաշազան կաթուղիկէ, ութ փոքր, երեք միջակ, չորս բոլորակ և չորս մեծ լուսամուտներ և մի աւազան։ Երկարութիւնն 16 մետր 95 սանթիմ, լայնութիւն 12 մետր 25 սանթիմ։
Վանքիս ներսում աւազանից վերեւ.
«Յանուն սուրբ Երրորդութեան Հաւր և որդւոյ և Սրբոյ Հոգւոյն այս գիր արձանի է, զոր ես նուաստ ծառայ Աստուծոյ Ջալալ Դաւլա Հասան որդի Վախտանգայ՝ թոռն մեծին Հասանայ՝ բնակաւոր ինքնակալ բարձր և մեծ Արցախական աշխարհի, թագաւոր և ի յոդնասահման նահանգի. զի հայրն իմ ի վախճան կենաց ելից իւր աստեացս անդարձ կտակի հաստատեաց ինձ և մաւր իմոյ Խորիշահի՝ որ էր դուստր մեծ իշխանաց իշխանին Սարգսի, զի շինեսցուք զեկեղեցիս ի գերեզմանատուն հարց մերոց ի Գանձասար, զոր սկսեալ մեր ի ՈԿԵ. թուին Հայոց աւգնականութեամբ բարերարին Աստուծոյ. և ի խփել լուսամտին արևելից մայրն իմ կրոնաւորեալ չոգաւ յԵրուսաղէմ երկրորդ անգամ, անդէն ի դրան Յարութեան խարազնազգեաց ճգնութեամբ, բազմամեայ ժուժկալութեամբ հանգեաւ ի Քրիստոս լուսոյ վկայութեամբ և անղէն պահեցաւ։ Իսկ մեր զբազմածուփ կենցաղոյս ի մտի եդեալ փոյթ գործոյ արարեալ աւարտումն եղև շնորհաւք ողորմութեան ամենագութ Տեառն ՈՁԷ թուին գաւտէորեալ ամենազան ձևաւք, պատկերազան յաւրինակերտ գմբէթազարդ յաւրինուածովք յաւժարութեամբ կամաց մերոց, որպէս տեսանէ Աստուած. հոգացաք զպէտս միաբանիցս գիւղաւրայս Մաչեղ, Հարչանտուս բոլորքոջն, մէկ լուծ Խաչենաձոր, Նորաշէնկան գետն Այգեստան, Սեղնկնի, զոր իմ հայրն էր տուեալ Սահակայն, Փուրկատոստիցն, Արծաթենիսն, որ ես տուի խաչաւք, գրաւք, մասամբք, նշխարաւք, պատուական ձուլածոյ ամենայն սպասուք և հանդերձ երևելի զարդուք ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ. և Աստուծով ի մեր իշխանութեան եկեղեցիքս ազատ են կամաւ տէր Վարդանայ առաջնորդի սուրբ ուխտիս և միաբանիցս գրեցաք ժամ զաւագ խորանն բոլոր տարին մեզ, և այլ ամեն եկեղեցիքս զատիկն իւր ճրագալուցովն իմ հաւրն է Վախտանգայ, Աստուածածնին Դ. աւրն իմ մաւրն Խորիշահին, և յայտնութիւնն իւր ճրագալուցովն իմ աղբաւր Զաքարէի, զաւագ սեղանն, որ իմ է, յԱստուածածնէն մինչ ի խաչն իմ պապուն Հասանայ. յիսնակամտէն մինչ ի յայտնութիւն Մամքանայ իմ կենակցին, Ութորէից ելիցն մինչ ի առաջաւորն հասարակաց անյիշատակաց, րարեկենդանին Ա. շաբաթն իմ եղբաւր Դաւլին, Բ. (երկրորդ) շաբաթն իմ քուերն Մարինայ, աղուհացից շաբաթ կիւրակէքն իմ եղբաւր Իւանէին, զատկէն մինչ ի Աստուածածինն և ի խաչէն մինչ ի յիսնակամուտն ինձ Հասանայ։ Աւրհնեցաւ եկեզեցիս ի ՈՁԹ. թուին ի հայրապետութեան տեառն Ներսիսի Աղուանից կաթուղիկոսի։ Հաստատ է դիրս կամաւն Աստուծոյ, որ հակառակի, ոսոխն Աստուած է և իւր սուրբքն։ Անտաւնի տաւնին մի աւր ժամ Յովասափ միայնակեցին կատարի կամաւ մեծին Հասանայ»։
Վանքս ունի, իւր արևմտեան կողմին կից և հրաշազան Գաւիթ, նոյնպէս շինուած սրբատաշ քարով, որ կառուցեալ է երկու միապաղաղ միջնասիւների և վեց պատկից կիսասիւների վերայ։ Միմեանց միջից անցած են չորս խաչաձև կամարներ, որոց վերայ բազմած է զանգակատան գեղեցկաքանդակ գմբէթն։ Գաւիթս ունի երկու դուռն հիւսիսային և արևմտեան կողմից, մի փոքր կաթուղիկէ զանգերի համար, գմբէթի գլխին, 15 մետր 52 սանթիմ (արևելքից արևմուտք) երկարութիւն և 14 մետր 65 սանթիմ լայնութիւն (հիւսիսից հարաւ չափելով)։
Արձանագրութիւն գաւթիս. «Թուին ՉԺԵ. կամաւն ամենակալին Աստուծոյ ես Ջալալ Դաւլաս որդի Վախտանգայ կողմանցն Արցախայ և ամուսին իմ Մամքան թոռն Բաղուց Թա գաւորին, և հարազատ որդին իմ Աթաբակն յետ կատարման եկեղեցոյս հիմնարկեցաք ժամատունս և բազում աշխատութեամբ աւարտեցաւ, զոր և հայցեմ անմոռաց յիշել յաղաւթս ձեր. փոքր ընծայ տուի զՄառգեղն իւր չարեքտարովն, զճռանց իւր սահմանովն։ Դարձեալ ես Աթաբակս ընծայեցի յաւժարութեամբ ոսկետուփ աւետարան և պատուական սուրբ նշան, զՔրիստափորն և զմեր հայրենի հարաւակուռն զԲլրին իւր սահմանովն. և սահմանեցին զխաչի ութաւրէքն պատարագել զՔրիստոս։ Եւ եթէ քրիստոսադաւան ոք հանել ջանայ, ի փառացն Աստուծոյ մահով և կենաւք նզոված է, և յիշատակ նորա մի՛ յիշեսցի առաջի Աստուծոյ. և թէ մահմետական ոք զհողն հանէ այս եկեղեցոյս, առ հասարակ նզոված յԱստուծոյ և ի մարգարէից»։
Վանքում կան հետեւեալ գրչագրերն.
1) Գրչագիր յայսմաւուրք գրուած թղթի վերայ, սկզբից և վերջից թափուած են թերթեր. անխնամ պահուելուց բորբոսնած և ոչնչացած է։
2) Մի Սարգիս շնորհալի, գրուած թղթի վերայ, մեծադիր, պակասաւոր սկզբից և վերջից։
3) Մի հատ մեկնութիւն նարեկի գրուած թղթի վերայ, պակասաւոր սկզբից և վերջից։
Աջեր մասունքներով.
1) Արծաթեայ, ոսկեզօծեալ աջ, որի մէջ է մասն Ս. Յովհաննէս Մկրտչի, շինել տուած է Աղուանից Յովհաննէս կաթուղիկոսն 1779-ին և նորոգել տուած է Բաղդասար մետրապօլիտն 1848-ին։
2) Արծաթեայ ոսկեզօծեալ աջ, որի մէջ է Տեառնեղբայր Յակովբ առաքեալին, ՌՃՀԴ. թուին շինել տուած է Աղուանից Եսայի կաթուղիկոսն։
3) Արծաթեայ ոսկեզօծեալ աջ, որի մէջ է մասն Աղուանից Գրիգորիս Ա. կաթուղիկոսին ՌՄՂ. թուին նորոգել տուած է Բաղդասար մետրապօլիտն։
4) Արծաթեայ աջ, որի մէջ է մասն Յակովբայ գլխադիր առաքեալին, ՌՃՀԶ. թուին յիշատակ է Թարխանու։
Սրբոց մասունքներ խաչերում
5) Արիւն Զաքարիա մարգարէի մի բիւրեղեայ խաչում։
6) Մասն Յակովբայ Տեառնեղբօր եւ Պանդալիոն բժշկի զետեղուած մի արծաթեայ խաչում։
7) Մասն Ս. Գէորգի, զետեղուած արծաթեայ անճաշակ շինուած խաչում։
8) Մասն Պանդալիոնի մի արծաթեայ խաչի մէջ.
9) Մի արծաթեայ, տափակ և տապանաձև զարդի վերայ գրուած է. «Շնորհիւ ամենազօրին կամեցաւ մասնատուփս նշխարաց սրբոց Բանտալիոնի և Ուհանու Գբնեցոյն ձեռամբ Առաքել վարդապետի թվ. ՌՃԾԵ.»։
Գաւթումս ամփոփուած են.
«Այս է հանգիստ մեծին Ջալալի. յաղաւթս յիշեցէք. թվ. ՊՁ.»։
«Յովհաննէս կաթուղիկոս»։
«Այս է… Գրիգոր …ողիկոսին ..նից (Գրիգոր կաթուղիկոսին Աղուանից) ի ՌՃԲ. թուին»։
«Այս տապան Երեմիա կաթուղիկոսին Աղուանից, որ է յազգէն Ջալալ Դօլին ՌՃԽԹ.»։
«Այս է տապան Եսայի կաթուղիկոսին Աղուանից, որ է յազգէն Ջալալ Դօլին ՌՃՀԷ. թուին»։
«Այս է հանգիստ Դաւիթ կաթուղիկոսի, (որ է) որդի Բաղտասար պէկին»։
«Այս է տապան Յօհաննէս Աղուանից կաթուղիկոսին, որ է յազգէն Ջալալ Դօլին թվին ՌՄԼԵ. ին»։
«Այս է Սարգիս Աղուանից կաթուղիկոսին թվին ՌՄՀԷ. ին»։
«Այս է տապան Մետրապօլտին Բաղդասարայ մեծի արհին
Կայսեր պսակ հովուապետին
Տանս Աղուանից Հայոց ազգին,
Յազգէ Ջալալ մեծ իշխանին
Տեառն Արցախական աշխարհին,
Թվին ՌՅԳ. 1854 Գ. յուլիսի»։

Գաւթի հիւսիսային դրան ճակատակալ քարի վերայ.
«Թվին ՉԻ. կամաւն Աստուծոյ ես Յովհաննէս որդի Իւանէի առաջնորդ սուրբ ուխտիս Գանձասարայ հրամանաւ տեառն Խաչենո Աթաբակին յիմ հալալ արդեանց գնեցի զՎարդանայ թաղս մին շորից և զնա և այլ ընծէք տվի սուրբ կաթուղիկէս. միաբանքս տվին զՈհանու, զԱկոբա տաւնին զամէն եկեղեցիքս ինձ պատարագ…»։
Վանքիս և գաւթիս որմերի վերայ արտաքուստ փորագրուած են բոլոր շարժական և անշարժ կալուած, ինչք նուիրողաց անուններն։ Ընդօրինակում ենք այստեղ ամենը, նպատակ ունենալով ի լոյս ածել ժամանակակից անունները, նուէրները, կալուածները, հաւատքը, յոյսը, սէրը և ջերմեռանդութիւնը։
Հիւսիսային կողմում արտաքուստ.
«Ես Այտինս, Խիմշէս որդիք Աթաբակին տվաք Ալմաճայտաբ հողն ի սուրբ ուխտս Գանձասարայ առաջնորդութեամբ տէր Ներսիսի թվ. ՋԽԴ.»։
«Ես Սմբատ որդի Փիրհամզին տվի Բեմին հողն իմ պապեց հոգուն սուրբ ուխտիս Գանձասարայ առաջնորդութեամբ տէր Ներսէսի թվ. ՋԻ.»։
«Թվ. ՋՂԵ. ես Սարգիս կաթուղիկոս որդի Հատիր Մէլիքին, թոռն մեծին Սայտունին և գնեցի զհայրենիքն ի Կասրայ զ. ըստակն, մինակ տան դ. ըստակն ու կէսն, Առատունոյ բ. ըստակն, Կոռալանայ դ. ըստակն տվի սուրբ ուխտս Գանձասարայ. ով զայս հայրենիքս հանէ ի սուրբ եկեղեցոյս, ԳՃԺԸ. հայրապետացն նզոված է, սուրբ Ովանիսիս (Յովհ» Մկրտ.) կապած»։
«Կամաւն Աստուծոյ ես Սայտունս որդի պարոն Աղբաստի տվի իմ հայրենեացն զՏանձաձոր ի սուրբ ուխտս Գանձասարայ առաջնորդութեամբ տէր Եղիային. սոքա ետուն տարուան Գ. ժամ. ով զայս հայրենիքս հանցէ, յեկեղեցւոյս, ԳՃԺԸ. հայրապետացն նզոված է թվիս ԹՃԾԶ. (1507 փրկչ. թուին)»։
«Թվ. ՊԺ. Իշխանութեամբ մեծի Իւանէի ես տէր Կոստանդ մեծ փափագանաւք գնեցի զղանկականիս, սուրբ ուխտս բերի»։
«Ես Տուրսուն թոռն մեծի Ջալալին տվի Մսերշին հողն ի սուրբ ուխտս Գանձասար առաջնորդութեամբ տէր Նէրսիսի թվ. ՋԽԲ.»։
«Ես Պաստամ որդի մեծին Ջալալին տվի Կունճի հողին կալէն վեր ի սուրբ ուխտս Գանձասարայ առաջնորդութեամբ տէր Ներսիսին թվ. ՋԻ.»։
«Ի թվս. ՋԻ. ես Պուտաղս ու Վախտանգս և այլ եղբարքս միաբանեցաք ու տուաք Փտուռանց, Կակաչանց, Ծաղկավանաց Գ. ըստակն տուաք ի սուրբ ուխտս Գանձասարայ առաջնորդութեամբ տէր Նէրսիսի»։
«Յանուն Աստուծոյ ես Սասնայս Հանդաբերդցի եկի մեծ յուսով ի սուրբ ուխտս Գանձասարա իշխանութեամբ Աթաբակին, զիմ հոգոյ արդիւնքն կաթուղիկէս տվի, միաբանքս տուին զծառազարդն զամեն եկեղեցիքս ինձ պատարագ. Բ. ժամ իմ կողակից Մարհանին, ով խափանէ, իմ մեղացս պարտական է ՉԻ. թիւ»։
«Յուսովն Աստուծոյ ես Էսուգնաս դուստր մեծ ամիր Հասանայ, յետ մահուան մեծին իմոյ սահմանեցի զնա (?) սուրբ ուխտիս և տվի ընծայ տէր Յոհաննէսին. և միաբանքս տվին Բ. պատարագ ի տաւնի քառասնից… թվ. ՉԾ.»։
«՛Ի ՌՄԼԹ. թուիս կամաւն Աստուծոյ ձեռամբ տեառն Յովհաննու կաթուղիկոսին ես Ապաւ (Մէլիք-Աբով) ուզբաշի որդի Մէլիք Յովսեփա Թալիշու և իմ կենակից Հերիքնազ և որդիք Մէլիք Պէկլար և Մէլիք Ապաւ մեր հալալ արդեանց շինեցաք սրբոյ աթոռոյս Աղուանից Գանձասարու երկու եկեղեցեաց (տաճարի և գաւթի) տանիսն և խախտեալ որմունս բազում աշխատութեամբ յիշատակ մեզ և ննջեցելոց մերոց….»։
Գաւթիս արեւմտեան կողմում արտաքուստ.
«Կամաւն Աստուծոյ ես տէր Նէրսէս Ամարասայ եպիսկոպոս եկի մեծաւ յուսով ի սուրբ ուխտս իշխանութեամբ Աթաբակին, միաբանեցայ, տվի զիմ հոգոյ արդիւնս, սոքա ետուն Ե. աւր ժամ… ՉԼԱ.»։
«Կամաւ ամենակալին Աստուծոյ ես Բարսեղ որդի Ապաջուր երիցու, ամուսին իմ Մամաք…. գնեցի զՏնկին երկիրն, տուի ի կաթուղիկէս…… թուին ՉԻԵ.»։
Գաւթիս եւ տաճարիս հարաւային կողմում արտաքուստ.
«Կամաւն Աստուծոյ ես Վելիջան և եղբարքս իմ որդիք Սայտունին թոռն մեծին Աղպաստու տեարք Խաչենու տուաք Աշմանայ իւր Դ. սահմանաւն ՛ի սուրբ ուխտս Գանձասարայ առաջնորդութեամբ տէր Ներսէսի թվ. ՋԻԹ.»։
«Կամաւն Աստուծոյ ես Մէլիքս որդի Սայտունին թոռն մեծին Աղպաստու շուրջառ, սկի և այլ ընծայ Կակաչանց, Փտուռանց, Ծաղկավանց.. տվի ի սուրբ ուխտս Գանձասարայ…..»։
Տաճարիս հիւսիսային կողմում ամփոփուած են.
«Յովսէփ՝ գիտնական վարժապետ––վարդապետ 1) էր Աւագեանց Արցախայոյ պերճ, տապան որպէս կարես, հանդուրժես, մեծն վարժապետն ի քեզ կրեալ զետեղես, զհինաւուրց երախտաւորն ամփոփես, զանխօս մանկունս ի սուրբ հօրէն որբ թողես, եկա՛յք ընկերք, ո՜ դուք մուզայք սիրասունք զհօրս զմահ յորդ արտասուօք ողբասցուք, եթէ Յիսուս զիւր Ղազարոս արտասուեաց. 1847»։
 –––––––––––––––––––––
1) Այս է գիտնական Յովսէփ վարդապետի գերեզմանն, որ շատ տարիներ վարժապետութիւն արած է Արցախիս վանքերումն։

«Այս է տապան Արիստակէս եպիսկոպոսին, որ էր եղբայր Երեմիա կաթուղիկոսին ՌՃԼԳ. թուին»։
«Մովսէս խաչակիր վարդապետ վախճանեալ 1849-ին»։
«ՈՂԴ. ես Ամադ կանգնեցի զխաչս ի փրկութիւն….»։
«Թւին ՈԾԱ. ես Վախտանգ որդի Հասանայ կանգնեցի զխաչս ի տապանի….. (կոտրած է)»։
«Այս է տապան Գրիգոր վարդապետին, որ է ազգէն Ջալալ Դօլին թվ. ՌՃՂԷ.»։
«Յովսէփ վարդապետ Իսրայէլբէկեան Ջալալեանց թվ. ՌՅԺԲ.»։
Վանքս ունի մի քանի թաղակապ հին սենեակներ և շրջապարիսպ, որ ունի երեք դուռն––արևելեան, հարաւային և արևմտեան կողմերից։ Վանքս ունէր ընդարձակ հողեր, կալուածներ և անտառներ, ինչպէս տեսանք արձանագրութիւններից, որք այն աստիճան յափշտակուած են, մինչև անգամ մնացած է միայն 9000 արտավար հող ու անտառ, վասն որոյ բարոյապէս և նիւթապէս քայքայուում է աննման վանքս. հետզհետէ թափուում են քարերն և ոչնչանում, կաթում է շարունակ, զի խախտուած է տանեաց սալարկն, քանդուած է պարիսպն տեղ տեղ և չունի օրինաւոր դռներ. գողացուած են այնքան ընտիր ձեռագրերն, խոնաւութեան և անխնամութեան կերակուր եղած են մնացեալ ձեռագրերն, որպէս տեսանք. ամիսներով ժամ չէ ասուում վանքումս, քանզի ո՛չ կարդացող կայ, ո՛չ դպրոց, ո՛չ միաբան և ո՛չ գոնէ փոխասաց։ Մի վանահայր վարդապետ կայ այստեղ, որ ունի  մի ծառայ։

ՊԱՌԱՒԱՁՈՐԻ ԵԿԵՂԵՑԻՆ.

Այս տեղն, որ կոչուում է և Քեարխանի հարթ, գտնուում է վանքիցս վերև Խաչեն գետակի ձախ կողմի բարձրութեան վերայ։ Այստեղ կայ մեծ գիւղատեղի, հանգստարան և երկու փոքր եկեղեցիներ, որք շինուած են պատկից։ Տակաւին կանգուն են եկեղեցիներս, բայց փլած է գաւիթն, որ շինուած է եղել տաճարներիս արևմտեան կողմին պատկից. դեռ մնում են չորս պատերն։
Հարաւային եկեղեցու որմի վերայ
«ՈԼ» թուին և իշխանութեան Սմպատա ես Բարսեղ երէց ու Սարգիս և այլ եղբայրքս և Սանասի իրիցո որդիք մեր ժողովրդովս շինեցաք զեկեղեցիս և բերաք զջուրս, որք երկրպագէք զտեղիս, յաղաւթս յիշեցէք և Աստուած զձեզ յիշեսցէ»։ Գաւթում հիւսիսային որմի մէջ հաստատուած մի խաչարձանի վերայ.
«Թիւն ՈԼԲ.»։ Սորա մօտ մի այլ խաչարձանի վերայ.
«Թիւն ՈՀԷ. ես Սարգիս կանգնեցի զխաչս ի փրկութիւն հոգւոյ իմոյ յիշատակ Բ. ժամի ի տարւոջն…»։
Հանգստարանում, որ կայ տաճարներիս արևելեան հանդէպ, մի խաչարձանի վերայ. «Թիւն ՈԻԹ. ես Գրիգոր կանգնեցի զսուրբ Նշանս Վասակ…..»։

ԴԱՐՊԱՍՆԵՐ.

Ջալալեան մեծահամբաւ իշխանազն տոհմի ապարանն է այս, որ գտնուում է Վանքաշէն գիւղի հարաւային հանդէպ Խաչեն գետակի աջ կողմի բարձրութեան վերայ և Հաւապտուկ վանքի արևմտեան կողմում։ Մի ընդարձակ շինութիւն է այս, որ իւր մէջ ունի շատ սենեակներ մի քարուկիր պարսպի մէջ։ Ջալալ-Դօլայի ապարանիս մէջ աւելի ուշագրաւ է ընդունարանն և մի այլ սենեակ, որք ներկայացնում են ժամանակին ճարտարապետութեան և ճաշակին ոճը։ Բարձրաշէն, ամրապատ, թաղակապ և գեղեցկատես են սենեակներս։ Թաղերի տակ շարուած են վայելուչ և բարակ խոյակներ, որոց վերայ դարձրած ապա թաղերն կամարների վերայ, որք չեչ քարի ազնիւ տեսակիցն են, համակ սրբատաշ։ Առհասարակ սակաւ են լուսամուտներն և փոքր։ Չկարողացանք իմանալ սենեկաց թիւը, քանզի ծածկուած են խտացեալ մացառով, ծառերով և մորենիներով։ Անհնար է հետազօտել առանց մացառուտը հարթելու։
Ապարանիցս մի քանի քայլ վեր, մի շարքի վերայ շինուած է անտաշ քարով երկու միջակ մեծութեամբ եկեղեցի, որոց հիւսիսայինն ունի մի աւագ և մի փոքր խորան իւր հիւսիսային կողմում. իսկ հարաւային կողմի պատկից տաճարն փոքր է, բայց ունի առանձին դուռն, երկու փոքր և մի աւագ խորան։ Երկու տաճարներիս արևմտեան կողմում եղած է քարուկիր և թաղակապ սրահ, որպիսին էր Պառաւաձորինն, բայց խոնարհուած է այժմ ամբողջ թաղն։ Անյայտացած են Ապարանի և տաճարներիս արձանագիր քարերն։

ՀԱՒԱՊՏՈՒԿ ՎԱՆՔ (մօտ 5000 ոտք) (20).

Աւերակ վանքս, որ Ջաջուռ իշխանի ցեղի յատուկ դամբարանն է, շինուած է Դարպասների արևելեան կողմում, մի ձուաձև բարձրացած սարի գագաթին վերայ։ Վանքիս արևելեան ստորոտումն է Գեառնաքար շէնն, հարաւային հանդէպ Խոխանաբերդն, արևմտեան հանդէպ Դարպասներն և հիւսիսային ստորոտով հոսում է Խաչեն գետակն, որ կոչուում է Խաչենագետ։ Վանքս փոքր է և թաղակապ, որ ունի մի փոքր գաւիթ իւր արևմտեան կողմում և մի սրահ տաճարի և գաւթի երկարութեամբ հարաւային կողմում։ Այժմ խոնարհուած են են գաւթի, սրահի և փոքր խորանի թաղերն ամբողջապէս, բայց մնումեն տակաւին որմերն։ Փոքր խորանի դրան ճակատակալ քարի վերայ։
«Թիւն ՈԺԲ. էր յիշխանութեան Հասանա որդո Վախտանգա և ամուսնո նորա Մամքանա ես տէր Յոհան քվերորդի տէր Գրիգորո և Գեորգ եղբաւրորդի և այլ միաբանքս շինեցաք զեկեղեցիքս ՛ի փրկութիւն հոգոց մերոց և յիշատակ ծնողաց մերոց….»։
Այլ քարի վերայ.
«Յանուն Աստուծոյ ես Աթանաս, որ զԳոգին երկիրն գնեցի ՛ի Հաւուց պտուկ տվի. հայր Գեորգ և այլ միաբանքս տվին ի տարումն Դ. աւր պատարագ Նոր կիրակէին. որ զհողն յեկեղեցւոյս հանէ, ՅԺԸ. հայրապետացն նզոված է…..»։
Հանգստարանում, որ խիստ մօտ է, մի խաչի վերայ.
«Թուականն ՈՀԳ. էր ես Ջաջուռ որդի Խաղբակայ կանգնեցի զխաչս ՛ի տապանի որդոյ իմոյ Սմպատա, ոյք երկրպագէք…..»։ Մօտ սորին.
«Ես Վասակ կանգնեցի զխաչս ի տապանի եղբաւր իմոյ Աբու 1) Սեդայ». Ջաջուր իշխանն ևս իւր Հասան որդու գերեզմանի վերայ, որ Հեռի չէ Աբու-Սեդի տապանից, կանգնած է մի գեղեցկաքանդակ խաչարձան։
Վանքիս արևմտեան կողմում ոչ այնքան հեռի մի կիսատ և ընկած խաչարձանի վերայ.
«Թի. ՈՂԵ. յանուն Աստուծոյ յիշխանութեան Հասանայ ես Գէիորգ (Գեորգ) կանգնեցի զխաչս ի փրկութիւն հոգոյ իմոյ…………»։
–––––––––––––––––––––
1) Արաբերէն աբու նշանակում է հայր. իսկ Աբու-Սեդայ՝ Սեդի հայր. օրինակ Աբու Բեքր, Աբու Եուսուփ, նշանակում է Բեքրի հայր, Եուսուփի հայր։ Բայց այստեղ Աբու Սեդ նշանակում է հայր Սեդ։ Ինչպէս կարծում եմ Արցախեան նահանգում գործածուած ապեր բառն մնացորդ է Արաբացւոց աբու բառին։ Այժմ ևս գործ են ածում Գեաբի-ապեր, Թիւնի-ապեր, ևն։

ՀԱՄԱՄԻ ՁՈՐ.

Ձորումս, որ գտնուում է Գեառնաքարից վերև կան բաղանիքներ ջրաձորի ձախ ափում, գիւղատեղի և հանգստարան և Անապատ անուն մի հնաշէն եկեղեցի։ Այս ամենի համար աւանդաբար ասում են որ պատկանում են Ջաջուռ իշխանին և սորա յետագաներին։ Դեռ մինչև ցայսօր ժողովուրդն յարգանօք է վերաբերում իշխանական հին շինութեանց։
ԼԱ. ՇԱՀՄԱՍՈՒՐ ՇԷՆ. Հիմնուած է դէպի Արծաթասարն երկարած լեռնաշղթայի հարաւային ստորոտում Վանքաշէնի և Ծմակահողի միջև, բնակիչք տեղափոխուած են Դիզակ գաւառի Առաքել գիւղից. հողն վանքապատկան և միջակ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն. անվնաս օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80. եկեղեցին նորաշէն, ծածքն փայտաշէն, քահանան գալիս է Վանք գիւղից։
Գիւղիս ծխաթիւերը և մարդաթիւերը մտցրած են Վանքաշինի հաշւոյն մէջ։
ԼԲ. ԾՄԱԿԱՀՈՂ ԳԻՒՂ 1). Հիմնուած է նոյն լեռնաշղթայի հարաւային ստորոտում Առաջաձոր գիւղի և Շահմասուր շինի միջև, բնակիչք բնիկ, հողն բէկական, տեղական բերքերն նոյն. սննդարար օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80––85. եկեղեցին Ս. Ստեփաննոս, քահանայ մի։ Ծուխ 40, ար. 226, իգ. 197։
–––––––––––––––––––––
1) Թուրքերէն Բազարքեանդ, իսկ հին անունն՝ Վաճառ գիւղ կամ գիւղաքաղաք։

Անկնունք եղցի.
Գիւղիս մօտ կայ մի հին եկեղեցի, որը հասարակութիւնն անուանում է Անկնունք, այս է ոչ օծուած է և ոչ անուն դրուած:

Վաճառ աւերակ գիւղաքաղաք.
Գիւղիս արևելեան հանդէպ, վաճառ առուի ձախ ափի լանջի վերայ երևում են ընդարձակ աւերակի հետքեր-տնատեղեր, խանութների և այլ շինութեանց քարուկիր մնացորդներ: Այս է Ջալալեան իշխանների գիւղաքաղաքն, որպէս ցոյց է տալիս և անունն և աւերակն.
Ոչինչ պակաս ընդարձակ ծաւալ ունի և Վաճառ գիւղաքաղաքիս հանգստարանն, որի մէջ սրբատաշ չեչ քարով կառուցեալ է մի եկեղեցի, որի երկարութիւնն է 9 մետր 8 սանթիմ, լայնութիւնն 6 մետր 15 սանթիմ: Հիւսիսային խորհրդարանի ետև կայ մի գաղտնի մուտք, որի ետև և մի անյայտ պահարան: Տաճարիս հարաւային կողմում, գրեթէ պատկից շինուած է մի երկյարկանի փոքր մատուռ նոյնպէս սրբատաշ քարով: Գետնայարկի մէջ կայ մի գերեզմանի նման շէնք, որ ուխտատեղի է: Վերնայարկ մատուռն ունի սեղան և լուսամուտ և դուռն արևմտեան կողմից: Փլած է մատրանս հարաւ արևելահայեաց կողմն:
Տաճարի արձանագրութիւնն.
«Ես Մամքան թագուհի ամուսին Ջալալ Դաւլին և թոռն Բաղուց թագաւորին, այսինքն Սիւնեաց, շինեցի զեկեղեցիքս և տուի ընծայ Ալնճայ հողն զիմ հոգւոյ. սպասաւորքս Ե. պատարագ առնեն ինձ, և ծննդեան ութ աւուրքն իմ ծնողաց առնեն, մինչ մեռանիմ` ինձ: Ով ոք որ զտուածս հանէ կամ զժամս խափանէ, դատի յԱստուծոյ և 'ի սրբոց թվին Չ. (1251)»:
Դրան արեւմտեան սեմին վերայ.
«Հրամանաւ աստուածասէր իշխանին Հասանա տեառն Խաչենո ես Գրիգոր որդի քաջ զաւրականին Ջաջուռա ետու զԱւանախոռին երկիրն ի Սուրբ Նահատակս. տէրս և միաբանքս տուին ինձ Սուրբ Գրիգորի տաւնն Բ. պատարագ……»:
Տաճարիս արեւմտեան կողմում.
«Յանուն Աստուծոյ ես Սարգիս Կարնու քաղաքացի սալեցի եկեղեցիս և կանգնեցի զխաչերս ինձ և աշակերտի իմս Յովհաննիսի, յաղաւթ….»:
Արդէն ընկած են խաչերն:
Փոքր մատրան արեւմտահայեաց ճակատին.
«Ես Պապաքո և Խութլաա տուաք զԳոխիներերն ի սուրբ նահատակս, տէրս և միաբանքս տուին Ա. ժամ, Դաւթի տաւնին աղբայրակամ, կատարիչքն…»:
Մի ընկած քարի վերայ. «..ՉԺԸ. ես Գելանշահդեցի …. Ալանջաի կամ Եղերն և տուաք Սուրբ Ստեփաննոս. միաբանքս տուին Ա. աւր ժամ 'ի տարւոջն Ադնաանց (գուցէ Ատոմանց) տաւնին կատարիչքն աւրհնին յԱստուծոյ»:
«Շնորհիւն Աստուծոյ ես Հասան որդի Վախտանկայ և Խորիշահի տէր Խաչենու շինեցի զսուրբ եկեղեցիս` յորժամ յայտնեցաւ մասունք սուրբ Ստեփաննոսի 'ի սոյն տեղւոջս ի թուին ՈՀԸ. (1229). սահմանեցի 'ի սպասաւորացն զժամ զատկին վասն ինձ և վասն հօրն իմոյ 1)»: Միևնոյն Ջալալ––Դօլա––Հասանն է արձանագրութիւնս գրել տուողն, որ շինել տուած է Գանձասարայ հռչակաւոր վանքը, ինչպէս տեսանք։
Եկեղեցուս հիւսիսային կողմում արտաքուստ կայ մի նշանաւոր մահարձան, որի վերայ կայ երկու գեղեցկաքանդակ քարեայ խաչեր։ Երկար արձանագրութիւն կայ խաչերիս պատուանդանին վերայ, թէև եղծուած են գրերից շատերն, այսու ամենայնիւ ընդօրինակում ենք եղածը նոյնութեամբ, կէտեր դնելով պակասած տեղերում.
«…… ԻՉԱ .…րդի կանգ…. աչս յիշատակ Ջալալ Դաւլին….. բարեխաւս ծ….. ՛ի Քրիստոս թ. ՈՂԹ.»։
ԼԳ. ԱՌԱՋԱՁՈՐ ԳԻՒՂ 2). Հիմնուած է նոյն լեռնաշղթային հարաւային ստորոտում, բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի և միջակ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, առատ է լուբիան, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100. եկեղեցին Սուրբ Աստուածածին, թաղակապ երկու կամարների վերայ, երկարութիւնն 16 մետր 13 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 15 սանթիմ և մի քահանայ։ Եկեղեցւոյս հարաւային կողմում. «Թվին ՌՃԺ և Է. հայրապետութիւն Պետրոս կաթուղիկոսին, գիւղիս տանուտէրութիւն Եաղուբ (Յակովբ) պէկին, աղսախկալութիւն Պհարին ես անարժան Դաւիթ էրեցս շինեցի զեկեղեցիս ՛ի յիշատակ հոգոց մերոց, ով կարդաք, ողորմի ասէք մեղաւորիս»։ Ծուխ 197. ար. 814. իգ. 687։
–––––––––––––––––––––
1) Այժմ պարզուեցաւ մթութիւնն։ Արձանագրութիւնս հաստատում է, որ յայտնուած է այստեղ Ս. Ստեփաննոս Նախավկայի և նահատակի մասունքն. հաստատուում է, որ երկյարկ մատուռներս շինուած են Փրկչական 1229 թուին և կոչուած Ս. Ստեփաննոս, իսկ եկեղեցին շինուած է 22 տարի յետոյ, Չ. (1251) թուին դարձեալ յանուն Ս. Նահատակի (Սուրբ Ստեփաննոս նահատակ)։
2) Չիլէթ սար 5132 ոտք Առաջաձորից վերև։

Եկեղեցումս կայ մի ձեռագիր աւետարան գրուած թղթի վերայ, միջակ դիրքով, առանց պատկերի.
Յիշատակարանիցն. «Արդ շնորհիւն Աստուծոյ սկսեալ և ողորմութեամբն կատարեալ ՛ի ձեռաց մեզ. և բիծուն գրչիս Վարանէ (Վարդանէ) եպիսկոպոսիս ՛ի խնդրոյ Շմաւոն քահանայիս։ Արդ գինեցի (գնեցի) զսուրբ աւետարանս ՛ի հալալ և արդեանց ինչից իմոց յիշատակ ինձ և ծնողաց իմոց»։ Մատթէոաի վերջում գրուած է. «Զստացող սուրբ գրոյս և զծրաւղ սորա զՅորդան եպիսկոպոս յաղաւթս յիշեցէք»։
Աստուածաշունչ. կայ և մի ձեռագիր սուրբ գիրք, որը գրած է Խոսրով անուն ոմն, իսկ ստացողներն են Մելիքսեդեկ, Յովհաննէս և Մելիտէն քահանայք. բայց յայտնի չէ գրութեան թուականն։ Երկրորդ անգամ սուրբ գիրքս գնած է Վաճառ գիւղաքաղաքացի պարոն Ըռուզ-բէկն և իւր կողակից Հաւրին (Հուրին)։ Վերջին անգամ նորոգել տուած են գիւղաքաղաքին բնակիչներն. «Զվերջին աւր նորոգել տուող սուրբ Աստուածաշունչս ես Մկրտիչ, ես Մեհրպապս, ես Շահպանդս, Վաճառի մեծն և փոքրն նորոգել տվինք սուրբ Աստուածաշունչս... թվ. ՌԿԶ.»։
Աստուածաշունչս գրուած է թղթի վերայ, չունի պատկերներ, նախշեր և ծաղիկներ, բայց գեղեցիկ են գրերն և դիւրաւ վերծանելի։ Հռութի գրքի վերջում գրուած է.
«Կամաւ ամենակալին Աստուծոյ, փաթիշահութեան Ջայան (Ջհան) Շահիս Ուլու պէկս որդի Մէջլիսին՝ թոռն մեծին Ճալալին, ես Շահանշէս որդի Մեհրապին՝ թոռն Արղութինի մեր հայրենեացս մէջքն խաւսք իլաւ (եղաւ), պարոն Ուլու պէկին թալեղ 1) մէկ մարդ մեռաւ. Արապայ հողին վեր 2), գինացինք 3) պարոն Աղայպաստին մուտ (մօտ). երեք սահրատին 4) վեր արիւն կապեց, Արապայ հողն երետ Ուլու պէկին, սահրատն շինեց Առաջաձորայ ջուրն 5) ու վեր գայ Ցամաք ձորն, ջուրն վեր գայ Ցեց դրած քարերն. Պզտիկ Փոսն, վեր գնայ Կապն, զեայ գինայ Արապայ ջոթերն, գինայ Արապայ հողն, գինայ սարն, վեր գինայ Սրխէ աղբիւրի հողն վեր գինայ Սթոռ, վեր գեայ Հաւազայ խոռն 6), վեր գեայ Խառն, վեր գինայ Քարհատն, վեր գինայ Քարի ջաղացն, գինայ գետն 7)։ Այսչանք 8) հանդ տեղ ա Շահանշին, իւր հայրենիք է, այլուն պուն բան չկայ (այլում ոչինչ չկայ). որ այլալյլում անի, այն (նա) նահլաթ իլնի 9). այս պայմանիս կապած Եղիա եպիսկոպոս առաջնորդ Գանձասարայ վկ 10). ես Յովհաննէս կաթուղիկոս որդի Ջալալին, թոռն մեծին Աթապէկին վկ. ես Աղապաստի որդի Ճալալին վկ. ես Աղէկս որդի Ճալալին վկ. ես Միրզալիս որդի Տուրսունին վկ. Պաստամս վկ. ես Ամիր Հասանա որդի Ճալալին վկ. թ. ՋԵ. (1456)»։
Երկու քարեայ խաչարձան. Կայ գիւղիցս Ծմակահող տանող ճանապարհի վերայ, բերդի հիւսիսային հանդէպ, խիստ մօտ։ Մարդաչափ բարձր և մեծ խաչարձաններս կանգնել տուած է իւր ծնողաց գերեզմանների վերայ Սէր անուն ոմն. «՛Ի թվ. ՈՁԶ. ես Սէրս կանգնեցի զխաչս ծնողին Մայր Տիկին (Մայր Տիկնոջ), որք երկիրպագէք Աստուծոյ Քրիստոսի, յաղաւթս յիշեցէք»։
–––––––––––––––––––––
1) Մի մարդ մեռաւ Ուլու պէկի կողմի մարդիկներից։
2) Վեր գնացինք Արապայ հողից։
3) Գնացինք։
4) Երեք սահմանների վերայ։
5) Դատաւորն սահման որոշեց Առաջաձորի ջուրը։
6) Իջնէ Աւազի մօտն (քանդուած տեղն)։
7) Խաչեն գետակն (Խաչենագետն)։
8) Այսչափ անդ տեղ է։
9) Նզովեալ լինի։
10) Այս կապած պայմանիս վկայ եմ Եղիա և այլն։

Ճգնաւորի հանգիստ.
Ա. Ճգնաւորի բնակարանն և գերեզմանն գտնուում է գիւղիս եկեղեցուց վերև քարայրին մէջ, որի առաջի երեսն պատած, մի լուսամուտ և մի դուռն թողուած է։ Այժմ քանդուած է պատի վերնամասն։ Ո՞վ է և ինչ անուն ճգնաւոր.––ո՛չ ոք չգիտէ։
Բ. Համանման քարայր և ճգնաւորի գերեզման կայ նաև Ճգնաւորի ձոր կոչուած տեղում, գիւղիս արևելեան կողմում։
Գ. Յար և նման ճգնաւորի քարայր և գերեզման կայ և գիւղիս արևելեան կողմում Անապատի մօտ։
Անապատ. Գիւղիս արևելեան կողմում, մի բարձր քերծի տակ, բարակ ջրաձորի, բարձրից թափուած ջրվէժի աջ կողմում, Շապարանց Յարութիւնի պարտիզում կայ երկու փոքր եկեղեցի, որք համարեա՛ թէ կից են միմեանց։ Եկեղեցիներս գրեթէ մեծ մասամբ գոյացած են քարայրից, որի առաջի կողը քարուկիր պատով պատելով ձևացրած են եկեղեցիներ։
Արևելեան եկեղեցին ունի երկու խորան. մինի վերայ գրուած է. «Սուրբ Ովաննէս Մկրտիչ»։ Իսկ մուտքի արևելեան կողմում մի քարի վերայ. «Խորանք սաւրին (սորին) է, որ դրախտի նման են, երկնաւորի Հոգուն սուրբ են՝ զաւրաւարի՝ քրիստոնէից փրկանաւորեցաւ 1) ՛ի փրկութիւն Կարապետս և ի լուսաւորութիւն հոգոյ նորա շինեցաւ խորանս յիշատակ սմայ»։
Իսկ արևմտեան եկեղեցին չունի գրութիւն։
Եկեղեցիներիս դռների առաջ, (հարաւային հանդէպ) մի մեծ և անտաշ քարի վերայ.
«Յորժամ նկարեցան հզաւր հանքս, թիւն ՈՂԸ. էր, ես տէր Խաչի Նոյջալա, գրեցան, նկարեցան. կատարեցաք, առաք. և էջս յանող սորա մեր որդի՝ սուրբ տնաւրէնութեամնաՔրիստոսի բարեխաւս հոգոց և մարմնոց և ի պարծանս…։ Տէր Եղիա շինեց զՍուրբ Անապատս և ի սմա յեծէ, ի սմայ թշնամին կործանեսցէ սորա. այլք բարեկամ են սմայ. սա բարեխաւս է նոցա, որք միաբան են. սոցա բարին քո Տէ՛ր առատ խաղաղութեամբ …ցէ, մնասցէ նմա այժմս ահա և հանդերձեալսն, ոչ միայն ՛ի մի աջեալ, այլ աւրհնեալ եղիցին միաբան։ Մայր Տեառն.. միամաւր իմ, յուսացեալ ի Միածինդ քոյ, լուսաւորեա ընդ սուրս քո»։
–––––––––––––––––––––
1) Մինջև 1 թուանշանս փորագրուած է մուտք7 մի քարին վերայ, որպէս գրեցի, իսկ թուանշանիցս վերջն՝ մի ընկած քարի վերայ է։

Քարիս արեւելեան երեսին.
«Որ Աստուծոյ արքայ Ջալալ Դաւլայ և Աթաբակ որդին, որ Աստուծոյ 1) իշխան Խաչենոյ և Ըռանայ 2), Ուքան մանուկն Հասանայ սաղաբ գոլ Աստուած ու մեծ փաթշայան պարոն շահ տէր Միքան Աստուծոյ սիրուլ մեաբան նայ ՛ի սմա ՅԼ։ (330) մեծամեծ իշխանք և զաւրքն ՌՅ. (1300) աց միահամուռ, համակից միմեանց աւրհնեալ և զաւրացեալ եղիցին ՛ի կամս Աստուծոյ Հաւր և նմա փառք յաւիտեանս ամէն։ Տունկս բարի, ծառս ամենի, պտուղն իբր հազար բարի, ով փափագի՝ աստ վայելէ, կենաց յուսոյն նա հասանի, ողորմի Աստուած միաբանելոցս ՛ի սմա սիրով և արդեամբք յամենայն բարեպաշտ իշխանաց մերոց, տացէ Աստուած զբարեմտութիւն հոգոց, մարմնոց մերոց. ամէն»։
Կարմիր եղցի. Գտնուում է Առաջաձորիս հիւսիսային կողմում. գիւղիս ձմերանոց գոմերի մօտ։ Բոլորովին կանգուն է տաճարս, որի մօտ կայ և գիւղատեղի և հանգստարան։
Նահատակ. Նոյն կողմերում քարուկիր փոքր եկեղեցի, որի մօտ նոյնպէս կայ ընդարձակ հանգստարան և մեծ գիւղատեղի։
ԼԴ. ԿՈՃՈՂՈՒՏ ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն լեռնաշղթայից (Եկեղանայ սարից) դէպի հիւսիս թեքուած մի սարահարթի վերայ. բնակիչք տեղափոխուած են Վանքաշէնից, հողն վանքապատկան, տեղական բերքերն նոյն (չունին ոչխար), ամենապատուական օդն, կլիման և ջուրն, սքանչելի տեսարանն, երկար կեանք 100 տարի, եկեղեցին Ս. Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանան գալիս է Վանք գիւղից։
–––––––––––––––––––––
1) Կա՛մ Որ ըստ Աստուծոյ և կամ Աստուծով և կամ յաստուծոյ։
2) Առանի երկրին իշխող։

Վաղուց արդէն բնակիչ եղած է գիւղումս. հին է և եկեղեցիս և հանգստարանս, որ եկեղեցուս շրջապատումն է։ Տաճարիս դրան մի խաչքարի վերայ. «ՈՂԸ. ես Սարգիս որդի Ասլանայ եկի աւտար աշխարհ. կալայ հագս մայր իմ (շալակեցի մայրս) Շահհնար, յաղաւթս յիշեցէք»։
Գիւղիս և Արութիւնաշինի ծուխերը ձգած են Վանքաշէնի վերան։

ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔ.

Հիմնուած է Կոճողուտի արևելեան հանդէպ եղած մացառուտ ձորում, այն առուակի հեղեղատի աջ կողմի բարձրութեան վերայ, որ խառնուում է Թարթառին։ Վանքս ունի բոլորակաձև և բարձր շինութիւն և կաթուղիկէ և մի դուռն արևմտեան կողմից։ Քանդուած են այժմ խորանն, կաթուղիկէի սալկախն և դռնագլխի քարերն։ Հանգստարան է վանքիս շուրջն, որոց մէջ կան գեղեցիկ ու մեծ մեծ խաչարձաներ։ Վանքս ունեցած է միաբանից սենեակներ, որք կործանուած են այժմ։ Ամայի է վանքս։
Խորաստանայ մատուռ. Շինուած է վանքիցս վերև երկու բարակ ջրերի մէջ։ Աւերակ է այժմ մատուռս, որի մօտ է գիւղատեղի և հանգստարան։
Թխախոռ. Գիւղիս արևմտեան կողմում կայ այս անուամբ գիւղատեղի, հանգստարան և աւերակ եկեղեցի….։
Գիւղիցս վերև կայ կիսաւեր մատուռ և ընդարձակ հին հանգստարան. որի մէջ մի խաչարձանից. «Թ. ՈՀԷ. ես Սարգիս որդի Բագար (ատայ) կանգնեցի զխաչս մաւր իմոյ Ազ (իզին)»։
ԼԵ. ԱՐՈՒԹԻՒՆԱՅ ՇԷՆ կամ ԿԱՐՄԻՐ-ՔԱՐ. Շինուած է մի ձորակի երկու լանջերի վերայ, նոյն լեռնաշղթայի հիւսիսային կողմում. բնակիչք տեղափոխուած են Վանք գիւղից. հողն բէկական, տեղական բերքերն նոյն, սննդարար օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 85––90 տ. եկեղեցին, քահանան և հանգստարանն Վաղահաս գիւղինն է։
Գիւղիս արևելեան հանդէպ Երի––Հոռաթաղ 1) կոչուած տեղում կայ գիւղատեղի. հանգստարան և կանգուն եկեղեցի, նոյնպէս հարաւային կողմում եղած անտառում կայ աւերակ եկեղեցի, հանգստարան և գիւղի տեղ։ Նոյնպէս Վարի և Վերի Ղամշուտ-ծով (Եղեգնուտ-Լիճ) անուն տեղում կան գիւղատեղեր, հանգստարաններ և աւերակ եկեղեցիներ։
–––––––––––––––––––––
1) Երի՝ նշանակում է Վերի, Վարի––Հոռաթաղն արդէն գոմանոց է, բայց կան դեռ մի քանի գերդաստան։ Հոռաթաղ՝ նշանակում է Ուռի ծառի թաղ։

ԼԶ. ՎԱՂԱՀԱՍ կամ ՎՂԱՀԱՍ ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն լեռնաշղթայի հիւսիսարևմտեան կողմում, Թարթառ գետի աջ կողմի բարձրութեան վերայ. բնակիչք բնիկ. հողն վանքապատկան, անջրդի և բարեբեր, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100 տ. եկեղեցին Մայրաքաղաք կամ Տիրամայր, քարուկիր և խիստ հին, քահանան գալիս է Վանքից։ Ծուխ 40. ար. 160. իգ. 166։
Գիւղիս եկեղեցին սովորաբար կոչուում է Մայրաքաղաք, որի շրջապատում կայ մեծատարած հանգստարան։ Եեկեղեցու մեծութիւնից և գերեզմանատան ծաւալից երևում է որ ժամանակաւ հռչակաւոր, վանք եղած է մայրաքաղաքս և բազմաբնակիչ գիւղս, որ փոքր է այժմ։ Վանքս կամ եկեղեցիս, որ ամբողջապէս շինուած է տորոնագոյն սրբատաշ քարով, ունի մի մեծ գաւիթ, հարաւային եկեղեցի և գրադարան։ Ամբողջ շինութեանս երկարութիւնն (արևելքից արևմուտք) 14 մետր 45 սանթիմ, լայնութիւն 12 մետր 97 սանթիմ։ Տարօրինակ ձև ունի գաւիթս, որի արևելեան հիւսիսային անկիւնն գրադարան է, իսկ արևելեան միջին և արևելեան հարաւային մասն երկու խորաններ և արևմտեան մասն գաւիթ, որի ամբողջ կամարներն խոնարհուած են և մնում են միայն չորս պատերն։ Սակայն կանգուն են գրադարանն միջի միջակ և հարաւային փոքրիկ խորաններն։ Գաւթիս հարաւային կողմին պատկից է մի նեղ, ցածր և բարձրաշէն եկեղեցի, որ ունի մի միայն փոք խորան հարաւային կողմում և մի մեծ խորան։

Գաւթի միջի խորանի ճակատին.
«Աստուծոյ շնորհիւն ես Կոստանդին (Ա.) կաթուղիկոս ամենայն Հայոց միաբանեցայ եպիսկոպոսարանիս ՛ի ձեռն հոգևոր որդւոյ իմոյ տէր Մարգարէին, յիշխանութեան Մեծի Ջալալ Դաւլին և առաջնորդութեան սորայ տեառն Ներսիսի Աղուանից Կաթուղիկոսի, և այլ սպասաւորք սուրբ ուխտիս հաստատեցին Գ, պատարագ ի տաւնի տեառնընդառաջին Բ. ինձ, Ա. տէր Մարգարին. կատարիչքն օրհնին յԱստուծոյ։ Ով հանէ զաւետարանս յեպիսկոպոսարանէս, ինքն եղիցի որոշեալ և հանեալ ՛ի փառացն Աստուծոյ. ՛ի թվիս ՈՂԵ. էր»։
Խորանի աջ կողմում. «ՈԼԲ. թուականութիւն Հայոց ՛ի հայրապետութիւն տեառն Գրիգորոյ ես Հասան որդի Վասակայ շինեցի զեկեղեցիս…..»։
Գրադարանիս հարաւային պատի ստորոտում.
«Յառաջնորդութիւն Գրիգորոյ ես Սիմէոն և եղբարք իմ ետու շինել զփռնախուցս և կազմել զգրատունս և եղբարք ետուն Բ. աւր պատարագ. կատարիչքն աւրհնին…»։
Քանդակագրուած է գաւթիս դրան արտաքին ճակատին.
«ԶԳրիգորէս և զմայր և զամուսին իւր յաղաւթս յիշեցէ՛ք թիւ ՉԺԷ.»։
Գաւթիս արևմտեան և հիւսիսային կողմերում արտաքուստ եղած են ընդարձակ արձանագրութիւններ, որոց մէջ յականէ յանուանէ նշանակուած է եղել վանքիս նուիրուած անշարժ կալուածների քանակութիւններն, տեղերն և նուիրողաց անուններն։ Գրուած քարերս քանդած և անյայտացրած են….. այժմ բաց մնացած են քարերի տեղերն։
Վանքիս հիւսիսային կողմում մի խաչարձանի վերայ.
«Յանուն Աստուծոյ ես Յոհան գրասէր և Վախտանգս կանգնեցաք զխաչս ՛ի տապանի որդոյ իմոյ Գրիգորի….. թիւն ՈԿԲ. էր«։
Վաղահաս գիւղիս շրջակայքում. Հին Վաղահաս գիւղն գտնուում է նորիս հարաւային կողմում, որ ունի ընդարձակ գիւղատեղի, կիսաւեր մեծ եկեղեցի և ճոխ հանգստարան և մի քարեայ բարձր խաչ, որի երկարութիւնն աւելի է 3 մետրից։
Կամիր-Վանք, որ բարձր է փոքր ինչ աւերակիցս, և որ փոքր եկեղեցի է առանց կաթուղիկէի, բայց իւր մօտ կայ հանգստարան։
Վահին անուամբ երկու մատուռ, որք գտնուում են Հին-Գայլ 1) (Ղոջա-Ղուրդ) սարի վերայ։ Մատուռներիցս, որ ուխտատեղի են, մէկի վերայ երբ լցնում են ջուր, անձրև է գալիս, իսկ միւսին վերայ երբ վառում են կրակ, արև է անում։ Վաղահասցիք կատարում են այս գործողութիւնները երաշտային և անձրեւային տարիներում։
–––––––––––––––––––––
1) Բարձրութիւն Գայլասարիս 7875 է։

Վաղահաս գիւղիս արևելեան կողմում կայ Մատաղիս անուն գիւղատեղի, որ շատ հեռի չէ և ունեցած է՝ ըստ աւանդութեան՝ 800 տուն։ Աւերակիս հիւսիս-արևմտեան կողմում, Թարթառ գետի աջ ափի մօտ կայ մի քարուկիր կիսաւեր մատուռ, քարուկիր կամրջի աւերակ և մեծ մեծ քարեայ խաչարձաններ։
Խունկըթալա կոչուած տեղում ևս կայ աւերակ գիւղ, եկեղեցի և հանգստարան։
Վաղահաս գիւղիս արևմտեան հանդէպ, խիստ մօտ է մի հին մատուռ, որի դուռն և արևելեան լուսամտի արտաքին կողմն քանդուած են։

ԽԱԹՐԱՅ ՎԱՆՔ ԿԱՄ ԽԹՐԱՎԱՆՔ.
(Դերեզմանատուն Դոփեանց ցեղին)

Հիմնուած է Դոփեանց Գրիգոր իշխանի գանձով Թարթառ գետի աջ կողմի բարձրութեան վերայ մի սարահարթում, որ հեռի է Վաղահասից դէպի արևմուտք 3½ մղոնաչափ։ Կառուցեալ է չորս սիւների վերայ, որոց երկուսն միապաղաղ են և միւս երկուսն երկերկոտոր չորս կամարների գլխին բազմած է գմբէթն։ Վանքս ունի երկու փոքր և մի աւագ խորան, մի առանձին խորան ևս հիւսիսարևմտեան կողմում տաճարիս արևմտեան անկիւնում, մի գաղտնի պահարան հիւսիսային դասի ձեղունի մէջ 1), երեք դուռն հարաւային, արևմտեան և հիւսիսային կողմերից, 17 մետր 10 սանթիմ երկարութիւն, 14 մետր լայնութիւն։
Արտաքուստ տաճարիս արեւելեան ճակատին.
«՛Ի ՈԾԳ. (1204) թուիս ես տէր Յովհաննէս շինեցի զեկեղեցիս (արդեամբ նոյն իշխանի) և ժողովեցի զխաճս և զգիրս որ սմա և արկի զՋոթացն այգին և զՄատաղիսն 2) բազում աշխատութեամբ, և ետու զվանքս իւր ամէն սահմանաւն իմ եղբաւրս (եղբօրս) Հասանայ և իւր որդեանցն Հաթերքու տեառն միջնորդութեամբ. ով խափանէ, խափանեսցի ի կենացն Աստուծոյ»։ «Յանուն Աստուծոյ այս իմ գիր է Հասնայ որ երբ իմ աղբերս զեկեղեցիս շինեաց ու զվանքս ինձ երետ, ես զԽնձորոյ Բակս իւր սահմանով ի ի յեկեղեցիս տուի, ով հակառակ կայ, Աստուծոյ հակառակ կայ, ով զայս գիր խափանէ, չունի թողութիւն յԱստուծոյ»։
Մի ջարդուած կիսատ քարի վերայ.
«Կամաւն Աստուծոյ ես Հասան և մայր իմ Շուշիկ շինեցաք զսուրբ կամար, Պետրոս հաւր իմոյ…… թվ. ՈԿԴ.»։
Վանքիս ներսում բեմի երեսին.
«Շնորհիւ Քրիստոսի ես Ասփէ 3) դուստր արքայաշուք իշխանին Տարսայիճի, թագազարմ մաւրն իմոյ Մինա Խաթունին, նպաստ եղեալ քրիստոսապսակ գլխոյ իմոյ մեծափառ իշխանին Գրիգորի ՛ի շինութեան լուսանուէր սուրբ եկեղեցւոյս, կամեցայ ի ձեռն քահանայապետին մեծի տեառն Յովհաննիսի՝ զիմ յարդար ընչից կանգնեցի Բեմի սեղան ՛ի զենմանն Քրիստոսի, զի յամենայն կիրակէ և շաբաթ տաւն ծննդեան և տեառնընդառաջին, ատկին, զվարդավառին, աստուածածնին և սուրբ խաչի ինձ կատարի պատարագ զամեն եկեղեցիքս. որ և տուի զմեր Խաս հողն Բլրի հանդի զսենեկպան ա. բահի ջուր, թէ ոք ՛ի մերոց կամ յաւտարաց զայս յայս եկեղեցւոյս հանէ կամ զպատարագն խափանէ, ՛ի փառաց որդւոյն Աստուծոյ, որոշեալ եղիցի»։
–––––––––––––––––––––
1) Գաղտնի պահարան կայ և աւագ խորանի գլխին։
2) Միևնոյն Մատաղիսն աւերակ գիւղ է, որ էր Վաղահասի արևելեան կողմում։
3) Տես սորա մասին Գարդման գաւառի թարգմանչաց վանքի աւետարանի յիշատակարանը։

Ձախակողմեան փոքր խորանի վերայ. «Այս ձախակողմ խորանի սուրբ Պռոկոպիոս է, զմեծ տէր Յովհաննէս շինող եկեղեցոյս որդի Դաւփին, եղբայր մեծ իշխանին Հասանայ յաղաւթս յիշեցէք»։ «Աջակողման սուրբ Մինաս, զՄինա խաթուն դուստր մեծ իշխանին Ջալալին և ամուսին Տարսայիճին յաղաւթս յիշեցէք»։
Վէմ քարի վերայ.
«Աստուած ողորմեա՛ Ամպատիս եղբաւր…»։
Հիւսիսային վերջի սիւնի վերայ.
«Աստուծով ես Ազարիա միաբանեցայ սուրբ ուխտիս, տէր Յովհաննէս և միաբանքս տուին Ա. աւր ժամ համբարձման…»։
«Կամաւքն Աստուծոյ և Հասանայ և տէր Յովհաննիսի ես Յակոբ ստացայ զսոյնս (սիւնս) հալալ արդեամբք իմովք, և միաբանքս ետուն ՛ի տարւոջն Դ. պատարագ…..»։Վանքս նորոգուած է ՌՃԽ. թուին Հայոց Յօհան, Բարսեղ, Աթանաս և Ղազար վարդապետների ձեռնով։
Վանքումս, մէջ տեղին մօտ, կայ մի գերեզման, որի տապանաքարի արձանագրութիւնը անհնարին եղաւ կարդալ, քանզի պատեց միգամածն, մթնեց տաճարիս ներսն, չկար մոմ վառելու, մօտենում էր երեկոն, 3½ մղոնաչափ (մօտ 25 վերստ) ճանապարհ ունէինք գնալու և այն գազանների միջով. վասն որոյ մնաց առանց կարդալու։ Սակայն գիտենք հաստատապէս, որ բարեպաշտուհի Ասփայի մարմինն ամփոփուած է տաճարումս։ Օրհնեալ տիկինս Մեծ-Սիւնեաց Տարսայիճ իշխանին դուստրն էր և Դոփեանց քաջ Հասան իշխանի որդի Գրիգոր իշխանին ամուսինն։ Ասփայ տիկինս վախճանուած է Հայոց ՉԿ. (1311) և ամփոփուած վանքումս (տես նոյնը թարգմանչաց վանքի աւետ. Ա. յիշատակարանը)։
Զանգատուն. Շինուած է 1) վանքիս արևմտա-հիւսիսային անկիւնում արտաքուստ, երկյարկ և սրբատաշ տորոնագոյն քարով։ Վանքս ունի շրջապարիսպ, քարուկիր սենակներ և խուցեր իւր հիւսիսային կողմում։ Այժմ աւեր է պարսպի հարաւային կողմն և մի քանի խուցեր։ Պարսպի մեծ դուռն, որ հիւսիս-արևմտեան կողմից է, դեռ կանգուն է իւր պատերովն։ Վանքս շրջապատուած է անտառախիտ վաղեմի ծառերով։
–––––––––––––––––––––
1) Շինել տուած է Վահրամ իշխանի որդի Սարգիս եպիսկոպոսն (տես Դատի վանուց արձանագր. շարքում)։

Վանքիս կալն. Շինուած է տաճարիս արևելեան հանդէպ, ձորի աջ կողմի սեռի վերայ։ Կալիցս փոքր ինչ վերև նոյն սեռի վերայ կայ մի քարուկիր մատուռ, որի մօտ նաև այլ կալեր։
Խաչարձան եւ կամուրջ. Վանքից ներքև Թարթառի վերայ կայ մի հին կամուրջ և կամրջիս մօտ մի խաչարձան, որի վերայ քանդակուած է. «Կամաւն Աստուծոյ ես Ասփայ դուստր մեծ իշխանին Տարսայիճին և Մինայ խաթունին և ամուսին հսկայազաւր իշխանին Գրիգորի որդւոյ մեծ իշխանին Հասանայ քաջի տեառն Աղուանից կապեցի զխաչս, շինեցի զկամուրջս յիշատակ հոգւոց անցելոց, ներկայից և ապագայից»։
Այլ խաչարձանի վերայ. «Յորժամ թուականն էր ՈՁ. (1201) բարեպաշտ պատրոնիկն Վասակ թոռն Իիւրիկայ թագաւորին, որդի Հասանայ որդւոյ Սակռայ տեառն Հաթերքոյ, Հանդաբերդոյ, Հաւքախաղացին, եղբայր Վախտանկայ Նորին աթոռակալի եբեր զխաչս և ոչ կարաց կանգնել վասն անպարապութեան. քանզի երթեալ եղև ի Գոլաշտեան և առ զնա յանաւրինաց աւգնութեամբն Աստուծոյ և բնակեցոյց անդ զորդին իւր և ինքն նահատակեցաւ ՛ի վերայ քրիստոնէից և իջեալ լոյս ՛ի վերայ ՛ի տեսութիւն բազմաց. և յետոյ ՈԾ. թուին կանգնեցին որդիք նորա Խոյդան և Խաւչախն յիշատակ հոգւոյ նորա և յերկարութիւն կենաց իւրեանց….»։
Պէտք չէ մոռանալ իմ առաջնորդը, որ վաղահասցի մի քաջ, սրտոտ և զուարթ երիտասարդ էր Գրիգոր Օհանեանց անուամբ և որ օգնեց ինձ ամեն կերպով։
Խոթայ վանքից ներքև, Թարթառի աջ ափերի վերայ, հետևեալ աւերակ գիւղերում կան աւեր եկեղեցիներ, մատուռներ և հանգստարաններ––Ջոխտակ-եղցի, Վարդանայ գիւղ, Մրջման շինատեղ (ընդարձակ աւերակ)։

ԽԱՉԵՆ ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ.

Ա. Շիկաքար (21) որի տեղն այժմ կոչուում է Քարագլուխ, իսկ սորա հիւսիսային բարձր քերծն՝ Շիկաքար (մօտ 3100)։ Բերդս ունի երկու մուտք––արեւելեան և արեւմտեան կողմերից. դռների կողքերն ամրապնդուած է եղել քարուկիր պատերով, ինչպէս նշմարուում է հետքերից։
Բ. Բերդն է Ուլու-պապի ամրոցն, որ կայ Պտգեսբերքի մօտ։ Բայց ամրոցիս մէջ ևս չկայ ջուր։ Այս բերդն Շիկաքարի չափ հին չէ, այլ պատկանում է Ջալալեան իշխանների ժամանակներին։
Գ. Կաչաղակաբերդ, (5642 ոտ.) որ գտնուում է Պտրեցիք գիւղի արևմտեան կողմում։ Ձիով մի ժամի ճանապարհ է Պտրեցիք գիւղիցն մինչև ամրոցս, որ արձանացած է Մեծ-Իրանաց վանքի հարաւային կողմում։ Բերդակալ (22) սարն ժայռ է միապաղա՛ղ, առանձնացած բոլորովին իւր չորս կողմերից և սեպաձև ցցուած հիւսիսից հարաւ դիրքով. որի մակերևոյթն փոքր ինչ թեքուած է դէպի հարաւ։ Բերդաքարիս արևմտեան, հիւսիսային և արևելեան կողմերն գագաթներից մինչև գետինն բնութեան քարտաշն այնպէս ուղի՜ղ կտրած է, կարծես թէ յատկապէս կանխաւ մրաթելով նշան արած լինէր։ Հարաւային կողմով վիմահերձից վիմահերձ պատուած է քարուկիր պատով, նոյնպէս միւս կողմերով քերծերի եզերքներովն։ Միայն հարաւային կողմից է մուտքն, որ բաւական դժուարատար է։ Բաւական տարածութիւն ունի բերդիս մակերևոյթն, ուր կայ շատ բնակարանների բակեր։ Ափսո՛ս որ ջուր չկայ բերդումս, որ արժանի է անառիկ  տիտղոսին. բայց գրեթէ կեդրոնի մէջ ունի մի վիմափոր քառանկիւնի հոր։ Պատերազմների ժամանակ ջուր բերած և լցած են հորս այն պատուական աղբիւրից, որ գտնուում է մուտքի ուղղութեամբ դէպի հարաւ փոքր ինչ հեռի։ Քանի՜ գեղեցիկ տեսարան ունի ամրոցս, հարաւային կողմում երեւում են Քիրս լեռնաշղթան, Շուշին, Բողրխան, Խաչենի հարաւակողմի գիւղերն, արևելեան կողմում մօտուստ Սուրբ Գէորգ, հեռուստ Կովկասեան լեռնաշղթան, հիւսիսային կողմում Ջրաբերդի լեռներն, Առաջաձորի լեռնաշղթան, Մռաւ սարն, իւր ստորոտում Աղուան 1) պատն, իսկ իւր արևմտեան կողմում Խոխանաբերդն և Նատարի-Ղալան։
–––––––––––––––––––––
1) Այս վաղեմի պարիսպն, որ ընկած է Խաչեն գետակի և Քոլատակ վտակի մէջ՝ խառնուրդի մօտ, չկարողացանք իմանալ թէ ինչ պատճառաւ կոչուում է Աղուանք, թէ և ջանքն անպակաս եղաւ մեր կողմից։ Արդեօք պարսպի խիստ հեռաւոր հնութեա՞ն պատճառաւ. թէ Աղուանից թագաւորների ժամանակից շինուած լինելու պատճառաւ։––Միայն յայտնի է որ պարիսպս շինուած է ռազմագիտական դիրքով, որով արգելուած է թշնամին ջրաձորս մտնելուց։ Սորա մասին տե՛ս ծանօթութիւն 26։

Դ. Խոխանաբերդ (23) կամ Թարխանայ Ղալա. (6237)
Չորս կողմերից առանձնացած և ձուաձև արձանացած մի բարձր ժայռ է մի բարձրագոյն սարի վերայ, որ կայ Գանձասարի հարաւային հանդէպ, Խաչեն գետակի աջ կողմում։ Սաստիկ զառիվեր, խիստ վտանգաւոր և միշտ ահարկու կածան ժեռքարի վրայով արևելեան կողմից դէպի հարաւ արևմուտք բարձրանում է մանուածոյ ձևով։ Ահա այսպիսի դըժուարատար և միանգամայն սոսկալի է նեղ կածանն, քանզի, Տէրն մի՛ արասցէ, եթէ սահեցաւ բարձրացողի ոտքն կամ փոքր ինչ ծռուեցաւ նորա մարմնոյ հաւասարակշռութեան դիրքն, իսպառ կորսուած է. վասն զի ընկնելուց յետոյ սեպացեալ ժայռերին զարկուելով պիտի գլորուի անդունդն։ Բերդակիս մակերևոյթի տարածութիւնն աւելի չէ երեք կալաչափ մեծութիւնից. այսու ամենայնիւ պակաս չեն քարուկիր հին շինութեանց հետքեր։ Քարուկիր պատով պատուած են տեղ տեղ ժայռիս կատարն, ոչ եթէ իսպառ խզելու համար թշնամեաց մուտքը ամրոցիցս, այլ որպէս զի մարդ չընկնի վերևից վար պաշարուածներից։ Արդարև անառիկ է ամրոցս և միանգամայն անմերձենալի և շրջապատուած վաղեմի անտառներով։ Բայց որովհետև այստեղ ևս չկայ ջուր, վասն որոյ պատրաստած են վիմափոր հորեր և ի պահանջել հարկին ջուր բերած մօտակայ աղբիւրից, որ գտնուում է բաւական տեղ ներքև։ Թէ որքա՜ն դժուարութեամբ իջանք, թողնում ենք բարեմիտ ընթերցողաց երևակայութեանց։
Ե. Նատարին (24) Ղալա. (6493 ոտք) Համարեա՛ թէ յար և նման ամրոց է այս Խոխանաբերդին։ Առաջինն գտնուում է վերջնոյս հարաւային կողմում քառորդ մղոն հեռաւորութեան վերալ։ Միայն թէ Նատարն բարձրանալու ուղին այնքան վտանգաւոր չէ։
Զ. Անանուն բերդակ. Գտնուում է գրեթէ Առաջաձորի և Ծմակահողի միջև երկու քարեայ խաչերի մօտ։ Բերդաբլուրն բոլորովին առանձնացած և ձգուած է հիւսիսից հարաւ դիրքով և միանգամայն թրաձև տեսքով. վասն որոյ նեղ և երկար է բերդակիս մակերևոյթն բլրի գագաթի ձևով։ Պարսպուած է բլրիս գագթն ամուր պարսպով, միայն հիւսիսային ու հարաւային անկիւններում շինուած են երկու բուրգեր, որք միևնոյն ժամանակ ծառայած են իբրև ջրամբար, որոց ջուրն բերուած է մօտակայ աղբիւրներից։ Անպակաս են և սորա միջից քարուկիր հին տնաբակեր։
Է. Խաթրայ բերդ (25) Գտնուում է Խաթրայ վանքի արևմտեան հանդէպ, ձորի ձախ լանջի գլխի քերծի մէջ։ Այս ընդարձակ քարայրի նման մի տեղ է, որի առաջն պարսպուած է և որ ունի մի դժուարատար և վերելակ կածան։ Այս ևս պատկանում է Ջալալեան իշխաններին։ Շատ անգամ եղնորթներն գալիս և պատսպարուում են ինչպէս բերդումս, նոյնպէս և Խաթրայ վանքում։
ԺԴ. ԳԱՒԱՌՆ, որ ընկած է Թարթառ գետի և Եանշաղ վտակի ձախ և Թրղի գետակի աջ ափերի, Մթնաձորի 1) և այս ձորի սարի լեռնաշղթային մէջ, որի ստորին ծայրն հասած է նոյն Թարթառ գետի ձախ եզրին, ստացած է Ըստիսական, Ըռստակ և Հաթերք անունները։ Գաւառս հարուստ է ջրերով, անտառներով և ամարանոց պատուական լեռներով, բայց փոքր գաւառակ է։
Ըստ կարգի այժմեան դասաւորութեան մարմնաւոր կառավարութիւնն միացրած է գաւառակս Ջրաբերդի հետ։
–––––––––––––––––––––
1) Ղարանլուխ-դէրէ։

Ա. ՀԱԹԵՐՔ ԳԻՒՂ (27). Հիմ,նուած է Թարթառ գետի ձախ կողմում, մի բերդասարի արևելեան ստորոտում, բնակչաց փոքր մասն բնիկ, իսկ մեծ մասն տեղափոխուած Փառուխ, Կղարծի, 2 Ճարտար, և Խաչեն գաւառի Խանածախ գիւղերից և Վանից, հողն արքունի, մեծ մասամբ անջրդի և բարեբեր, տեղական բերքերն ցորեն, գարի, գարնանի, գարնագարի, հաճար, կորեկ, կտաւհատ, սորեկ, լուբիա, բակլայ, խաշխաշ, սիսեռ, ոլոռն, տանձ, խնձոր, թութ, կեռաս, ոչխար, տաւար, գոմէշ, չի, խոզ. օդն և կլիման բարեխառն, պատուական ջուրն, երկար կեանք 80-90. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ չորս կամարների վերայ առանց միջնասիւների, խիստ հին և բոլորովին անշուք, երկարութիւն 22 մետր 75 սանթիմ, լայնութիւն 9 մետր 85 սանթիմ. քահանան գալիս է Մեծ-Շէնից։ Ծուխ 70. ար. 369. իգ. 325։
Եկեղեցուս դրան արտաքին կողմում մի քարի վերայ կայ կանացի պատկեր, որի շուրջն քանդակուած է կարակնաձև.
«Կամաւն Աստուծոյ ես տէր Թաթէոս, Մարկոս եղբարքս ամեն կանկնեցինք Սուրբ Աստուածածնայ եկեղեցիս, Ռըստակէս աւագ քահանայ. Տէր Աստուած ողորմեա՛»։
Մուղդուսին գեըրզմանոտ. Ընդարձակածաւալ, վաղեմի հանգստարան, որ կայ գիւղի արևելեան հանդէպ, ձորի միւս կողմում։
Մացառուտների մէջ խաչարձանների վերայ.
1) «Սուրբ խաչս բարեխաւս պարոն Ղալաբէկին թվ. ՌԿ.»։
2) «Սուրբ խաչս է բարեխաւս Խանխաթունին հոգուն, Մանկասարին»։
3) «Սուրբ խաչս բարեխաւս Խաթունին հոգուն»։
4) «Կամաւն Աստուծոյ պարոն տէր Ոհանէս կանգնեցի սուրբ խաչերս. թագաւոր Շահ Աբազն, երկրիս պարոն տէր Ոհանէս»։
5) «Կամաւն Աստուծոյ ես Ղալաբէկի Ո… հաւր եղբայր իմ պարոն տէր Ոհանէս Ղա…. 1)։
6) «Սուրբ խաչս բարեխաւս Զիլփիխանին»։
–––––––––––––––––––––
1) Հետևելով բոլոր արձանագրութեանց տեսնում ենք որ պարոն տիտղոսը կամ պատուանունը յատկացրած են միայն այն եպիսկոպոսներին, վարդապետներին և քահանաներին, որոց ծագումն իշխանական է, նոյնը տեսաւ նաև ընթերցողն։ Աւանդաբար ասում են որ սոքա են Առաք. պատ. (Գ. գլ. 9 եր.) գրուած. «Օղլան քեշիշն և իւր եղբայր Ղալաբէկին ի Հաթերք գեղջէ»։ Սոքա, որք գնացած են լինում Պարսկաստան, վերադառնում են վերստին իւրեանց հայրենիքն։

Մի այլ խաչազարդ քարի վերայ. «Աստուած ողորմի Դէլոյիխանին, որ է որդի Սարումին»։ Սորա վերայ կայ մի գայիսոնի քանդակ։
Հաթերքիս շրջակայքում կան հետևեալ հնութիւններն.
Աստղաբլուր. Մի բլուր է, որ գտնուում է գիւղիս արևելեան հանդէպ Թարթառի ձախ կողմում։ Բլրիս վերայ կայ մի հնաշէն մատուռ, որի մէջ է մի գերեզման, որ մեծ ուխտատեղի է։ Բայց այժմ խոնարհուած է թաղն. (28)
Քարահունչ. Խիստ մօտ Հաթերքին հարաւ-արևմտեան կողմին, կանգուն քարուկիր եկեղեցի, հանգստարան և գիւղատեղի, որի ահագին ընկուզի ծառերն ապրում են տակաւին։
Մասիս կամ Մսիս անուն ուխտատեղի աւերակ մատուռ, որ շինուած է Մռաւ սարից անջատուած մի լեռնաբազկի սեռին վերայ, Հաթերքի հիւսիսային կողմում։
Շուքավանք, որ շինուած է մի թանձր անտառի մէջ, այժմ աւերակ է վանքս, մնում են միայն չորս պատերն։
Մթնաձոր. (Ղարանլուխ դէրէ) աւերակ եկեղեցի, հանգստարան, գիւղատեղի, կալեր, մարագատեղեր։ Աւերակիս մօտ կայ մի ամենապատուական և մեծ աղբիւր։
Սռին շինատեղ, հանգստարան և գիւղատեղի, որի երկու կողմերով հոսում են ջրեր և թափուում Թրղին գետակի մէջ, որ օժանդակն է Թարթառին։
Ծոս գիւղատեղի––կալեր, ընկուզի ծառեր, կալատեղեր և այլն։
Խոտորաշէն քարուկիր տնաբակեր, ջրաղացներ, հանգստարան։ Գիւղիցս տեղափոխուած են գանձակի գետաշէնցիք։
Սրաշէն (Սարին շէն) քարուկիր մատուռ, հանգստարան։
Սումին շինատեղ. նոյնպէս գիւղատեղի, հանգտարան և հիմնայատակ մատուռ։
Երկու լճակներ կան Հաթերքի հիւսիսային և 2 արևմտեան կողմումն։
Ականայ աւերակ. Մեծ գիւղատեղի է Ականայ անուն վտակի աջ կողմում շինուած, որի մէջ կանգուն է տակաւին եկեղեցին որ կառուցեալ է հոյակապ վեց սիւների վերայ, բայց անմարդաբնակ։ Տակաւին մնում են ընկուզի, թթենի և դամոնի ծերունազարդ ծառեր, և ընդարձակ հանգստարան աւերակիս մօտ։
Բ. ՉԱՓԱՐ 1) ՇԷՆ. Հիմնուած է Հաթերքի արևմտահարաւ կոմում, Թարթառ գետի ձախ ափին մօտ. եկեղեցին, հանգստարան խիստ հին են. այժմեան բնակիչք՝ մօտ ութ տարի առաջ տեղափոխուած են 20 ծուխ Ղալաղշլաղ, Ծամձոր և Տաթև գիւղերից՝ բնակութիւն հաստատած այնտեղ. ամենայն ինչ նոյն։ Ծուխ 12. ար. 35. իգ. 30։ 2)
–––––––––––––––––––––
1) Չափար գիւղ անուն յիշուած է Դադի վանուց արձանագրութեանց մէջ։
2) Վերադարձած են իւրեանց գիւղերն 8 ծուխերն։

Կայ պղնձահանք Նոր-շէն աւերակ գիւղի մօտ, որ Չափար-շինի հարաւային կողմումն է, և Դադի վանքին հարաւային կողմում––Թարթառի ձորում։
Սկսեալ Չափար շինից մինչև Խոթայ վանք, մինչև Եանշաղ կան շատ աւերակներ, որոց մէջ կան աւերակ եկեղեցիներ և մօտերքում հանգստարաններ։ Գաւառումս այժմ մնացած են միայն երկու հայաբնակ գիւղ. երեսուն գիւղից աւելի է մնացեալ հայ գիւղերի աւերակներն, որոց շատերին մէջ այժմ տեղակալած են աւազակաբարոյ Քեօլանի անուն մահմետականներ։ Այսպէս են Խոթ գիւղն և Եանշաղ վտակի մօտ եղած Եանշաղ գիւղն, որոց մէջ բնակում են մահմետականք, բայց եկեղեցիներն մնում են դեռ կանգուն։ (Եանշաղ գիւղիս մասին տես և Ջրաբերդ գաւառի Մաղավուզ գիւղի մաշտոցն)։ Ահա այսպէս թափուր մնացած է խեղճ Ըռստակ գաւառս հայ բնակիչներից։ Մի առ մի գրելով աւերակները՝ ձանձրացնում եմ իմ յարգելի ընթերցողները։ Ես չձանձրացայ մի առ մի շրջելուց, Դուք էլ մի՛ ձանձրանաք կարդալուց, ձեր հոգուն մատաղ, սիրելի ընթերցողք։ Այցելուն համարեա՛ ամեն քայլափոխում տեսնում է խաչարձաններ, աւեր կամ կիսաւեր մատուռներ, եկեղեցիներ և վանքեր, գիւղերի և շէների աւերակներ ևն. ևն……

Комментариев нет:

Отправить комментарий