понедельник, 3 ноября 2014 г.

«ԲՈԼՈՐ ԵՐԳԵՐԸ ԵՐԳԵԼ ԷԻՆՔ, ՄՆԱՑԵԼ ԷՐ ՍԱՐԻ ՍՄԲՈՒԼԸ»

ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԻՐԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՄՈԹԱԼԻ ԵՎ ՏԽՈՒՐ ՄԻ ԱՐԱՐՔԻ ՄԱՍԻՆ ԱՆԿԵՂԾ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ...

2014 թ. հոկտեմբերի 28-ին, Հայաստանի Գրողների Միության Կլոր սրահում հյուրընկալվելիս՝ «Արևմտահայոց Ազգային Համագումար» միջազգային հասարակական կազմակերպությունից «Գևորգ Սուրենյանց V-րդ Տփղիսեցի կաթողիկոս» հուշամեդալով, իսկ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 29-ին հայոց մայր բուհում, ԵՊՀ դասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում ԵՊՀ ռեկտորի ձեռքից համալսարանի ոսկեզոծ մեդալին արժանացավ թուրք գրող Իսմաիլ Բեշիկչին:

Նրա գրչին պատկանող բազմաթիվ գրքերում և հոդվածներում 1915-1923 թթ. ցեղասպանությամբ մեզնից բռնագրավված Արևմտյան Հայաստանը «Հյուսիսային Քուրդիստան», իսկ 1992-1994 թթ. Արցախյան գոյամարտի ընթացքում ազատագրված հայկական տարածքներն ու Զանգեզուրը՝ «հայերի կողմից բռնազավթված Կարմիր Քուրդիստան» են ներկայացվում:

Սույն պարոնին հայոց մայրաքաղաքում հյուրընկալելով և պատվո զույգ մեդալների արժանացնողներն արդյո՞ք իրենց ամոթալի արարքի հետևանքների մասին լրջորեն մտածում են, թե՞ ոչ՝ չգիտեմ, բայց ճիշտ կլիներ, որ նրանք իրենց կատարած փաստը նախ արևմտահայոց ժառանգներին, ապա նաև մեր արցախցի և սյունեցի հայրենակիցներին ու ամբողջ հայ հասարակությանը բացատրել կարողանային:

Իսմաիլ Բեշիկչիի հետ «Նորավանքում» ևս («Անցած սխալներ և ապագայի հեռանկարներ» վերտառությամբ առաջին մասը վեց զեկույց-ելույթ, երկրորդ մասը ազատ քննարկումներից բաղկացած կլոր սեղան) միջոցառում է կազմակերպվել, սակայն այն դռնփակ է եղել, ուստի եղած-չեղածի մասին ոչինչ չգիտենք. հուսանք՝ նոր մեդալներ չեն հանձնվել:

Թուրք գրող Իսմաիլ Բեշիկչիի հեղինակած գրքերից մի շատ էական պարբերության և նրա գրչին պատկանող հոդվածներից մեկի հայերեն թարգմանությունները Ձեր ուշադրությանը ներկայացնելով՝ ցանկանում եմ իր իսկ բնօրրանում ապրած հայերիս իբր այլոց պատկանող հողերի ԲՌՆԱԶԱՎԹԻՉ ներկայացնող և արդեն հայոց կրկնակի շքանշանակիր մի մարդու մտածելակերտվածքի հետ ծանոթացնել:

Եթե մեր ազգի բարեկամը Իսմաիլ Բեշիկչիի նմաններն են, թշնամու կարիք չունենք երևի:
Եթե մեր ազգի՝ մեդալներ շնորհողների վերաբերմունքն այս աստիճանի թերիմացության և հորթային հրճվանքի վրա է հիմնված, ապա դարձյալ թշնամու կարիք չունենք երևի:

Հարգանքներով՝
ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆԵԱՆ
ք. Երևան, 1 նոյեմբեր, 2014 թ.


ՀԱՏՎԱԾՆԵՐ ԲԵՇԻԿՉԻԻ «ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐԻՑ»
----------------------------------------------------------------------------------------------------
«Պետք չէ մոռանալ, որ Քուրդիստանի մի փոքր հատված էլ Խորհրդային Միության՝ այժմյա Հայաստանի սահմաններում է գտնվում: Աքսորի քաղաքականություններն այստեղ ևս օգտագործվել են: Քրդերն 1944 թ. հոծ խմբերով Միջին Ասիա են աքսորվել:»
Իսմաիլ ԲԵՇԻԿՉԻ (Պետությունների կողմից գաղութացված Քուրդիստան, էջ՝ 15)
----------------------------------------------------------------------------------------------------
Կարմիր Քուրդիստանը Հայաստան-Ադրբեջան հակամարտության համատեքստում
Պատմության ընթացքում անթիվ իրադարձություններ են տեղի ունեցել: Այդ իրադարձությունները միայն հետազոտողների կողմից ուսումնասիրվելու, մեկնաբանությունների արժանանալու, գնահատականներ ստանալու ժամանակ են պատմական իրադարձություններ դառնում: Պատմության մեջ կան բազմաթիվ դեպքեր, որոնք գնահատականներ են ստացած, որոնց շուրջ ուսումնասիրություններ են կատարվել: Այդ իրադարձություններին չանդրադառնալը զանազան պատճառներ կարող է ունենալ: Օրինակ՝ քաղաքական համակարգին, քաղաքական վարչակարգին գերադասելի պաշտոնական գաղափարախոսությունը կարող է արգելքներ առաջացնել որոշ թեմաների հետազոտության, այդ թեմաներից խոսելու համար:

Միջազգային հարաբերություններին ուղղություն տվող հիմնական սկզբունքները, դեռևս արդարության, ազատության, հավասարության, խաղաղության, մարդու իրավունքների պես արժեքները չեն, այլ կոշտ ուժն է: Կոշտ ուժն իրենց ձեռքում պահողները, իրենց շահերն են պաշտպանում, կարողանում են միջազգային հարաբերություններին ուղղություն տալ:
1980-ականների վերջին Խորհրդային Միության մասնատումից հետո, Միությունը կազմող 15 դաշնային հանրապետությունները Միությունից անջատվելով իրենց անկախ պետությունները հիմնեցին, ինչից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև մի մեծ պատերազմ բռնկվեց: Այս պատերազմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու հետ էր կապված: 1992 թ. պատերազմի վերջում, հայերը գրավեցին ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող մի քանի տարածքներ: Ղարաբաղի նկատմամբ էլ վերահսկողություն հաստատեցին: 1992 թ. պատերազմի վերջում հայերի բռնագրաված տարածքներից մի քանիսը Կարմիր Քուրդիստանի հողերն էին:
Կարմիր Քուրդիստանը 1923 թ. ազգերի ինքնորոշման իրավունքին համաձայն Խորհրդային Միության ղեկավարների կողմից հիմնվել է որպես Ադրբեջանին կից ինքնավար շրջան: Գոյություն է ունեցել 1923-1929 թվականների միջև:

1992 թ. պատերազմում Հայաստանի բռնագրաված տարածքները ընդգրկում էին ահա Հայաստանի ու Ղարաբաղի միջև գտնվող այս տարածաշրջանը: Այս տարածաշրջանի գլխավոր քաղաքները Լաչինը, Քելբաջարը, Քուբաթլուն, Զենգելանն ու Ջեբրաիլն էին: Բացի այդ Կարմիր Քուրդիստանը ներառում էր նաև Զանգեզուրի մի մասը:
Այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև լուրջ անհամաձայնություն կա: Անհամաձայնությունը Ղարաբաղի ու Կարմիր Քուրդիստանի հողերի շուրջ է: Այս տարաձայության վերացման համար, ՌԴ, Թուրքիան, ԱՄՆ, ԵՄ ինտենսիվ ջանքեր են գործադրում: 2008 թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Մոսկվայի դեկլարացիա կոչվող մի հռչակագիր հայտարարվեց: Այս հռչակագրում քրդերի մասին բառ անգամ չկար: Հռչակագրում բացակայում էր քրդերի անունը:

2009 թ. դեկտեմբերի 2-ին Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհուրդի (ԵԱՀԽ) ջանքերով հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները: Երկու կողմերի միջև գոյություն ունեցող տարաձայնության շուրջ բանակցություններ տեղի ունեցան: Մինսկի խմբի համանախագահների հետ մի հանդիպում կայացավ: Լեռնային Ղարաբաղի խնդրի, Հայաստանի կողմից 1992 թ. գրավված հողերից դուրս գալու խնդրի համար լուծում է փնտրվում: Այստեղ էլ քրդերի անունը, իրավունքներին բնավ չանդրադառնալը, մի երևույթ է որին պետք է անդրադառնալ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հավաքվող, Ադրբեջան-Հայաստան տարաձայնությանը լուծում փնտրող պետություններին Մինսկի խմբի երկրներ են կոչում:

Կարմիր Քուրդիստանի խնդրին մի քիչ անդրադառնալն օգտակար է: Պատմաբան, լրագրող Հեժարե Շամիլը Լեթիֆ Մեմեդ Բրուքիի հետ մի զեկույց է կազմել: Հեժարե Շամիլը հայտնում է, որ ԼԵթիֆ Մեմեդ Բրուքին Ռուսաստանի ու Միջազգային Լրագրողների Դաշնության անդամ է և www.kurdist.ru կայքի գլխավոր խմբագիր: Այս ռեպորտաժը հրատարակվեց “Կովկասյան Քուրդիստանի գաղափարը” վերնագրով 2008թ. դեկտեմբերի 13-ին www.kurdistan-post.org: Կայքում մինչօրս էլ կա: Ռեպորտաժը “Կովկասյան Քուրդիստանի գաղափարը քրդերին կարող է միավորել” ենթավերնագիր ունի: Այս ռեպորտաժը Կարմիր Քուրդիստանի մասին շատ արժեքավոր տեղեկություններ է պարունակում:
Այս ռեպորտաժը մանրամասն պատմում է, թե 1923 թ. ինչպես ստեղծվեց Կարմիր Քուրդիստանի ինքնավար շրջանը և 1929 թ. ինչու վերացվեց : Այս ինքնավար շրջանի վերացումը տեղի ունեցավ հայերի, ադրբեջանցիների և նրանց շահերը պաշտպանող Ստալինի ու Մուստաֆա Քեմալի ցանկությունների համընկումով: Ավելի ուշ Կարմիր Քուրդիստանի ինքնավար շրջանում ապրող քրդերը 1930–ական թվականներին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Միջին Ասիա են աքսորվել: Այսօր եթե Ղըրղըզստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում քրդեր են ապրում, ապա սա այդ աքսորների արդյունքն է:

Քրդերը 1950-ական, 1960-ական, 1970-ական, 80-ական թվականներին, Երևանի ռադիոյի քրդերեն հեռարձակումների համար միշտ հայերին և Հայաստանին երախտապարտ են եղել: Բայց պետք է իմանալ, որ Հայաստանը երբեք չի ցանկացել տեսնել քրդական ինքնավարություն՝ Կարմիր Քուրդիստան:

Քրդերը Մարերի ժամանակաշրջանից սկսած, դեռ շատ ավելի հին ժամանակներից սկսած այս տարածաշրջանում են ապրում: Այս շրջանն էլ Մարերի կայսրության շրջաններից մեկն է: Քրդերն այս տարածաշրջանում գոյություն են ունեցել թուրքերից էլ, հայերից էլ առաջ: 11 և 12-րդ դարերում, տարածաշրջանում, Ռևադի, Շեդդադի անուններով քրդական իշխանություններ կային: Հայտնի է, որ Սալահ-ադ-դին Այյուբին այս շրջանից էր: 1930-ականներին քրդերի գաղթն այս տարածքից դեպի Միջին Ասիա գտնվող Թյուրքական Դաշնային Հանրապետություններ, քրդերին շատ մեծ հարված հասցրեց: Մնացածներն էլ 1992 թ. Հայաստան-Ադրբեջան պատերազմի ընթացքում Կարմիր Քուրդիստանի հողերից քշվել են: Այս բռնագրավումից հետո, հայերը տարածքում առկա տեղանուններն ամբողջությամբ փոխարինել են հայկական անուններով:

1980-ականների վերջին Պերեստրոյկա (Վերակառուցում) և Գլասնոստ-ի (հրապարակայնություն, թափանցիկություն) ժամանակաշրջանում Ստալինի կողմից Միջին Ասիա աքսորված ժողովուրդներն իրենց երկրներ վերադառնալ սկսեցին: Ղրիմցիները նրանց շարքում էին: Ղրիմցիներն էլ են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում աքսորվել: Դեպի Միջին Ասիայի տարբեր հանրապետություններ աքսորված քրդերն էլ իրենց ներկայացուցիչներով Մոսկվա գնացին: Նախագահ Գորբաչովից խնդրեցին դեպի իրենց երկիրը՝ Կարմիր Քուրդիստան վերադարձն ապահովել: Գորբաչովը այս առաջարկի նկատմամբ դրական էր տրամադրված: Բայց քրդերի երկրի մի կարևոր մասը Ադրբեջանի տիրապետության տակ էր: Եվ ոչ միայն Ադրբեջանը, այլև Հայաստանը ևս դեմ էր, որ քրդերը ետ վերադառնան, իրենց ինքնավար շրջանն ունենան: Երբ Գորբաչովը հեռացավ իշխանությունից, քրդերի ցանկությունների հետ կապված որևէ զարգացում տեղի չունեցավ:
Այսօր Հայաստանի ու Ղարաբաղի միջև գտնվող Լաչինը, Քելբաջարը, Կուբաթլուն, Զանգելանը, Ջեբրաիլը և Զանգեզուրի մի մասը պատմության մեջ հայտնի են որպես քրդերի կողմից բնակեցված հողեր: 1923 թ. Ինքնավար Կարմիր Քուրդիստան միավորն ահա այս հողերի վրա է կառուցվել: Այս ինքնավարությունը, միայն 1923-1929 թվականների ընթացքում կարողացավ գոյություն ունենալ: Ավելի ուշ դեպի Միջին Ասիայի Դաշնային հանրապետություններ աքսոր տեղի ունեցավ: Մնացածներն էլ 1992 թ. Հայաստան-Ադրբեջան պատերազմի ընթացքում իրենց երկրից քշվեցին: Այս քրդերն այսօր Ադրբեջանի տարբեր տարածաշրջաններում, աքսորյալի կյանքով են ապրում: Ադրբեջանցի (Ազերի) կառավարիչների հաճախակի հիշատակած “քաչգըններ»–ի (ադրբեջաներեն qaçqın` գաղթական) մեծամասնությունն այս քրդերն են: Բնականաբար Ազերի կառավարիչները, “քաչգըններ” ասելով, խնամքով փորձում են չհիշատակել քուրդ անունը:
Մինչ Հայաստանն ու Ադրբեջանը քրդերին ընդհանրապես չհիշելով, մեկը “տարածաշրջանը հայկական է”, մյուսը “տարածաշրջանը ադրբեջանական է” ասելով ու իրար մեջ քաշքշելով են զբաղված, քրդական հողերի վերաբերյալ առկա լարվածությունը ուշադրության արժանի գործընթաց է հանդիսանում:

ՌԴ նախագահի միջնորդությամբ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, հրապարակված հռչակագրում քրդերի անունը բնավ չհիշատակելը, քրդերի իրավունքներից ոչ մի խոսք չլինելը նորից մի փաստ է, որի վրա պետք է կանգ առնել: ԵԱՀԽ, Մինսկի խմբի պետությունները հայերի բռնագրաված տարածքներից խոսելիս, երբ նշում են, որ անհրաժեշտ է այնտեղից դուրս գան, ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում այն հանգամանքին, որ այս հողերը իրականում քրդերի բնակեցրած հողերն են եղել, 1923-1929 թթ. ընթացքում հիշատակվել է որպես Կարմիր Քուրդիստանի Ինքնավարություն: Այս հանդիպումների վերջում հրապարակվող հայտարարություններում քրդերից բնավ չի խոսվում, ինչն էլ պարզագույնս ի հայտ է բերում միջազգային հարաբերություններին ուղղություն տվող ընբռնումը: Միջազգային հարաբերություններին ուղղորդող ընբռնումը դեռևս, անկախություն, հավասարություն, արդարության պես արժեքները չեն բնավ, այլ լոկ կոշտ ուժն է:

Քննադատություն քրդերի նկատմամբ
Քրդերի մի մասը, օրինակ՝ PKK–ն (Քուրդիստանի Բանվորական Կուսակցություն) ասում է. “պետությունը ճնշման միջոց է, դրա համար էլ մենք պետություն չենք ուզում»: Շեշտում են, որ համադաշնություն էլ չեն ուզում: Պետությունը ճնշման միջոց է, բայց նախ և առաջ պետություն չունեցող ժողովուրդների վրա ճնշում գործադրելու միջոց է: Պետության ճնշման գաղափարախոսական ու հարկադրող միջոցները պետություն չունեցող ժողովուրդների դեմ կանոնավոր ձևով օգտագործվում են: “Պետությունը թուրքերին էլ է ճնշում” ասելը քրդերի նկատմամբ գործադրվող ճնշման, հալածանքի պատճառը պետության կրած պատասխանատվությունից ազատելու իմաստն ունի: Եկեք Չորումի, Յոզղաթի, Չանղըրըի, Քասթամոնուի և ուրիշների մասին էլ մտածենք: Այնտեղ ռազմական դրությա՞մբ են կառավարում: Կենտրոնական Անատոլիայում, Արևմտյան Անատոլիայում “կատարողներն անհայտ” սպանություններ կա՞ն միթե: Այնտեղ էլ են մարդիկ առևանգվում և մի քանի օր անց նրանց մարմինները այստեղ–այնտեղ հայտնաբերվու՞մ: Կամ այնտե՞ղ էլ է պատահում, որ առևանգվող մարդկանցից ոչ մի լուր չես կարողանում ստանալ: Կենտրոնական Անատոլիայում կամ Արևմտյան Անատոլիայում գյուղերի հրդեհվելը, ավերվելը, անտառների հրդեհվելը միթե խնդրո առարկա՞ նյութ է: Օրինակ՝ Անատոլիայում, Բոդրումում, Չանաքքալեում անտառների այրվելու ժամանակ ասում են. “Սրտներս այրվում են”: Բայց Արևմուտքում անտառներն այրվելու ժամանակ նման բան ասողները քրդական շրջանների անտառները անձամբ այրողները չեն մի՞թե: Նրանք, այրվող այդ անտառները հանգցնող քուրդ գյուղացիներին չե՞ն խոչընդոտում: Ուստի, “Պետությունը թուրքերին էլ է ճնշում” ասելը պետությունը պատասխանատվությունից ազատելու համար չէ մի՞թե:
Կենտրոնական Անատոլիայում, Արևմտյան Անատոլիայում Ժանդարմերիայի (Ռազմական ոստիկանություն) JİTEM կոչված հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի կառույց գոյություն ունի մի՞թե: Այստեղ ևս ընտանիքները իրենց տնից–տեղից, հայրենիքից զրկվում են թե՞ ոչ: Արդյո՞ք այս ամենը միայն քրդերի դեմ չեն իրականացվում:

Երբ (իշխանությունների ներկայացուցիչներին) քար նետող քուրդ երեխաներին ծանր պատիժներով են դատապարտում, “բանակից մի նահատակված զինվորի դիմաց («Ժողովրդավար Հասարակություն» Կուսակցություն)-DTP–ից հինգը պետք է սպանվի” խոսքը որպես խոսքի ազատություն է որակվում արդյո՞ք: Քրդերի քար նետելը, նրանք մանկահասակ էլ լինեն ծանր պատիժների է արժանանում, սակայն քրդերի վրա քար նետելը ազատ լինել է ընկալվում: Ինչպես ոստիկանույթունը, այնպես էլ հանրապետության դատախազությունն ու դատարանները այս ուղղությամբ են որոշումներ կայացնում:
Սա աշխարհում էլ է այսպես: Սուդանում բռնությունը, ճնշումը, ցեղասպանությունը, կանոնավորապես Դարֆուրի ֆուր (Fur) ժողովրդի դեմ է կատարվում: Իսրայելի գերիշխանության տակ ապրող պաղեստինցիների իրավիճակն էլ է նույնը: Մեր օրերում պետություն չունեցող ժողովուրդներին իշխելը, միայն ճնշումով, բռնությամբ է հնարավոր իրականացվել:

Հայաստան-Ադրբեջան տարաձայնության հիմնական պատճառներից մեկը Կարմիր Քուրդիստանի Ինքնավար շրջանի նկատմամբ առկա պահանջներն են: Երկու պետությունն էլ քրդական հողերին տիրանալու համար են պայքարում: Մեջտեղում ինչու՞ քրդեր չկան: Եթե մի ուժեղ քրդական ինքնավարություն լիներ, Ստալինը քրդերին կարո՞ղ էր աքսորել: Եթե Լաչինի, Քելբաջարի, Զանգելանի, Քուբաթլիի, Ջեբրաիլի Զանգեզուրի պես քաղաքներում քրդեր ապրեին, Հայաստան ու Ադրբեջանը քրդական հողերի նկատմամբ հավակնություններ կունենային մի՞թե: Այս տեսակի անարդարությունների իրականացմանը խոչընդոտելու համար քրդերն էլ քաղաքական նման մի կառույցի կարիքը չունե՞ն:
Քրդերի հարցում մոռանալու, մոռացության մատնելու մի մեծ խնդիր կա: Սրա ուշագրավ օրինակներից մեկը ամեն դեպքում 1923-1929 թթ. Կարմիր Քուրդիստանն է:
Այստեղ մի թեմայի ևս պետք է անդրադառնալ: Քրդական խնդրի հարցում Խորհրդային Միությունը քննադատելու ժամանակ, այս քննադատությունը որպես կոմունիզմի դեմ թշնամություն է ընկալվում: Այս ընկալումը սխալ է, այդ անողները սխալ են որակում: Ճիշտ որակումը այս հարցերը օրակարգ բերելով կլինի: Խորհրդային Միությունն ինչու՞ համագործակցեց բռնատիրական, տոտալիտար, ֆաշիստ իշխանությունների հետ ընդդեմ ճնշված քուրդ ժողովրդի: Ինչու՞ ոչ թե ճնշված քուրդ ժողովուրդի, այլ բռնատիրական, տոտալիտար, ֆաշիստ իշխանությունների կողքին կանգնեց ու նրանց շահերը պաշտպանեց:
Իսմաիլ Բեշիկչի
09 դեկտեմբեր 2009 թ.
----------------------------------------------------------------------------------------------------
Թարգմանությունը՝ Մարիամ Նազարյանի



COMMENTS

Սարգիս Հացպանեան.  «Պետք չէ մոռանալ, որ Քուրդիստանի մի փոքր հատված էլ Խորհրդային Միության՝ այժմյա Հայաստանի սահմաններում է գտնվում: Աքսորի քաղաքականություններն այստեղ ևս օգտագործվել են: Քրդերն 1944 թ. հոծ խմբերով Միջին Ասիա են աքսորվել:» 
Իսմաիլ ԲԵՇԻԿՉԻ (Պետությունների կողմից գաղութացված Քուրդիստան, էջ՝ 15)


Սարգիս Հացպանեան. 1992 թ. պատերազմի վերջում հայերի բռնագրաված տարածքներից մի քանիսը Կարմիր Քուրդիստանի հողերն էին:
Կարմիր Քուրդիստանը 1923 թ. ազգերի ինքնորոշման իրավունքին համաձայն Խորհրդային Միության ղեկավարների կողմից հիմնվել է որպես Ադրբեջանին կից ինքնավար շրջան: Գոյություն է ունեցել 1923-1929 թվականների միջև: 
1992 թ. պատերազմում Հայաստանի բռնագրաված տարածքները ընդգրկում էին ահա Հայաստանի ու Ղարաբաղի միջև գտնվող այս տարածաշրջանը: Այս տարածաշրջանի գլխավոր քաղաքները Լաչինը, Քելբաջարը, Քուբաթլուն, Զենգելանն ու Ջեբրաիլն էին: Բացի այդ Կարմիր Քուրդիստանը ներառում էր նաև Զանգեզուրի մի մասը:


Սարգիս Հացպանեան. Պատմաբան, լրագրող Հեժարե Շամիլը Լեթիֆ Մեմեդ Բրուքիի հետ մի զեկույց է կազմել: Հեժարե Շամիլը հայտնում է, որ ԼԵթիֆ Մեմեդ Բրուքին Ռուսաստանի ու Միջազգային Լրագրողների Դաշնության անդամ է և www.kurdist.ru կայքի գլխավոր խմբագիր: Այս ռեպորտաժը հրատարակվեց “Կովկասյան Քուրդիստանի գաղափարը” վերնագրով 2008թ. դեկտեմբերի 13-ին www.kurdistan-post.org: Կայքում մինչօրս էլ կա: Ռեպորտաժը “Կովկասյան Քուրդիստանի գաղափարը քրդերին կարող է միավորել” ենթավերնագիր ունի: Այս ռեպորտաժը Կարմիր Քուրդիստանի մասին շատ արժեքավոր տեղեկություններ է պարունակում:


Սարգիս Հացպանեան. Այս ռեպորտաժը մանրամասն պատմում է, թե 1923 թ. ինչպես ստեղծվեց Կարմիր Քուրդիստանի ինքնավար շրջանը և 1929 թ. ինչու վերացվեց : Այս ինքնավար շրջանի վերացումը տեղի ունեցավ հայերի, ադրբեջանցիների և նրանց շահերը պաշտպանող Ստալինի ու Մուստաֆա Քեմալի ցանկությունների համընկումով: Ավելի ուշ Կարմիր Քուրդիստանի ինքնավար շրջանում ապրող քրդերը 1930–ական թվականներին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Միջին Ասիա են աքսորվել: Այսօր եթե Ղըրղըզստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում քրդեր են ապրում, ապա սա այդ աքսորների արդյունքն է:


Սարգիս Հացպանեան. Քրդերը Մարերի ժամանակաշրջանից սկսած, դեռ շատ ավելի հին ժամանակներից սկսած այս տարածաշրջանում են ապրում: Այս շրջանն էլ Մարերի կայսրության շրջաններից մեկն է: Քրդերն այս տարածաշրջանում գոյություն են ունեցել թուրքերից էլ, հայերից էլ առաջ: 11 և 12-րդ դարերում, տարածաշրջանում, Ռևադի, Շեդդադի անուններով քրդական իշխանություններ կային: Հայտնի է, որ Սալահ-ադ-դին Այյուբին այս շրջանից էր: 1930-ականներին քրդերի գաղթն այս տարածքից դեպի Միջին Ասիա գտնվող Թյուրքական Դաշնային Հանրապետություններ, քրդերին շատ մեծ հարված հասցրեց: Մնացածներն էլ 1992 թ. Հայաստան-Ադրբեջան պատերազմի ընթացքում Կարմիր Քուրդիստանի հողերից քշվել են: Այս բռնագրավումից հետո, հայերը տարածքում առկա տեղանուններն ամբողջությամբ փոխարինել են հայկական անուններով:


Սարգիս Հացպանեան. 1980-ականների վերջին Պերեստրոյկա (Վերակառուցման) և Գլասնոստ-ի (հրապարակայնության, թափանցիկության) ժամանակաշրջանում Ստալինի կողմից Միջին Ասիա աքսորված ժողովուրդներն իրենց երկրներ վերադառնալ սկսեցին: Ղրիմցիները նրանց շարքում էին: Ղրիմցիներն էլ են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում աքսորվել: Դեպի Միջին Ասիայի տարբեր հանրապետություններ աքսորված քրդերն էլ իրենց ներկայացուցիչներով Մոսկվա գնացին: Նախագահ Գորբաչովից խնդրեցին իրենց երկրներ՝ Կարմիր Քուրդիստան իրենց վերադարձն ապահովել: Գորբաչովը այս առաջարկի նկատմամբ դրական էր տրամադրված: Բայց քրդերի երկրի մի կարևոր մասը Ադրբեջանի տիրապետության տակ էր: Եվ ոչ միայն Ադրբեջանը, այլև Հայաստանը ևս դեմ էր, որ քրդերը վերադառնան, իրենց ինքնավար շրջանն ունենան:


Սարգիս Հացպանեան. Հայաստան-Ադրբեջան տարաձայնության հիմնական պատճառներից մեկը Կարմիր Քուրդիստանի Ինքնավար շրջանի նկատմամբ առկա պահանջներն են: Երկու պետությունն էլ քրդական հողերին տիրանալու համար են պայքարում: Մեջտեղում ինչու՞ քրդեր չկան: Եթե մի ուժեղ քրդական ինքնավարություն լիներ, Ստալինը քրդերին կարո՞ղ էր աքսորել: Եթե Լաչինի, Քելբաջարի, Զանգելանի, Քուբաթլիի, Ջեբրաիլի Զանգեզուրի պես քաղաքներում քրդեր ապրեին, Հայաստան ու Ադրբեջանը քրդական հողերի նկատմամբ հավակնություններ կունենային մի՞թե:


Սարգիս Հացպանեան
фотография Սարգիս Հացպանեան.















Nazeli Margaryan.  Տգիտությա՞ն, թե՞ ազգային շահերի դավաճանություն հետևանք է այս ամենը.


Hratch Bedrossian. Հայաստանում նման հարցերով զբաղվող ինչ էշ ասես չի հայտնվել էս վերջին 20 տարիներին:


Хачатур Дадаян.  Լիովին համամիտ եմ պրն Հացպանեանին: Այս ամենն ախմախության, տգիտության և տմարդության հետևանք է:


Aram Hovhannisyan.  Կարգին երկրում նախ՝ նման բան չէր լինի, լինելու դեպքում էլ պատասխանատուները հրաժարական կտային, կզրկվեին գիտական կոչումից, շուտափույթ կլուծարեին ինքնուսների կազմակերպությունը, որը, հավանաբար, այլ կենտրոնի խրախուսմամբ է գործում...


Shushanik Simonyan.  Էս ի՞նչ ապուշություն է...
Вчера, в 11:42 · Нравится · 1


Овсанна Мадатян. Силогян Ցավալի փաստ, որը չպետք է լիներ...


Մարի Բարսեղյան-Խանջյան. Սիրելի՛ Սարգիս , հազարապատիկ շնորհակալ եմ , որ այս անուղուհաց քրդի շան հոդվածը ներկայացրել ես հանրությանը և ինքդ էլ հրաշալի հոդվածով մեկնաբանել ես այդ քաղաքական էքսպանսիան , բայց մեր իմանալն ու կրավորական կեցվածքը ինչ կփոխեն , կարծում եմ սրան հանրային լայն հնչեղություն նպիտի տրվի ՝ԳԱԱ-ի պատմության ինստիտուտից սկսյալ մինչև նախագահ և կառավարություն... Մեր նախագահն իսկապես չի տիրապետում քաղաքական իրավճակին...


Սարգիս Հացպանեան 
Ավետիս http://westarm.org/3984.html


Սարգիս Հացպանեան
фотография Սարգիս Հացպանեան 













Самвел Алашкерт.  ՍԱ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՎԵ՛ՐՋ
фотография Самвел Алашкерт 











Մարի Բարսեղյան-Խանջյան. Քրդերն իրենց ոչխարներին կտեսնեն խոսելիս , բայց այս հողերը քրդստան չեն դառնա.....