понедельник, 12 сентября 2011 г.

Մարդն ուղեղ ունի և չպետք է ապրի անասնային բնազդով

գործընկերուհիներն Անժելա Սարգսյանի մասին


tert.am կայքը հարցազրույց է անցկացրել «Ուր է իմ տղամարդը» հեռուստասերիալի դերասանուհիների հետ` կապված իրենց գործընկերուհի` Անժելա Սարգսյանի աղկմահարույց պոռնո լուսանկարների հետ:
tert.am-ի հարցազրույցն ամբողջությամբ ու այն պատկերող տեսանյութերը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մամուլը ողողված է Անժելայի նկարների մասին հոդվածներով և մեկնաբանություններով: Եվ գրեթե ամենուր խոսվում է նաև ձեր մասին:Ի՞նչ կապ ունեք այս պատմության հետ…
Անի Պետրոսյան (Աննա) – Նախ ուզում եմ սկսել նրանից, որ էդ «ինչ»-ի հարցը մեզելա շատ-շատ հուզում: Ու ուզում եմ սկսել նրանից, որ մենք իրա հանդեպ ընդհանրապես բացասականորեն տրամադրված չենք եղել: Ես հիմա ուզում եմ էս հայտարարել. եթե շատ մարդիկ են նայելու, շատ կուզենամ, որ ճշմարտությունն իմանան: Որ առաջին անգամ, երբ մենք տեսել ենք էդ նկարները, նախ մենք վերջինն ենք իմացել էդ մասին, հետո էլ իսկապես ահավոր շոկ ենք ապրել: Մենք էդ օրվա սյոմկեն խնդրել ենք, որ դադարեցվի, որովհետև մենք իսկապես վատ էինք մեզ զգում, որովհետև իսկապես մեզ համար դա ցավա:
Գայանե Ասլամազյան (Հասմիկ)- Ընդհանրապես ինձ թվումա, որ էս ամբողջն ինչ որ եղելա դա մեծ տրագեդիայա, մեծ ցավալի խնդիրա և անհատի համար և հասարակության: Լավ բան չի տեղի ունեցել:
Անի Պետրոսյան (Աննա)- Ինձ ուղղակի հետաքրքիրա, թե ինչուա մեր անունը շոշափվել, այ դայա ինձ հետաքրքիր: Ու ինչը մեզ հունից հանեց… Բայց մենք էլի մինչև վերջ լռել ենք: Եթե մամուլը քրքրեք, չեք գտնի ոչ մեկիցս ոչ մի քոմենթ, բացի Գայանե Ասլամազյանի ասածից, մեկ էլ մի երկու տող «168 ժամին», որ ես ասել եմ՝ ժամանակը ամեն ինչ ցույց կտա, մեկ էլ Ագնեսան, որ հենց երեկա տվել, ու հենց երեկ էլ հայտնվեց համացանցում իր տված ինտերվյուն: Բայց ես ուզում եմ ասել, որ մինչև էդ մենք համառորեն լռել ենք, և ընդհանրապես չէինք սպասում, որ մեր անունները հայտնվեն էնտեղ, բայց դուք ո՞նց եք կարծում, ո՞վա փորձել մեր անունը դնի իրա կողքին, փորձելով իր վրայից ուշադրությունը շեղել, ինչի՞ չեն շեշտվում մնացած մարդկանց անունները, ովքեր նույն ցավն ապրել են և հետո, իրա էդ վատ քայլերից հետո դեմ են եղել իրա հետ աշխատելու, ինչի՞ չի շեշտվում մնացածների անունները, միայն Անի, Ագնեսա, Գայանե:
Մի՞թե դուք չեք ասել, որ դեմ եք նրա հետ աշխատելուն:
Գայանե Ասլամազյան (Հասմիկ)- Եթե մենք հարգում ենք այլ մարդու անձնականը, որը… բնական է` գործընկերներ ենք բոլորս, որովհետև գործի բերումով մենք բոլորս աշխատում ենք, մեկ տարուց ավել է` իրար հետ ենք, իսկ մեր աշխատանքային ժամերն այնպիսին են, որ մենք կարող ենք օրերով լինել իրար հետ: Բնականաբար, բավականին տեղեկացված ենք միմյանցից: Բայց երբևէ որևէ մեկիցս դուք ոչ մի բան չեք լսել, չէ: Դա նշանակում է, որ մեր հարգանքը միմյանց, միմյանց անձնական կյանքին շատ մեծ է և շատ լուրջ է: Ոչ մեկն ընդհանրապես իրավունք չունի նման բաների մեջ քիթը մտցնելու, և շատ հետաքրքիրա, որ այս ամենն, ինչ որ տեղիա ունեցել, չգիտես ինչու ուղղակիորեն կապում են մեզ հետ:
Անի Պետրոսյան (Աննա)- Եթե կարելի է՝ ես լրացնեմ, էս դեպքերը տեղի են ունեցել մեկ ամիս առաջ: Կոնկրետ ամսի 10-ին կլրանա մեկ ամիսը մոտավորապես ինչ մենք իմացել ենք, որ այդպիսի բան կա: Մենք էն մարդիկ ենք, ում անուններն անընդհատ ու շատ տգեղ կերպով ու վիրավորական են շահարկվում: Ես կարող եմ ասել, որ մարդ պետք է տգետ լինի, եթե ինչ-որ բան չի ուսումնասիրում։ Եթե ես ինչ-որ մի բանի մասնագետ եմ, ուրեմն ուսումնասիրում եմ, իսկ էդ բուլվարային, վատ խոսակցությունները, որ նրանց օգուտ են բերում, շատ վատա, ու մենք իսկապես վիրավորված ենք, դրա համար հրաժարվում էինք տալ որևէ իտերվյու: Ինչ եմ ուզում ասել, եթե մենք էդ մարդիկ լինեինք, ովքեր հենց առաջին օրից Անժելային դեմ են եղել… մենք բոլորից շուտ ենք իմացել, մեկ ամիս առաջ: Իսկ նախապատմությունն ընդհանրապես, կես տարի առաջ ենք իմացել, դուք հասկանում եք, եթե մենք խոսող լինեինք, կխոսեինք: Մենք ուղղակի ներվայնացանք էն բանից հետո…թող յուրաքանչյուրն իր վրա վերցնի դա, եթե դու քեզ համար հանգիստ աշխատում, ապրում ես, քո կոլեգայի հետ ինչ-որ դեպքա պատահում, դու իսկապես ցավ ես ապրում, խղճում ես, բայց լռում ես, մոտավորապես 3 շաբաթ, այդ 3 շաբաթվա ընթացքում մամուլում հայտվում են մեր անունները, չգիտես ինչու: Եթե մենք ուզեինք խոսել, էդ մարդուն վարկաբեկել, ինչպես հիմայա նշվում, ու շատ վատ բառերով, բարոյազուրկ… Ես լուրջ եմ ասում, էն կարգի վիրավորանքա դա, որ անընդունելիա, մենք ավելի շուտ կխոսեինք:
Գայանե Ասլամազյան (Հասմիկ) – Բացի դա, շատ հետաքրքիրա նաև լրագրողների մոտեցումը: Ես ուզում եմ հասկանալ, ընդհանրապես, երբ որ լրագրողը գրում է, արդյոք տեղյա՞կ է՝ ինչի մասին է գրում: Եվ երբ որ գրում են «մերկ», նրանք գիտե՞ն` ինչ է մերկը, ինչ է էրոտիկան և ինչ է այլ բանը: Այսինքն` կան դասակարգեր և էլի եմ շեշտում, որ մեզ դա ընդհանրապես հետաքրքիր չի: Դա մի մեծ ալիք է, որը եկել է և չգիտես ինչու՝ մեզ է հասել, բոլորը մոռացել են, թե ինչից է դա սկսվել:
Անի Պետրոսյան (Աննա)- Հոդվածներում էդ դեպքի շուրջ գրում են` «ընդամենը մերկ լուսանկարների պատճառով»: Ոչ մեկը, այդ աստիճան, հայտարարում եմ, անբանիմաց չի, կամ անկիրթ չի, որ ինչ-որ մերկ նկարների համար որոշի հայտարարել, որ չենք աշխատում: Եվ պետք չի նրան ընդհանրապես համեմատել Քիմ Քարդաշյանի հետ:
Իսկ ե՞րբ, որտե՞ղ եք տեսել այդ լուսանկարները և արդյո՞ք, ինչպես Անժելան է նշել իր հարցազրույցներից մեկում, զանգահարել եք տնօրինությանն ու ասել, որ չեք պատրաստվում նրա հետ աշխատել…
Անի Պետրոսյան (Աննա)- Հենց նոր սպառիչ պատասխան տվեցի, որ մենք բոլորից շուտ ենք իմացել էդ մասին, այսինքն մամուլից շուտ ենք իմացել, բայց մամուլում ինքնա առաջինը հայտարարություն արել, որ ինքը մերկ, մերկ է նշել, որ լուսանկարներ ունի և կողքը մեր անուններն է նշել, ինչի՞ համար:
Գայանե Ասլամազյան (Հասմիկ) – Ինքը երբ որ էդ խնդիրների մեջ ընկել էր, ինքը հենց չեկավ, մենք պարզապես հասկացանք, որ մեր նկարահանումները չեն կարողանում տեղի ունենալ, իսկ էդպիսի բաներ հաճախ են եղել, չնայած բոլորս էլ իրար փորձում ենք օգնել, բայց բաներ կան, որ հաճախականությունը մեծ է լինում, և մենք հասկացանք, որ պետք է ևս մեկ անգամ, մենք Անժելայի փոխարեն դերերը բաժանենք մեր մեջ և աշխատենք նրա փոխարեն, առանց հասկանալու, թե ինչ է տեղի ունենում: Նկարահանումը, որը պետք է տեղի ունենար ցերեկը 4-ին, մենք էնտեղ սպասել ենք մինչև ուշ գիշեր, մինչև մեր տնօրինությունը ստիպված է եղել մեզ ասել, որ Անժելա Սարգսյանն ունի առողջական խնդիրներ, որոնք կապված են տեղի ունեցած իրադարձությունների հետ, այսինքն` մենք այդպես ենք իմացել: Նախ մեզ համար դա շոկ էր, և մենք ի սկզբանե կարծում էինք, որ դա ամբողջությամբ սարքած է…
Անի Պետրոսյան (Աննա)- էն աստիճան, որ նույնիսկ կարծում էինք` դա ֆոտոշոփա:
Գայանե Ասլամազյան (Հասմիկ)- Իսկ հետո նա պարզապես չէր գալիս, որովհետև առողջական խնդիրներ ուներ, դե բնականա, բոլորս էլ հասկանում ենք, որ դա լուրջ խնդիրա և հեշտ չի վերականգնվելը:
Ագնեսա Շահնազարյան (Սոֆա)- Մեզ ասեցին, որ նա հիվանդանոցում է, և մենք գիտեինք, որ նա հիվանդանոցում է:
Գայանե Ասլամազյան (Հասմիկ)- Եվ մենք շարունակեցինք մեր աշխատանքն առանց նրա, մենք չենք ասել, որ չենք աշխատի հետը և նման բաներ…
Չե՞ք ասել նման բան։
Անի Պետրոսյան (Աննա) – Մեկընդմիշտ մի բան ասեմ. բոլոր տեղերում ինքն իրեն իրավունք է վերապահում Արմենիա TV-ից խոսել, ես ինձ իրավունք չեմ վերապահում, ես խոսում եմ որպես մարդ, որպես դերասանուհի, թող յուրաքանչյուրն իր վրա վերցնի: Երբ որ դու էդ մարդուն կարեկցում ես, նույնիսկ ավելին ասեմ, եթե փակագծերը բացել ենք, բացենք: Ինքն ամենասկզբում ասեց, որ փախնելու է այս երկրից, ուզում է հեռանալ արտասահման: Մենք երեխեքով ուզում էինք իրան օգնել…
Ագնեսա Շահնազարյան (Սոֆա)- Նույնիսկ որոշել էինք փող հավաքել:
Անի Պետրոսյան (Աննա)- Ես իրա փոխարեն ինքս ինձ վատ եմ զգում: Չգիտեմ, լիքը մարդիկ գրում են, որ՝ ինչ եք խոսում, սեքսուալ ռեվոլուցիայա, ազատությունա… Նախ, սկսենք նրանից, որ յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարդ էս երկրում ունի իր ստատուսը ու պիտի հասկանա` որտեղա ապրում, ինչ մենտալիտետ ունի իր ազգը: Յուրաքանչյուր մարդ պետք է պատասխանատու լինի, թե ինքը ինչովա զբաղվում էս երկրում: Էդ էլ կրկնեմ, որ մենք սուրբեր չենք, բոլորս էլ սիրահարվել, սիրել ենք, բայց ամեն ինչին չափ կա: Պետք է հասկանաս, որ դու հասարակության համար ես աշխատում, բոլորը քեզ ճանաչում են, այսինքն` դու 7 տարեկան երեխայի առջև ես պատասխանատու, որովհետև այդ երեխան նայումա քեզ, և 70 տարեկան պապիկի ու տատիկի առջև ես պատասխանատու, որովհետև նրանք էլ են քեզ դիտում էկրաններից ամեն օր իրանց տուն ես դու մտնում, այսինքն դու պատասխանատվություն ես կրում: Եթե փողոցում քեզ տեսնում են ու փոքր երեխեքն ասում են, որ քեզ շատ են սիրում, պետք չի, որ մանկուց քեզանից վատ բաներ սովորեն:
Դուք ուզում եք ասել, որ նա իրավունք չունե՞ր անելու այն, ինչ որ արել է:
Ագնեսա Շահնազարյան (Սոֆա) – Թե ինքն ինչ է անում, դա մեզ բոլորովին չի հետաքրքրում, դա նրա անձնական հարցն է, բայց դա փաթաթել մեր վզին… Ես չեմ հասկանում, թե ընդհանրապես ինչու այսպես եղավ:
Դուք տեսել եք, նշեցիք, որ շոկի մեջ եք ընկել, իսկ ինչո՞ւ: Նա անձնական կյանքի իրավունք ունի՞, թե՞ ոչ:
Ագնեսա Շահնազարյան (Սոֆա)- Իհարկե ունի…
Գայանե Ասլամազյան (Հասմիկ)- Ոչ ոք չի ասում, որ չունի…
Անի Պետրոսյան (Աննա) – Ինքը ինչ-որ հարցազրույցներում ասելա, որ զանգումա մեզ, չենք վերցնում։ Կներեք, եթե մեկն ինձ փակ համարիցա զանգում, ես ճանաչված մարդ եմ, լիքը մարդ ինձ կարողա փակ համարից զանգել, ես էդ դեպքերում հեռախոս չեմ վերցնում: Բայց դժվար չէր, նկարահանման տաղավարը բոլորս գիտենք, թե որտեղա, նա` առավել ևս, կարելի էր չէ՞ մեկ անգամ գալ, ինքը գիտի, որ ամբողջ գրուպան սթրեսի մեջա, և գիտի, որ առաջին հարվածը հենց աղջիկների վրայա եղել, ու ինքնա հենց էդ արել: Մինչ էդ նա դեռ պետք է գար ու ասեր որպես մարդ, մենք էդ ժամանակ ավելի շատ կհասկանայինք, ես սա հիմա խոսում եմ որպես անձ, ու միգուցե շատ ավելի ներեինք, ու ոչ թե արհամարհեինք, ու ինքն էլ երկու շաբաթ շարունակ մենախոսություններ տար ինտերվյուների ձևով:
Այսինքն` Անժելայի կողմից որևէ քայլ չի՞ արվել ձեզ հետ կոնտակտի մեջ մտնելու: Իսկ նրա հարցազրույցում արված պնդումները, թե փորձել է զանգահարել և խոսել ձեզ հետ…
Ագնեսա Շահնազարյան (Սոֆա)- Ինձ է զանգել, մի անգամ, և ես շատ նորմալ իրա հետ խոսել եմ, ինքը վերջում վիրավորվեց ինձանից` չգիտես ինչու և անջատեց հեռախոսը, հետո հայտարարեց, որ զանգելա ինձ և ես ասել եմ, որ այլևս ինձ չզանգահարես: Էդ խոսակցությանը ներկայա եղել նաև ֆիլմի տնօրենը, մենք էդ ժամանակ Ծաղկաձոր պետքա գնայինք նկարահանումների, խառը վիճակ էր, ես զանգահարեցի, ասեցի, որ ինձանից վիրավորվել է, որովհետև հանդիպում էր ուզում ինձ հետ, իսկ ես պետք է նշեմ, որ այո, մենք գործընկերներ ենք, բայց երբեք ընկերուհիներ չենք եղել: Բայց ես անկեղծ ասեմ, մենք երեքով էնքան ենք խղճացել նրան, որ մենք ուզեցել ենք գնալ և հիվանդանոցում տեսնել… Բայց ինքը հաջորդ օրը, էդ բարոյազուրկը-բան տենց գրեց, գրեց, վերջում էլ ավելացրեց` «թող ների ինձ Կոնստանտին Սերգեևիչ Ստանիսլավսկին, էդ «դերասանուհիները»: Իմ, Անիի, և Գայանեի մասինա խոսքը, այնինչ Անժելա Սարգսյանը դերասանական կրթություն ընդհանրապես չունի, նա ավարտելա ռադիոֆիզիկայի ինչ-որ բաժին և դերասանության հետ կապ չունի, դա ուրիշ հարցա` ի ծնե մարդը կարողա դա ունենալ, թե ոչ: Եթե խոսքը վերաբերվումա Գայանեին, Գայանեն ավարտելա գեղարվեստի ինստիտուտը, այսինք` մեծ քայլերով ավելի առաջ է, քան ինքը, իսկ ես ու Անին երկար տարիներ աշխատել ենք թատրոնում:
Գայանե Ասլամազյան (Հասմիկ) – Նախքան այս ամենը, երբ որ հիմնական առիթը եղավ, նախքան այդ նա գնել էր փոքրիկ թաքնված տեսախցիկ, բերել էին մեր խումբ վաճառելու, շատ փոքրիկ տեսախցիկ, և քանի մեր խումբը քննարկումների մեջ էր, թե դա ում է պետք, ինչի համար և այլն, և այլն, նա շատ արագ այդ տեսախցիկը գնել էր, բնականաբար ոչ մեկիս չհետաքրքրեց, և ոչ մեկիս մտքով էլ չանցավ, թե ինչի համար: Անին էլ միանգամից ասեց, որ իմանամ` ովա առել, չեմ խոսի հետը, որովհետև դա մտածելակերպա: Այսինքն` ինչա նշանակում թաքնված տեսախցիկ գնել, ինչի համար, նորմալ չի դա: Դա մեքենաների բանալիների նման մի բանա, որը 2 ժամ վիդեո է նկարահանում, մաքուր ձայն և այլն…Անցավ մի ժամանակ, եղան էս դեպքերը, անցավ էլի մի որոշ ժամանակ և էդ հոդվածները սկսեցին դուրս գալ, և սկսեց խոսվել մեր մասին, և նրա վերադարձի մասին մեզ մոտ… Բնական չի՞, որ դուք վտանգ կտեսնեք ձեր անձի հանդեպ, եթե մի մարդ, որը տարիներ շարունակ, փաստորեն անում է նման նկարահանումներ:
Տարիներ շարունա՞կ…
Գայանե Ասլամազյան (Հասմիկ) – Ֆոտոների վրա կան տարեթվեր, եթե ուշադիր լինեք մազերի սանրվածքը, ես չգիտեմ, լավ չի խոսելն էդ մասին, դա շատ տգեղ բանա, բայց եթե էս վիճակնա հասել, մենք ստիպված ենք պաշտպանվելու: Եթե մի մարդ տարիներ շարունակ նման կերպով է ապրել… Նա գնել է էդ տեսախցիկը, և փաստորեն խնդիր ունի մեզ հետ, մենք չգիտենք` ինչու, գրել է, որ մենք նախանձում ենք իրեն, հաջողություններին… Բոլորս կայացած մարդիք ենք, և որևէ խնդիր չունենք, ու էլի կրկնում ենք` անձնականը մեզ ընդհանրապես չի վերաբերվում… Հիմա արդյոք ճիշտ չի՞, որ վտանգ ենք տեսնում մեր շարքերում առավոտից իրիկուն լինի մի մարդ, որն ունի նման տենդենցներ, խնդիրը դա է: Թե նա ինչ է արել, ում հետ, ոնց, ամուսնացած լինելով, չամուսնացած լինելով, Աստծու անունից խոսելով, դա մեզ ընդհանրապես ոչ մի կերպ չի վերաբերվում: Եթե մենք բոլորս հարգում ենք նրա անձնականը, եկեք հարգեք նաև մեր որոշումը: Մենք շփվում ենք էն մարդկանց հետ, ում հետ ուզում ենք, եթե մենք հարկ ենք համարում չշփվել էս մարդու հետ, դա մեր խնդիրնա: Դա ընդամենը մեր անձնական խնդիրն է:
Անժելան իր հարցազրույցում նշել է նաև, որ խոսել է տնօրինության հետ, և իրեն ասել են, որ կարող է շարունակել նկարահանվել սերիալում: Այդ դեպքում` ի՞նչ եք պատրաստվում անել դուք:
Գայանե Ասլամազյան (Հասմիկ) – Այդ որոշումը մեր անձի վերաբերյալա, հստակ, այսինքն Անժելան ինչ կանի, ինչ չի անի…
Անի Պետրոսյան (Աննա) – Ես ավելի համարձակ կգտնվեմ և կասեմ, որ ոչ, այսքան պատմություններից հետո ոչ, և ևս մեկ անգամ ոչ, չենք աշխատելու նրա հետ:
Երեկ էլեկտրոնային մամուլում նշվեց, որ բացահայտել են, թե ով է նկարները տեղադրել, հարցաքննել են նրան, և 25-ամյա երիտասարդը խոստովանել է, որ այդ նկարները տեղադրել է համացանցում ձեզանից ինչ-որ մեկի հորդորներով, որպեսզի պատռի Անժելայի դիմակը: Ո՞ւմ մասին է խոսքը:
Գայանե Ասլամազյան (Հասմիկ) – Դուք հիմա տեսնելով մեր վիճակը՝ ասեք, մեզանից որևէ մեկին դա պե՞տք էր: Սկսած նրանից, որ մենք աշխատանքային շատ լուրջ խնդիրներ ունենք, որովհետև, ցավոք սրտի, բացակայում է այս պահին հանրության կողմից շատ սիրված կերպար, էդ կերպարի հետ բացակայում են այլ կերպարներ ու դերասաններ, և այդ ամբողջ բեռն ընկել է մեր ուսերին, եթե անգամ այդ կողմից նայենք, արդյո՞ք մեզ ձեռնտու էր նման բան անել:
Անի Պետրոսյան (Աննա) – Նա ունի քույր, որն ինչ-որ կապ ունի թերթերի հետ, և պատահական չի, որ էդ ամեն ինչը անընդհատ հայտնվումա մամուլում… Ամոթա: Եթե ինքն իսկապես կարծումա, որ էդ իրա անձնականնա և վիրավորվումա, որ ինչ-որ մեկը դրա համար իրա հետ չի ուզում խոսել, կամ իր հետ աշխատել, կամ ինչ-որ մեկն իրա կողքին ապրել, ուրեմն ինքը պետք է մտածեր, որ իրա հորդորով թերթերում չհայտնվեին այդ հոդվածները: Ինչի՞ համար էր դա պետք իրեն:
Նշեցիք, որ ինչ-որ եկեղեցի է գնացել: Հոդվածներից մեկում էլ նշվում էր, որ «Կյանքի խոսք» կազմակերպությանն է հարել…
Գայանե Ասլամազյան (Հասմիկ) – Մենք իմացել ենք, որ նա հավատացյալ է, որովհետև անընդհատ խոսում էր, որ սա մեղք է, նա մեղք է, ես գնում եմ հավատքի… Մենք իմացել ենք:
Անի Պետրոսյան (Աննա) – Մենք դա շատ նորմալ ենք ընդունում, ամեն մեկը պետք է հավատա այնպես, ինչպես ինքն է ուզում, բայց պետք չէ ասել` «Աստված օրհնի» և էդ նույն ձեռքով ուրիշ բաներ անի:
Գայանե Ասլամազյան (Հասմիկ) – Իսկ թե որ եկեղեցուն է պատկանում, իմացել ենք մամուլից:
Անի Պետրոսյան (Աննա) – Նույնիսկ էնքան մտերիմ չենք եղել, որ չենք հարցրել, էդ աստիճան մեզ չի հետաքրքրել:
Շրջանառվում են նաև լուրեր, որ Անժելան հոգեկան խնդիրներ է ունեցել: Դուք տեղյա՞կ եք, կամ երբևէ նման բան նկատե՞լ եք:
Ագնեսա Շահնազարյան (Սոֆա) – Նման բան ես եմ ասել` հաշվի առնելով էս ամեն ինչը:
Անի Պետրոսյան (Աննա) – Կներեք, ինքը, իր կյանքը, իր սիրեկանը, իր անձնականը… Իմիջիայլոց, այդ տղան գալիս էր և խելոք դեմքով նստում էր ամբողջ նկարահանման ընթացքում, և բացարձակ ոչ մի բառ չէր խոսում: Երևի ինքը մի 6 ամիս եկել է, 4 ամիս առաջ ես իրան նկատեցի ու հարցրեցի, թե ովա:
Գայանե Ասլամազյան (Հասմիկ) – Իսկ ես նյարդայնանում էի, որ մեր նկարահանման հրապարակում օտար մարդ կա, որն առավոտից իրիկուն, ստվերի նման նստած է:
Իսկ ո՞վ էր այդ մարդը, Անժելային հարցրե՞լ եք:
Ագնեսա Շահնազարյան (Սոֆա)- Ընտանիքի շատ մտերիմ բարեկամը, էդպես էր ասում:
Գայանե Ասլամազյան (Հասմիկ) – Իսկ հետո ասեց, որ թիկնապահն է, որովհետև իրան ուզում են սպանել:
Ագնեսա Շահնազարյան (Սոֆա) – Կարծում եմ` հիմա հասկանում եք, թե ինչի եմ ես նման եզրակացության եկել, որ նա հոգեկան խնդիրներ ունի: Ինչի՞ համար ինչ-որ մեկը պետք է ցանկանա Անժելային սպանի, խնդրում եմ` ինձ բացատրեք:
Անի Պետրոսյան (Աննա) – Օրինակ, երբ որ Ֆիլիպ Կիրկորովն իրան լավ չէր պահել, գնաց հոգեբուժարան, բուժվեց, ներողություն խնդրեց: Ավելի լավ կլիներ, եթե իրա մոտ էդ խնդիրը լիներ, իհարկե եթե էդպես չի, ուրեմն Անժելան շատ վատ մարդա: Աստված տա` գոնե հիվանդ լինի, որ դա հնարավոր լինի բուժել, ինքն էլ կարողանա ապրել:

Իսկ չե՞ք կարծում, որ հնարավոր է Անժելան այդ լուսանկարներում հայտնվել է զուտ ինչ-որ թմրամիջոցի ազդեցության տակ, իր կամքից անկախ:
Գայանե Ասլամազյան (Հասմիկ) – Իրա կյանքի ինչ-որ մասերում հավատացյալ լինելով՝ նա ընդհանրապես չէր օգտագործում ալկոհոլ, ոչ խմում էր, ոչ ծխում էր, ոչ մի նման սովորություններ չուներ: Մենք երբեք չենք տեսել նման բան անելիս:
Ասում են` լուսանկարները մոտ 6-7 տարվա պատմություն ունեն:
Ագնեսա Շահնազարյան (Սոֆա) – Տարեթվերը տարբեր են… Ուզում եք` հավատացեք, ուզում եք՝ չէ, դա ձեր գործն է, բայց երդվում եմ` այ էս երեքով երբ որ նստած էինք Անիի մեքենայի մեջ, երբ իմացանք, մենք հուզվել էինք ու արցունքներով էինք նայում էդ նկարներին, որովհետև կյանքում չէինք հավատում ու չէինք ուզում հավատալ… Մեզ համար կատաստրոֆիկ շոկ էր… Մենք չէինք կարողանում նկարահանման մասնակցել:
Անի Պետրոսյան (Աննա) – Ընդամենը պետք էր, որ ինքը մարդ գտնվեր ու գոնե մեկ անգամ փորձեր մեզ հետ հանդիպեր:
Իսկ դուք ինքներդ փորձե՞լ եք հանդիպել նրա հետ:
Ագնեսա Շահնազարյան (Սոֆա) – Ներեցեք, իսկ դուք ի՞նչ եք կարծում, եթե որոշեինք հանդիպել, հանդիպելու էինք` ի՞նչ ասեինք: Ինչի՞ ես նկարվել:
Գայանե Ասլամազյան (Հասմիկ) – Եթե դու մարդուն չես կարող արդեն օգնել, ի՞նչ պետք է անես…
Անի Պետրոսյան (Աննա) – Եղել են մարդիկ մեր մոտից, ովքեր խոսել են իրա հետ, իսկ մենք կողքից հորդորել ենք, ասել ենք` ինչով կարող ենք օգնել, կամ Անժելա, մարդ չունե՞ս, ով կարող է էդ ամեն ինչն անողի դեմն առնել: Նույնիսկ էդ բաներն ենք արել…
Իսկ ի՞նչ եք կարծում` Անժելան ի՞նչ պատճառ ուներ ձեր հանդեպ չարանալու:
Անի Պետրոսյան (Աննա) – Պարզ չի: Ինքն ասումա, որ մենք նախանձ ենք, ոնց որ մանկապարտեզ-մանկապարտեզ խաղանք: Իրանք նախանձ են, իրանք քըխ են և այլն:
Գայանե Ասլամազյան (Հասմիկ) – Ֆիլմն արդեն մոտենումա ավարտին, ինչի՞ պետքա հանկարծ վերջում սկսեինք իրեն նախանձել:
Անի Պետրոսյան (Աննա) – Կամ ինչին նախանձել, սկսենք դրանից: Ինձ համար դա մեծ հարց է, որի պատասխանը մինչև կյանքիս վերջը չիմանամ:
Իսկ այդ հարցը ինչո՞ւ չեք փորձել հենց Անժելային տալ:
Գայանե Ասլամազյան (Հասմիկ) – Երբ որ մենք մի տարի արդեն էդ մարդու հետ շփվում ենք, արդեն գիտենք էդ մարդու բնավորությունը, իրա առանձնահատկություններն ու մոտեցումները:
Անի Պետրոսյան (Աննա) – Գիտենք իրա հիստերիկ պայթյունները, որոնք երբեք հասկանալի չի լինում…
Գայանե Ասլամազյան (Հասմիկ) – Ով ասես կարող է ինչ-որ հարցազրույցներում ինչ-որ բաներ ասել, բայց տարիներ շարունակ անել դրա հակառակը, արդյո՞ք այդ մարդու հետ արժե ևս մեկ անգամ դիալոգի մեջ մտնել:
Անի Պետրոսյան (Աննա) – Մենք իրա ընտանիքի անդամները չենք, թող չբերի էդ ամեն ինչը մեր վզին փաթաթի: Ես ինքս ընտանիքից եմ դուրս եկել, և ինձ տհաճա դա: Այո, շատ տհաճ երևույթա: Ես կարճ էլ եմ հագնում, մազերս էլ շեկ եմ ներկում, բայց երբեք մարդ չպետք է մոռանա, թե որտեղա ապրում: Իրա հոդվածներում անընդհատ նշվումա, որ մենք էլ ինչ-որ թաքուն բաներ ենք անում, ոչ, չեմ անում: Ինձ ասում էր` ամուսնացի միշտ պաշտպանված կլինես: Այսինքն` կողքիդ մեկն ունենաս, ուղղակի իքս մեկը ու էդ քողի տակ ինչով ասես զբաղվես: Դայա ճիշտը:
Գայանե Ասլամազյան (Հասմիկ) – Շատ տհաճա, որ էս տհաճ խոսակցությունները զբաղեցրել են մարդկանց ուղեղները: Դուք մեզ եք միայն տեսնում, դուք չեք տեսնում խումբը: Խումբը գտնվումա սարսափելի վիճակում, սկսած տեխնիկից մինչև դերասանները: Մենք մեկ առ մեկ կարող ենք անուններ տալ, բոլորը մեր կողքին են: Ես վտանգ եմ տեսնում Անժելայի մեջ և չեմ ուզում աշխատել նրա հետ…
Անի Պետրոսյան (Աննա) – Եթե մենք իսկապես լինեինք այն մարդը, ում մասին այդքան վատ բաներ են գրում, ես հենց էս պահին կարող էի լիքը ինֆորմացիա բացել, բայց ես ինձ թույլ չեմ տա, ես ծավալվում եմ այն հարցերի շուրջ, ինչ որ մարդիկ արդեն գիտեն, էդ հատուկ Անժելայի համար եմ ասում, որ նայելուց հասկանա` ինչ նկատի ունեմ: Ես խիղճ ունեմ, ու իրա վրա քար չեմ գցել: Ինքը քարն ինքնուրույն գցելա իրա վրա: Մարդը ուղեղ ունի և ուղղակի անասնային բնազդով չպետքա ապրի: Հոդվածներում եսիմինչեր են գրում, ուր է գլորվում աշխարհը, ես վստահ եմ Անժելային քաջալերողներն անում են այն, ինչ ինքը էդ նկարներում, իսկ հետո ուզում են դիմացինին հարվածել: Արեք` ինչ ուզում եք, բայց մեզանից հեռու, մեր անունը մի հոլովեք:
Ես ուզում եմ ի վերջո հասկանալ, թե ի՞նչ եք անելու դուք , եթե տնօրինությունն իսկապես որոշի, որ Անժելան շարունակելու է նկարահանվել «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալում:
Ագնեսա Շահնազարյան (Սոֆա) – Ես արտասահման կմեկնեմ…
Անի Պետրոսյան (Աննա) – Եթե էդ որոշումը կայացվի, ես ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ ոչ միայն մենք երեքս, այլ գրուպայի մեծամասնությունը, չէ, ինչ մեծամասնություն, բոլորը, ամբողջ խումբը, եթե Անժելա Սարգսյանը հետ վերադարձավ… Աստված տա՝ թող յուրաքանչյուր տեղ աշխատի ու փող աշխատի, բայց մեզ հետ կապված այլևս երբեք աշխատանք չի կարող ունենալ: Մենք ինքներս կհրաժարվենք, թող ինքը գա, խնդրեմ…
Ձեր դիրքորոշումն ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, ձեզ վարկաբեկել են, դուք նեղացած եք, իսկ մյուսներն ինչո՞ւ են դեմ Անժելայի հետ աշխատելուն:
Անի Պետրոսյան (Աննա) – Դե հիմա տեսեք, թե ամբողջ խումբն ում է սիրում և ում համար է ցավում:
Գայանե Ասլամազյան (Հասմիկ) – Խումբը շատ լավ գիտի` ով ով է, նկարահանող խումբն էլ տեսել է շատ բաներ, որոնք նորմատիվների մեջ չի մտնում, բայց բոլորը շատ կոռեկտ են, և ամիսներ շարունակ մեր խմբից ոչ մի բան դուրս չի եկել, թե չէ բոլորը կիմանային այդ մասին ավելի շուտ:
Անի Պետրոսյան (Աննա) – Մի խոսքով` հանգիստ թողեք մեզ, խնդրում եմ: Մի օր կարող ես արհամարհել, բայց ինչքա՞ն կարելի է…

Комментариев нет:

Отправить комментарий