понедельник, 29 августа 2011 г.

Մի՞թե երբեմն լռելը ոսկի չէ



Մեկը մարդու տալու երեք աղջիկ է ունենում: Մեկը մյուսից սիրուն, բայց երեքն էլ՝ լեզվական արատով: Սրանց ինչ անում-չէին անում, «կ» հնչյունը «տ» էին արտասանում: Օրերից մի օր աղջիկների հորը լուր են ուղարկում, թե թագավորի տղան գալու է նրա դուստրերից մեկին ուզելու: Ում վրա կանգ կառնի թագաժառանգի ընտրությունը, նրան էլ կտանենք պալատ` ասում են աղջիկների հորը: Սրանք խառնվում են իրար` բա ո՞նց անենք… ու մեկ էլ հայրը հնարը գտնում է` խնամախոսների մոտ բերաններդ չբացեք, ինչ էլ լինի` ծպտուն չհանեք:
Գալիս է պայմանավորված օրը: Հայրն իր աղջիկների հետ, զուգված-զարդարված, սպասում է խնամիներին: Գալիս են, երկրի կարգով, ադաթով-բանով ներս են մտնում: Հասկանալի է, սեղան է գցվում, ասում-խոսում են, մինչեւ թագաժառանգն իր ընտրությունը կատարի: Եվ սպասման այդ գեղեցիկ պահին սեղանի տակ հացի փշրանքներ հավաքող մի մուկ վազում եւ մտնում է հատակի ու պատի միացման տեղում բացված անցքի մեջ: Աղջիկներից մեծը դա նկատում է.
- Վա՜յ, մուտը, մուտը…
Միջնեկ աղջիկն անմիջապես ձայնակցում է քրոջը.
- Հա, հա, տեսա, մտավ ծատը…
Ամենակրտսերը, որ մյուս քույրերից առանձնանում էր իր ուշիմությամբ, հիշելով հոր խրատը, բացականչում է.
- Ոչ տեսել եմ, ոչ էլ տասեմ:
Թե ինչ եղավ հետո, բոլորովին կապ չունի մեր այսօրվա ասելիքի հետ, քանի որ այդ թագավորությունում կրթության եւ գիտության նախարարություն ընդհանրապես գոյություն չուներ: Մինչդեռ մեր հեքիաթի ներկայացված հատվածը ամենայն ճշգրտությամբ ներկայացնում է այն իրողությունը, որի մեջ հայտնվել է Հայաստանի Հանրապետության ԿԳՆ-ն` լեզվի վրա չկարողանալու պատճառով:
Եվ այսպես` ինչ կարող է ստացվել, երբ ՀՀ ԿԳՆ-ն փորձի գրավոր տեքստ տարածել: Ավելին ասենք` ինչ դուրս կգա ԿԳՆ կարկառունների գրչի տակից, եթե նրանք փորձեն հակադարձել ՄԻՊ գրասենյակի հայտարարությանը:
Փաստն արդեն մեր առջեւ է` սարսափելի վերամբարձ ոճով գրված մեկ էջանոց շարադրություն, որում առկա սխալներն ստիպում են մտածել, որ այն գրված է ոչ թե ԿԳ, այլ, շատ ներողություն, ՆԳ նախարարությունում: Մի խոսքով` հայ գրականության մերը լացացրել են մինչեւ վերջ:
Որպեսզի այստեղ այդ սխալները մեկիկ-մեկիկ չհանենք ու չդնենք իրենց առջեւ, խոնարհաբար խնդրում եմ հարցով մտահոգ պարոն Աշոտյանին` ձեւավորել հայերենի մասնագետներից կազմված աշխատանքային խումբ, որը կկարողանա մեր կազմած խմբի հետ քննարկել օրակարգի միակ հարցը, այն է` 20 բալանոց համակարգով ի՞նչ գնահատականի է արժանի ՀՀ ԿԳ պաշտոնական հայտարարությունը, որն իբրեւ հայերեն խոսքի նմուշ, օրինակ պետք է հանդիսանար բոլորի, այդ թվում նաեւ ԿԳՆ գաղափարական տիրույթում գործող հայ դպրոցի համար:
Այն էլ նշենք, որ, ընթերցելով ՄԻՊ հայտարարությունը, մենք արդեն հստակ պատկերացում ունենք այն մասին, թե Արմեն Աշոտյանն ու իր հիմնարկը, առնվազն հայերենի իմացության տեսակետից, որքան բան ունեն սովորելու մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից ու նրա գրասենյակից:
Չնայած վերն ասվածին, առանձնապես ոգեւորվելու պատճառ չունի նաեւ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը: Զարմանալ կարելի է ուղղակի: Ինչո՞ւ վեճ բացել մաթեմատիկայի ու հանրահաշվի դասագրքերի շուրջ, երբ կա ավելի արտառոցը` հայոց լեզվի դասագիրքը (եթե չեմ սխալվում` 7-9 դասարանների), որի մասին նույնիսկ CNN-ն է աղմուկ բարձրացրել: Հարգարժան Կարեն Անդրեասյանին, հավանաբար, աղմուկ բարձրացրած հայ գիտնականները (հայերենի մասնագետներ) անձամբ չեն դիմել: Այո՞:
Եթե մարդու իրավունքների պաշտպանը թերթերի հրապարակումները չտեսնելու է տալիս եւ առաջնորդվում է միայն իրեն դիմում գրել-չգրելու հանգամանքներով, ապա վիճակն իրոք տխուր է, ապա երիցս արդարացված է ԿԳՆ-ի ճոռոմ պատասխանը, ապա տեղին է ԿԳՆ մտահոգությունը, թե այսպես շարունակվելու դեպքում ՄԻՊ ինստիտուտն Անդրեասյանի օրոք էլ չի կայանա, եւ նա էլ, իր նախորդի նման, կգնա մի հեռավոր կղզի-պետություն` տեղի աբորիգենների իրավունքների պաշտպանի խորհրդական աշխատելու:
Ավարտելով` չմոռանամ նշել, որ ԿԳՆ-ից եւ ՄԻՊ գրասենյակից ինձ հետ կարող են կապվել հետեւյալ հեռախոսահամարով եւ էլեկտրոնային փոստով` 091-48-39-34, edik_andreas@yahoo.com:
Էդիկ Անդրեասյան
hraparak.am
29.08.11

четверг, 18 августа 2011 г.

Արցախցի դպրոցական. «Ես համոզվել եմ, թե նրանք որքան օտար են մեզ համար, չեմ հավատում նրանց»


Ստեփանակերտցի դպրոցական Ադելինա Ավագիմյանի կողմից Ադրբեջանի նախագահին գրված նամակին, ինչպես հայտնի է, պատասխաննել են Իլհամ Ալիեւի աշխատակազմից։ «Նոր էջ» անկախ թերթի աշխատակիցները հանդիպել են արցախցի դպրոցականին եւ փորձել պարզել, թե այն որքանով է բավարում իրեն։ 
Ադելինան լրագրողներին ասաց, որ դա պատասխան չէ, Ադրբեջանի նախագահի մոտ աշխատող Ասլանով ազգանունով մի մարդ իր նամակից քսան անգամ մեծ նամակ է գրել, բայց իր հարցերից ոչ մեկին չի պատասխանել։

«Ես գրել եմ, որ նա շարունակ միայն Ղարաբաղի եւ պատերազմի մասին է խոսում, ուրիշ բանի մասին չի մտածում, կարծես էլ պրոբլեմներ, խնդիրներ չունի, էլ ուրիշ ոչ մի հարց իրեն չի հուզում... Հետո գրել եմ, որ ես իր մասին, իր երկրի՝ Ադրբեջանի մասին չեմ մտածում, իմ ծնողները նույնպես նրա եւ նրա երկրի մասին չեն մտածում, եւ ինձ համար անհասկանալի է, թե ինչ է ուզում մեր երկրից... Հարցրել եմ, թե ինչո՞ւ է ամբողջ ժամանակ մտածում մեր երկիրը զավթելու մասին, իրենց ինչի՞ն է պետք Ղարաբաղը, որը իրենց չի պատկանում։

Գրել եմ, որ եթե ինքը պատերազմ սկսի մեր դեմ՝ մեր երկիրը նվաճելու համար, ողջ հայ ժողովուրդը ոտքի է կանգնելու, որ մեր հողը պաշտպանի։ Հարցրել եմ՝ իսկ ինքը, իր երեխաները կամ բարեկամները մասնակցելո՞ւ են այդ պատերազմին, թե՞ ուրիշ ադրբեջանցի երիտասարդների է ուղարկելու մեր երկրի վրա։ Ինչո՞ւ շարունակ զենք է գնում, ավելի լավ չէ՞ այդ փողերով այնպիսի կյանք կառուցի իր երկրում, որ բոլորը լավ ապրեն... Ավելի լավ չէ՞ այդպես անի, քան մարդկանց կռիվ ուղարկի...

Եթե իմանայի, որ այդպես են պատասխանելու, չէի գրի։ Իմ հարցերին պատասխանելու փոխարեն սկսել են հեքիաթներ պատմել։ Նրանք կարծում են, թե ես պատմություն չգիտեմ եւ ինձ փորձում են խաբել իրենց սուտ պատմություններով։ 

Ավելի շատ ինձ դուր չի եկել, որ ինձ պատասխանել են իբրեւ Ադրբեջանի քաղաքացու, իսկ Ստեփանակերտն էլ Խանքենդի են անվանել։ Կարծես այդ օտար մարդիկ պիտի որոշեն մեր քաղաքի անունը»,- լրագրողներին ասաց Ադելինա Ավագիմյանը։

Լրագրողների հարցին՝ Ադրբեջան այցելելու հրավերի մասին, Ադելինան պատասխանեց. «Ինչպե՞ս են ինձ Ադրբեջան հրավիրում, երբ իմ նամակից հետո ադրբեջանցիներն իրենց ինտերնետային կայքերը լցրել են բոլոր հայերին ոչնչացնելու մասին սպառնալիքներով, իմ եւ իմ հայրենակիցների մասին կեղտոտ, զզվելի բաներ են գրել... Կարծում են, թե տեղյակ չեմ, չգիտեմ, թե ինչպես են Ադրբեջանում ապրող հազարավոր հայերի սպանել կամ վտարել սեփական բնակարաններից... Արդեն լրիվ համոզվել եմ, թե նրանք որքան օտար են մեզ համար... Չեմ հավատում նրանց։ Նրանց նամակը կարդալիս ինձ թվացել է, թե օտար մոլորակներից եմ ստացել այդ պատասխանը։ Ինձ հրավիրելու փոխարեն թող իրենք գան եւ իրենց աչքերով կարդան Գանձասարի, Ամարասի եւ Արցախի մյուս հին վանքերի քարերին գրած հայերեն գրությունները»։

Ստեփանակերտ
17.08.11




«Я убедилась, насколько они мне чужие. Я им не верю», – карабахская школьница

После того, как на письмо карабахской школьницы Аделины Авагимян на  имя президента Азербайджана Ильхама Алиева последовал ответ из Баку, сотрудники независимой газеты «Нор эдж» решили найти девочку и узнать, насколько она удовлетворена ответом.

Аделина сказала журналистам, что «нельзя назвать это ответом, потому что  работник президента Азербайджана по фамилии Асланов не ответил конкретно ни на один мой вопрос, хотя его письмо было в двадцать раз больше моего».

«Я писала, что президент Алиев всё время говорит лишь о Карабахе и войне, словно ни о чём другом не думает и иные вопросы его не волнуют. Я спросила, почему он всё время думает о захвате нашей страны? Зачем ему Карабах, который не принадлежит им? Своих земель ему не хватает?

Я также написала, что если он начнёт войну, чтобы захватить нашу страну, то весь армянский народ встанет на защиту нашей земли, а он, его дети, родственники и друзья вряд ли будут участвовать в этой войне – на фронт  будет отправлена простая азербайджанская молодежь. Я спросила президента Азербайджана, почему он всё время покупает оружие, когда на эти деньги могли бы построить такую жизнь в своей стране, что народ был бы счастлив и не имел бы никаких проблем? Не лучше ли это того, чем посылать людей на фронт?.. 

Если бы я знала, что мне так ответят, не стала бы писать это письмо. Вместо ответа на вопросы мне стали рассказывать «сказки». Им кажется, что я не знаю истории своей страны и пытаются обвести меня вокруг пальца. Больше всего не понравилось, что мне ответили как гражданке Азербайджана, а Степанакерт назвали Ханкенди. Словно они, эти чужие люди, должны решать, как называется мой родной город»,– сказала она журналистам. 

Отвечая на вопрос о приглашении посетить Азербайджан, Аделина  сказала: «Как можно приглашать меня в Азербайджан, когда в ответ на мое письмо азербайджанцы заполнили интернет угрозами об уничтожении всех армян, стали обзывать меня и моих соотечественников всякими грязными словами. Думают, что я не знаю, как они убили и изгнали из собственных домов тысячи армян, проживавших в Азербайджане? Я убедилась, насколько они мне чужие. Я им не верю. Раз уж на то пошло, то пусть лучше сами приезжают и своими глазами видят, что на камнях монастырей Ганзасар, Амарас и других древних храмов Арцаха – армянские письмена».

вторник, 16 августа 2011 г.

13-ամյա երեխային գուցե կարելի է խաբել, բայց մի ողջ ժողովրդի՝ հազիվ թե


Անկասկած ուրախալի է, որ ղարաբաղցի դպրոցական Ադելինա Ավագիմյանի նամակին՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, պատասխան է եկել Բաքվից։ Այն գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչներից մեկը՝ Էլնուր Ասլանով անվամբ։ Ցավալի է, սակայն, որ այս առիթն անգամ Ադրբեջանը բաց չի թողել խեղաթյուրելու իրողությունը՝ սկսած հին ժամանակներից մինչեւ ոչ վաղ անցյալը, երբ Խորհրդային Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Ադրբեջան» անվամբ հանրապետությունը, ինչպես նաեւ մինչեւ մեր օրերը, որի կարեւոր անցուդարձերը, բարեբախտաբար թե դժբախտաբար, շատ թարմ են մեր հիշողության մեջ։

"Дорогая Аделина, Администрация Президента Азербайджанской Республики внимательно относится к обращениям каждого жителя Азербайджана на имя Президента Ильхама Алиева, и потому твое письмо не могло остаться без ответа",- այս տողերով է սկսվում պատասխան նամակը, եւ հենց նամակի առաջին իսկ տողում գլխիվայր շրջված է իրողությունը։

Ղարաբաղցի Ադելինան Ադրբեջանի քաղաքացի չէ։ Նա իր երկրի քաղաքացին է, որ կոչվում է Արցախ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Եթե արցախցի այս դպրոցականը Ադրբեջանի քաղաքացի լիներ, պարոն Ալիեւը օր ու գիշեր իր երկրի ռազմական բյուջեն ուռճացնելու եւ երկրորդ անգամ Ղարաբաղի վրա հարձակվելու մասին հայտարարություններ չէր անի։

"Ты пишешь, что родилась и живешь в городе Степанакерт. В действительности этот город называется Ханкенди",- Ադրբեջանի նախագահի անունից հայտնում է նրա աշխատակազմի բաժնի վարիչը։ Կարծում եմ, 50-55 հազարանոց Ստեփանակերտի բնակչությանը պետք չէ 450-500 կմ հեռվից բացատրել, թե իրականում ինչպես է կոչվում իրենց քաղաքը։ Ապա պատասխան նամակի հեղինակը հայտնում է, որ 1805 թ. մայիսին "Карабахское ханство вступило в состав Российской империи" մի համաձայնագրով, որը ղարաբաղյան կողմից ստորագրել է Իբրահիմ խանը, իսկ այդ փաստաթղթում "нет и намека на какую-либо политическую роль армян в Карабахе. Хотя мы, безусловно, не отрицаем, что армяне жили в Нагорном Карабахе, но они составляли лишь меньшинство от общего числа населения".

Երեւի աշխատակազմի բաժնի վարիչին թվում է, թե փոքրիկ այդ փաստաթղթում պետք է արտացոլված լինեին Ռուսաստանի կողմից կռվող ղարաբաղցի հազարավոր հայ կամավորականների անունները, նաեւ այն մասին, թե ինչու հանկարծ նույն այդ խանը հանկարծ «մոռացել է» պարսկական իր ծագումը, կրոնական պատկանելությունը, ռուսների դեմ գործած նենգությունները եւ սիրով նստել ու համաձայնագիր ստորագրել Ղարաբաղը Ռուսաստանին միանալու մասին։

Աշխատակազմի «պատմաբանը» ստեփանակերտցի դպրոցականին բացատրում է նաեւ, որ հենց այդ տարիներին են հայերը բնակություն հաստատել Ղարաբաղում։ "Так, царская администрация преследуя собственные цели изменила в определенной степени этнический состав в Нагорном Карабахе",- գրում նա։ Երեւի նա ամաչել է ավելացնել նաեւ, որ միաժամանակ այդ տարիներին ցարական կառավարության հրամանով հարյուրավոր տարիներ առաջ պատրաստված խաչքարեր ու հայատառ ծանր գերեզմանաքարեր՝ իրենց մեջքին շալակած, բերել եւ տարածել են Ղարաբաղով մեկ, իսկ 12-13-րդ դարում կամ ավելի վաղ շինված Գանձասարի վանքը, Դադիվանքը, Ամարասը եւ հայկական բազմաթիվ մյուս վանքերն ու եկեղեցական համալիրները 18-րդ դարում Ռուսաստանի ցարի հրամանով Արցախ են բերել ճապոնական ժամանակակից տրակտորներով...

Իր պատասխանի շարադրանքից ոգեւորված, նախագահական աշխատակազմի բաժնի վարիչը ղարաբաղցի դպրոցականին բացատրում է, որ "американская поп-исполнительница армянского происхождения, Шер, настоящее имя которой Шерилин Саркисян, родилась в США. А известный французский актер и шансонье армянского присхождения Шарль Азнавур родился в Париже. Но это вовсе не означает, что США, или отдельно Калифорния, Франция, или отдельно Париж, являются древними провинциями Армении". Դրանով երեւի ցանկանում է հասկացնել, թե չնայած Լեռնային Ղարաբաղում հայերն անցյալ դարի սկզբներին 90-95 տոկոս են կազմել, իսկ ղարաբաղյան շարժման նախօրյակին՝ 1980-88 թվականներին՝ 70-75 տոկոս, միեւնույն է, Ղարաբաղը ադրբեջանական է, որովհետեւ Բաքվում այդպես են ցանկանում։

Էլնուր Ասլանովի բերած միամիտ այս օրինակի ոգով նրան անդրադարձնենք, որ ինչ վերաբերում է Արցախ-Ղարաբաղի կողմից Ռուսաստանին միանալու համաձայնագրի տակ Իբրահիմ խանի ստորագրությանը, ապա դրանից չի անհետանում Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը ու դրանից չի հետեւում, թե Ղարաբաղը պատկանում էր մի քանի տասնյակ քոչվոր մահմեդականի, ինչպես Իոսիֆ Ստալինի կողմից ավելի քան 30 տարի Մոսկվայում ստորագրած փաստաթղթերը չեն նշանակում, որ Ռուսաստանը վրացական հող է...

Ի պատասխան Ադելինայի նամակի հետեւյալ տողերի՝ «Իմ պապիկից եմ լսել, որ պատերազմից առաջ, նույնիսկ 50 կամ 100 տարի առաջ երբ այստեղ ադրբեջանցիներ կային, երբ մահանում էին, նրանց Ղարաբաղից դուրս էին տանում եւ թաղում նրանց իսկական հայրենիքում, որովհետեւ գիտեին, որ սա իրենց երկիրը, իրենց հողը չէ։ Դրա համար այստեղ գրեթե ադրբեջանցիների գերեզմաններ չկան...», ադրբեջանցի պաշտոնյան հայտնում է, որ "сказанное тобой в действительности лишь подтверждает факт массового уничтожения азербайджанских, мусульманских кладбищ, храмов и мавзолеев в Нагорном Карабахе и прилегающих к нему районах".

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչը երեւի նկատի ունի Նախիջեւանում հայկական հազարավոր խաչքարերի ջարդը՝ տրակտորներով, բահ ու քլունգներով, եւ այն, որ միջազգային UNESCO-ի աշխատակիցներին այդպես էլ արգելել են մուտք գործել Նախիջեւան ու սեփական աչքերով տեսնել «ինտերնացիոնալիստական» Ադրբեջանի կողմից 21-րդ դարի շեմին իրականացրած անմեղ խաչքարերի ջարդը։

Մերօրյա պատմությունը գլխիվայր շրջելով, նա հայտնում է, թե ոչ թե Ադրբեջանն է պատերազմ սկսել, այլ՝ հայերը. "не азербайджанцы развязали конфликт, в результате которого армянами были атакованы азербайджанские села, деревни и города, осуществлены этнические чистки, направленные против мирного азербайджанского населения Нагорного Карабаха"...
Երեւի իմաստ չունի կետ առ կետ քննարկել Արցախցի 13-ամյա դպրոցականի 1,5 էջանոց նամակին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչի կողմից որպես պատասխան գրված 10 էջանոց սուրոգաթը։ Հատկապես երբ չեն պատասխանել փոքրիկի նամակի ամենահիմնական հարցերին.

«Դուք ամբողջ ժամանակը միայն Ղարաբաղի եւ պատերազմի մասին եք խոսում։ Ուրիշ ոչ մի բանի մասին չեք մտածում։ Կարծես ուրիշ պրոբլեմներ եւ խնդիրներ չունեք։ Ուրիշ ոչ մի հարց կարծես Ձեզ չի հուզում... Եթե մեր երկիրը նվաճելու համար պատերազմ սկսեք, ողջ հայ ժողովուրդն է ոտքի կանգնելու եւ մեր հողը պաշտպանելու»,- գրել էր փոքրիկը եւ հարցրել՝ եթե պատերազմ սկսեք, արդյո՞ք Դուք, Ձեր երեխաները, Ձեր բարեկամներն ու ընկերները մասնակցելու եք այդ պատերազմին, թե՞ շարքային ադրբեջանցի երիտասարդներին եք ուղարկելու մեր երկրի վրա։

«Եթե այդքան շատ փող ունեք, ինչո՞ւ եք շարունակ զենք գնում, դրանով Դուք կարող եք այնպիսի կյանք կառուցել Ձեր երկրում, որ Ձեր ժողովուրդը (հատկապես նրանք, ովքեր Ձեր հայրիկի կողմից սկսած պատերազմի պատճառով փախստական են դարձել) երջանիկ ապրի եւ ոչ մի պրոբլեմ չունենա։ Դա՞ է լավ, թե՞ նրանց պատերազմի դաշտ ուղարկելը...»,- փոքրիկի այս գլխավոր հարցը եւս մնացել է անպատասխան։

Փոխարենը նրան հեքիաթ են պատմում այն մասին, որ "В Азербайджане счастливо проживают представители десятков различных национальностей, в том числе и армяне, которых твои ровесники могут тут видеть... Приглашаю тебя, Аделина, посетить Баку, Гянджу, Сумгаит, побывать в районах Азербайджана, увидеть их развитие и новый облик. Приезжай с родителями, с папой, мамой, бабушкой и дедушкой, им не понаслышке должно быть знакомо азербайджанское гостеприимство и созидательный характер моего народа".

Փոքրիկ Ադելինայի համերկրացիներն ու բարեկամներն այդ «ինտերնացիոնալիստական» ձայնի կանչով արդեն մի անգամ մեկնել են վերոհիշյալ քաղաքներ ու համատեղ ուժերով Սումգայիթ կառուցել, շենացրել ու գեղեցկացրել Բաքուն։ Արդյունքում, թե ինչ են ստացել, արդեն հայտնի է՝ ի պատասխան ղարաբաղցիների Հայաստանին միանալու պահանջով խաղաղ ցույցերի, այդ մարդկանցից շատերը մորթվել են նույն այդ Սումգայիթի, Բաքվի իրենց տներում, իսկ Ադրբեջանի այդ եւ այլ բնակավայրերում ապրող շուրջ կես միլիոն հայեր մահից մի կերպ փրկվելով, եկել են Արցախ, մեկնել Հայաստան, Ռուսաստան եւ այլուր։ Հազիվ թե փոքրիկ Ադելինայի այդ ամենի ականատես ծնողները, տատն ու պապը ցանկանան կրկին ճաշակել «ադրբեջանական հյուրասիրության» համը։

Իսկ "cозидательный характер моего народа" ասելով, Է. Ասլանովը երեւի նկատի է ունեցել 21-րդ դարի շեմին Եվրոպայի կենտրոնում ադրբեջանցի զինվորականի կողմից Ղարաբաղի ու ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի հետ առնչություն չունեցող քնած երիտասարդ հայ սպային կացնահարելը։ Քարե դարե գործիքներին լավ տիրապետելը մի՞թե բավարար փաստարկ է, որպեսզի ընդամենը 90 տարի առաջ խորհրդային ղեկավարների կողմից առաջին անգամ «հանրապետության» կարգավիճակ ստացած ժողովուրդը փորձի աշխարհին համոզել իր «հնագույն» ծագումը, Արցախ-Ղարաբաղն էլ հայտարարելով «ադրբեջանական պատմական հող»։

Ըստ երեւույթին, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչը, որին բախտ է վիճակվել գրելու իր երկրի ղեկավարին ուղղված նամակի պատասխանը, դրանից այնքան է ոգեւորվել, որ պատմական փաստերը վերաշարադրելիս, սրբագրելիս ու գլխիվայր շրջելիս, անգամ ոչ վաղ անցյալի հայտնի իրադարձությունները խեղաթյուրելիս մոռացել է, որ այդ ամենը գրում է իր երկրի նախագահի, այլ ոչ միայն սեփական համեստ անձի անունից։ Այլապես իր գրած պատասխանում երբեմն կմտածեր ստի ու կեղծիքի չափաբաժինը նվազեցնելու մասին։ Ինքը թերեւս կարող է ստել՝ որքան սիրտն ուզում է, բայց երկրի նախագահի համար այնքան էլ պատվաբեր չէ, երբ նրա կողմից պատասխանում են սուտ ու կեղծիքով։

Ադրբեջանի նախագահի դպիրը չի հասկանում, որ հնարավոր չէ պատերազմում հաղթել ու անկախ պետություն կերտել շնորհիվ ինչ-որ "полевых командиров и полоумных экстремистов"-ի, եւ որ վաղուց պատմության լուսանցքներում են մնացել տարիներ առաջ Մոսկվային մոլորեցնելու համար հնարած այդ տերմինները։ Այստեղ նման բաներ չկան։ Փոխարենը ԼՂՀ սահմանները վերահսկում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, որտեղ ծառայում են մեր զավակները։

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ պատասխան նամակում կան նաեւ ճշմարիտ տողեր՝ թեկուզ այլ ենթատեքստով։ Ղարաբաղյան շարժումից ու պատերազմից հետո իրոք մեզանում ոմանք շատ մեծ հարստության տեր են դարձել (ինչպես եւ Ադրբեջանում է), իրոք "Им самим живется очень хорошо, а вот армянской общине (հեղինակը «մոռացել» է ժողովուրդ բառը - Վ.Օ.) Нагорного Карабаха - плохо", բայց, այդուհանդերձ, նույն այդ ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով եւ խորհրդարանական ու այլ ընտրություններով բազմիցս արդեն պատասխանել է այդ հարցին։ Ադրբեջանում եւս հազարավոր մարդիկ վատ են ապրում։ Թեկուզ փախստական այն «միլիոնը», որոնց դիտմամբ շուրջ 20 տարի պահում են վրաններում, որպեսզի միջազգային հանրությունից անհրաժեշտ դիվիդենտներ քաղեն։ Սակայն ինչ վերաբերում է ղարաբաղցիներին, հազիվ թե գտնվի մեկը, որ մորթվելը գերադասի վատ ապրելուց։

Գուցե թե հնարավոր է 13-ամյա Ադելինային կամ մի այլ երեխայի խաբել, բայց մի ողջ ժողովրդի հազիվ թե հնարավոր լինի խաբել։ Հատկապես երբ դա վերաբերում է նրա կյանքը, ազատությունը եւ երկիրը խլելուն։

Այստեղ խնդիրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անունից նրա աշխատակազմի բաժնի վարիչի կողմից գրած պատասխան նամակը չէ 13-ամյա արցախցուն, այլ այն, որ Ադրբեջանի քաղաքական վերնախավը չի ուզում հասկանալ եւ համակերպվել այն մտքին, որ աշխարհի բոլոր կայսրություններն ու գաղութատիրությունները մի օր փլուզվել եւ փլուզվում են, որի արդյունքում բազմաթիվ ազգեր անկախություն են ստացել, ոմանք նաեւ առաջին անգամ պետականություն են ստեղծում։ Փլուզվել է հինավուրց Բյուզանդական կայսրությունը, փլուզվել է անգամ հսկա ԽՍՀՄ-ը։ Խորհրդային կայսրության ջանքերով ստեղծված Ադրբեջանի 70-ամյա գաղութային գերությունից ազատագրվել է նաեւ Արցախ-Ղարաբաղը, եւ արդեն 20 տարի է ունի անկախ իր պետականությունը, ինչպես նույն Ադրբեջանը։
Պատմության անիվը երբեք ետ չի գլորվում։ Գաղութատիրության գնացքը մեր կայարանից մեկնել է 20 տարի առաջ։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
գրող, հրապարակախոս
Ստեփանակերտ

четверг, 11 августа 2011 г.

13-ամյա Ադելինա Ավագիմյանը նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին



Պարոն նախագահ, Ձեզ գրում է ղարաբաղցի դպրոցական Ադելինա Ավագիմյանը:

Այս նամակը գրելու մասին ոչ մեկին չեմ ասել: Երկար եմ մտածել` գրե՞մ Ձեզ, թե՞ ոչ: Որոշել եմ գրել:

Ես ծնվել եւ ապրում եմ Ստեփանակերտում: Սիրում եմ իմ երկիրը, որովհետեւ Ղարաբաղը իմ հայրենիքն է, ես այստեղ եմ ծնվել ու այստեղ եմ ապրում, այստեղ են ծնվել իմ հայրիկը, մայրիկը, իմ պապիկներն ու տատիկները: Նրանց պապերն ու տատերը նույնպես այստեղ են ծնվել (երեւի գիտեք, որ շատ հին ժամանակներից սկսած, երբ մեր երկիրը Հայաստանի նահանգներից մեկն էր, կոչվում էր Արցախ): Ես ունեմ շատ ընկերներ, եւ նրանք նույնպես սիրեմ են իրենց հայրենիքը... Բայց ես մի ուրիշ բանի մասին եմ ուզում Ձեզ գրել:

Շատերի պես ես էլ ունեմ պրոբլեմներ եւ փորձում եմ, որքան հնարավոր է, լուծել դրանք: Ազատ ժամերին շատ բաների մասին եմ մտածում` մարդկային կյանքի, երջանկության, իմ հայրենիքից շատ հեռու ապրող իմ հասակակիցների, մերից տարբերվող նրանց երկրի մասին: Գիշերը նայում եմ երկնքի աստղերին եւ մտածում` տեսնես մեզնից այդքան հեռու ուրիշ մոլորակ կա՞, թե՞ ոչ, այնտեղ մարդիկ են ապրո՞ւմ, թե՞ ոչ... Պապիկս ասում է, որ փոքր ժամանակ ինքն էլ էր գիշերները նայում երկնքին եւ նույն բանը մտածում... Ես մտածում եմ նաեւ իմ հայրենակիցների մասին, հատկապես նրանց մասին, ովքեր կյանքում ավելի շատ դառնություններ են տեսել, քան ուրախություն: Ես ուզում եմ, որ բոլորը լավ ապրեն, պրոբլեմներ չունենան եւ երջանիկ լինեն...

Պարոն նախագահ, ամեն անգամ հեռուստացույց նայելիս, կարդալով կամ մեծերի պատմածները լսելով, մնում եմ զարմացած: Դուք ամբողջ ժամանակը միայն Ղարաբաղի եւ պատերազմի մասին եք խոսում: Ուրիշ ոչ մի բանի մասին չեք մտածում: Կարծես ուրիշ պրոբլեմներ եւ խնդիրներ չունեք: Ուրիշ ոչ մի հարց կարծես Ձեզ չի հուզում:

Ես երբեք ադրբեջանցի չեմ տեսել, ես Ձեր մասին, Ձեր երկրի մասին չեմ մտածում: Իմ ծնողները նույնպես Ձեր մասին, Ձեր երկրի մասին չեն մտածում... Չեմ կարողանում հասկանալ` ի՞նչ եք ուզում մեր երկրից: Լսել եմ, որ Դուք երբեք Արցախում, Ղարաբաղում չեք եղել, մեր Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը չեք տեսել, բայց շարունակ մտածում եք մեր երկիրը նվաճելու մասին: Չեմ հասկանում, Ձեր հողերը քի՞չ են, Ձեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը: Իմ պապիկից եմ լսել, որ պատերազմից առաջ, նույնիսկ 50 կամ 100 տարի առաջ, երբ այստեղ ադրբեջանցիներ կային, երբ մահանում էին, նրանց Ղարաբաղից դուրս էին տանում եւ թաղում նրանց իսկական հայրենիքում, որովհետեւ գիտեին, որ սա իրենց երկիրը, իրենց հողը չէ: Դրա համար այստեղ գրեթե ադրբեջանցիների գերեզմաններ չկան...

Հայրիկս ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի մասնակից է: Ես պատերազմը չեմ տեսել, բայց մեծերի պատմածներից գիտեմ, որ դա շատ վատ, շատ սարսափելի բան է, եւ երբեք չէի ցանկանա այն տեսնել: Համոզված եմ, որ ադրբեջանցի ոչ մի երեխա նույնպես չի ցանկանա պատերազմ տեսնել: Բայց մեծերից շարունակ լսում եմ, որ եթե պատերազմ լինի, իրենք նորից պաշտպանելու են մեր երկիրը: Իմ ընկերներից մեկն ասում է, որ եթե չթողեն զենք վերցնի, ինքը ֆրանսիացի Գավրոշի պես օգնելու է մեծերին, որ պաշտպանեն մեր հայրենիքը: Ես նույնպես, որքան հնարավոր է, օգնելու եմ իմ ծնողներին...

Մեծերից, տարբեր մարդկանցից բազմաթիվ անգամ լսել եմ, թե ինչպես է ամեն ինչ եղել: Արցախցիները խաղաղ ցույցի են դուրս եկել եւ ասել, որ ուզում են մեր Արցախ հայրենիքը միանա Մայր Հայաստանին, որովհետեւ Ադրբեջանը մեզ համար օտար երկիր է, եւ մեր հողը 70 տարի առաջ Ստալին անունով մի ղեկավար դիտմամբ տվել էր Ադրբեջանին: Իսկ ձեր հայրենակիցները, ի պատասխան դրա, Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում եւ այլ քաղաքներում սկսել են հայերին կոտորել ու վտարել իրենց տներից: Դրանով չբավարարվելով, Ձեր հայրիկը պատերազմ է սկսել իմ հայրենի Արցախի դեմ, բայց, չնայած շատ ուժեղ է եղել, շատ զինվորներ եւ տանկեր է ունեցել, այդ պատերազմում պարտվել է:

Ես մեծերին հարցրել եմ, թե ինչպես է պատահել, որ այդքան ուժեղը պարտվել է, իսկ նրանք պատասխանել են` որովհետեւ մենք մեր հողը, մեր հայրենիքն ենք պաշտպանել, իսկ ադրբեջանցիները հարձակվել են մեր երկիրը նվաճելու, մեր կյանքը եւ ազատությունը խլելու համար...

Եթե մեր երկիրը նվաճելու համար պատերազմ սկսեք, ողջ հայ ժողովուրդն է ոտքի կանգնելու եւ մեր հողը պաշտպանելու: Բայց համոզված եմ, որ եթե պատերազմ սկսեք, Դուք, Ձեր երեխաները, Ձեր բարեկամներն ու ընկերները չեն մասնակցելու այդ պատերազմին, այլ շարքային ադրբեջանցի երիտասարդներին եք ուղարկելու մեր երկրի վրա: Ես գիտեմ, որ եթե պատերազմ լինի, մեզնից շատերը, անգամ երեխաներ ու կանայք, կարող է զոհվեն կռվի ժամանակ, շատ երեխաներ կարող են որբ մնալ, բայց այդ պատերազմում զոհվելու են նաեւ հազարավոր ադրբեջանցի երիտասարդներ եւ բազմաթիվ ադրբեջանցի երեխաներ նույնպես որբ են մնալու: Դա՞ է Ձեր ուզածը, դրա համա՞ր եք ամեն օր մտածում պատերազմի եւ Ղարաբաղը նվաճելու մասին...

Եթե այդքան շատ փող ունեք, ինչո՞ւ եք շարունակ զենք գնում, դրանով Դուք կարող եք այնպիսի կյանք կառուցել Ձեր երկրում, որ Ձեր ժողովուրդը (հատկապես նրանք, ովքեր Ձեր հայրիկի կողմից սկսած պատերազմի պատճառով փախստական են դարձել) երջանիկ ապրի եւ ոչ մի պրոբլեմ չունենա: Դա՞ է լավ, թե՞ նրանց պատերազմի դաշտ ուղարկելը...

Ես շատ եմ ցանկանում, որ պատասխանեք իմ նամա
կին եւ անկեղծ ասեք, թե ինչու եք ուզում նվաճել իմ հայրենիքը, որը ձերը չէ: Ձեր հողերը չե՞ն հերիքում Ձեզ:

Ադելինա Ավագիմյան
13 տարեկան
ԼՂՀ, Ստեփանակերտ
10.08.11




Письмо президенту Азербайджана Ильхаму Алиеву

Господин президент, пишет Вам карабахская школьница Аделина Авагимян.
О моём намерении написать Вам письмо я никому не говорила. Долго думала, писать или нет? Решила написать.

Я родилась и живу в городе Степанакерте. Люблю свой край, потому что Карабах – моя родина, я родилась и живу здесь, здесь родились мои папа и мама, мои дедушки и бабушки. Их дедушки и бабушки также родились здесь (наверное, Вы знаете, что с очень древних времён, когда наш край являлся одной из провинций Армении, он назывался Арцах). У меня много друзей, и они также любят свою родину… Но я хочу написать Вам о другом.

У меня, как у многих, есть свои проблемы, и я пытаюсь, насколько это возможно, решать их. В свободное время задумываюсь о многих вещах։ о человеческой жизни, о счастье, о моих ровесниках, живущих очень далеко от моей родины, об их стране, отличающейся от нашей. По ночам я гляжу на звёзды на небе и думаю, а существуют ли столь далеко от нас планеты и живут ли там люди?.. Мой дедушка говорит, что и он в детстве по ночам разглядывал звёздное небо и думал о том же… Я задумываюсь также о моих современниках, в особенности о тех, кто в жизни видел больше горя, чем радости. Я хочу, чтобы все жили хорошо, не имели бы проблем и были бы счастливы.

Господин президент, каждый раз, смотря телевизор, читая или же слушая рассказы взрослых, я удивляюсь. Вы всё время говорите лишь о Карабахе и войне, словно ни о чём другом не думаете. Кажется, у Вас нет других проблем и задач и какой-либо другой вопрос Вас не волнует.

Я никогда не видела азербайджанца, я не думаю о Вас, о Вашей стране. Мои родители также не думают о Вас, о Вашей стране. Для меня непонятно, что Вы хотите от нашей страны? Слышала, что Вы никогда не были в Арцахе, Карабахе, не видели наш Гандзасар, Дадиванк, Амарас, но всё время думаете о захвате нашей страны. Не могу понять, своих земель Вам не хватает, зачем Вам Карабах? Я слышала от своего дедушки, что до войны, даже 50 или 100 лет назад, когда здесь были азербайджанцы, в случае смерти их вывозили из Карабаха и хоронили на их настоящей родине, потому что знали, что это не их родина, не их земля. Поэтому здесь почти нет азербайджанских кладбищ…

Отец мой является участником азербайджано-карабахской войны. Я не видела войны, но из рассказов взрослых знаю, что это очень плохая, ужасная вещь, и никогда не пожелал бы увидеть её. Уверена, что ни один азербайджанский ребёнок также не хотел бы увидеть войну. Но от взрослых постоянно слышу, что если будет война, то они снова защитят свою страну. Один из моих друзей говорит, что если ему не разрешат взять оружие, он подобно французскому Гаврошу будет помогать взрослым защищать нашу родину. Я тоже буду помогать своим родителям, насколько хватит моих сил…

От старших, от разных людей много слышала о том, как всё происходило. Арцахцы вышли на мирный митинг и сказали, что хотят, чтобы наш Арцах присоединился к Матери-Армении, потому что Азербайджан для нас чужая страна и 70 лет назад руководитель по имени Сталин нарочно передал нашу землю Азербайджану. А в ответ на это ваши соотечественники стали убивать армян в Сумгаите, Кировабаде, Баку и других городах и изгонять их из своих домов. Не удовлетворившись этим, Ваш отец начал войну против моего родного Арцаха, но, несмотря на то, что был очень сильным, имел много солдат и танков, проиграл в этой войне. 

Я спросила у взрослых, как получилось, что такой сильный проиграл, а они ответили, что мы защищали свою землю, свою родину, а азербайджанцы напали, чтобы захватить нашу страну, чтобы отнять нашу жизнь и свободу…

Если начнёте войну, чтобы захватить нашу страну, весь армянский народ встанет на защиту нашей земли. Но уверена, что если начнёте войну, Ваши дети, Ваши родственники и друзья не будут участвовать в этой войне, а отправите на нашу страну рядовую азербайджанскую молодежь. Я знаю, что если будет война, то многие из нас, в том числе дети и женщины, могут погибнуть, многие дети могут остаться сиротами, но в этой войне погибнут также тысячи азербайджанских юношей, и многие азербайджанские дети также останутся сиротами. Вы этого хотите? Для этого Вы каждый день думаете о войне и завоевании Карабаха? 

Зачем Вы всё время покупаете оружие? На эти деньги могли бы построить такую жизнь в своей стране, что Ваш народ (в особенности те, кто по причине развязанной Вашим отцом войны стали беженцамим), был бы счастлив и не имел бы никаких проблем. Не лучше ли это того, чем посылать людей на фронт?

Я очень хочу, чтобы Вы ответили на моё письмо и искренне сказали бы, зачем Вы хотите захватить мою родину, которая не принадлежит Вам. Неужели своих земель Вам не хватает?

Аделина Авагимян
13 лет
НКР, г. Степанакерт
10.08.11

Ճշմարտությունից մի վախեցեք, պարոնայք



ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի կողմից ՀՀ ՊՆ նիստերի դահլիճում ութ տասնյակ զինվորականների ներկայությամբ ազատագրված հողերը հանձնելու հայտարարության մասին թերեւս բավական խոսվել է։ Փաստորեն նա ասել է այն, ինչ քողարկված (ասենք՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ») կամ բացեիբաց («Եթե պատերազմ լինի, Ադրբեջանն առավելություն կստանա…» եւ այլն) ասում է Հայաստանի գերագույն ղեկավարը։

Խնդիրն այլ է` այն վախի մթնոլորտը, որ տիրում է մեզանում։ ՊՆ լրատվական ծառայության ղեկավար Դավիթ Կարապետյանը, ճշմարտությունը հերքելու նպատակով, ասես երեխաներին կոնֆետով սիրաշահելիս լիներ, մի ողջ տեսություն մարտադաշտ, շատ ներողություն, հրապարակ նետեց առ այն, որ «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձն է եւ իրականացնում է զինված ուժերի կառավարումը: Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բանակցությունները ոչ թե զինվորական, այլ քաղաքական իշխանությունների իրավասությունն են: Զինված ուժերի գլխավոր շտաբի լիազորությունները սահմանված են «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով» եւ այլն:

Բայց ՊՆ մամլո խոսնակը կարող էր մտավախություն ունենալ, չէ՞, առ այն, որ վերոհիշյալ հավաքին ներկա ութ տասնյակ զինվորականներից մեկը կարող է վեր կենալ ու ասել՝ բավական եղավ հեքիաթներ պատմես, այդ ամենը ես իմ ականջներով եմ լսել… Սակայն մամլո խոսնակը քաջ գիտե, որ դա քիչ հավանական է՝ ուսադիրներից, աշխատատեղից, օրվա հացից զրկվելու խնդիր կա մեջտեղ։ Մյուս կողմից, ՊՆ-ում շատ կցանկանային, որ հավաքին ներկա զինվորականներից «ինֆորմացիա հանողին» գտնեն ու այս ողջ պատմության համար «գլխին ընկույզ ջարդեն»…

Ասել է թե՝ երկու դեպքում էլ ՊՆ-ն շահելու է։ Կորցնողը խեղճ երկիրն է լինելու ու ժողովուրդը, որ այսօր սեփական երկրում անտեր է մնացել։ Այսօր մեզանում եթե մի զորեղ ուժ է մնացել, դա վախն է, վախի այն մթնոլորտը, որ տիրում է ազատ ու անկախ Հայոց լեռնաշխարհում։ Վախ՝ աշխատանք, պաշտոն, ապրուստ, նյութական ու հոգեւոր ցանկացած բան կորցնելու համար…

Նայեք հայկական հեռուստաալիքները (ձեզ հետ համամիտ եմ, որ նայելու մի առանձին բան էլ չկա, սերիալներ են՝ ապաշնորհ, տափակ, անգրագետ կինոնկարների կամ լուսնի միայն մի կողմի մասին պատմող լրաշարի տեսքով)։ Ոնց որ իրար շարունակությունը լինեն ու ասես ծառայում են նույն նպատակին՝ ժողովրդին պահել հաճելի նինջի մեջ, որպեսզի հանկարծ «միջանցիկ քամի» չբարձրանա եւ այս 20 տարում ստեղծած ազատության-անկախության դեկորացիաները քանդի-ավերի։

Արցախում «Ազատ Արցախ» անվամբ թերթ է տպագրվում։ Ասում են՝ տեղի հիմնարկություններն են միայն այն բաժանորդագրվում։ Թերթը ժողովրդի մեջ պահանջարկ չունի, որովհետեւ այն վերջին տարիներին դարձել է իրոք պաշտոնաթերթ, այդ բառի ամենանեղ իմաստով՝ պաշտոնյաներին սպասարկելու իմաստով։ Օրերս մի աշխատողից իմացա, որ տեղի պատկառելի գերատեսչություններից մեկն ինչ-որ բան, հատկապես ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, հրապարակելու համար այն սկզբում ուղարկում է նախագահական նստավայր, որտեղ գրաքննություն անցնելուց հետո է միայն այն հրապարակվելու թույլտվություն ստանում։ Ինչո՞ւ։ Որպեսզի հանկարծ արցախյան խնդրի վերաբերյալ ԼՂՀ-ից հանկարծ ինչ-որ բան դուրս չգա, որը կարող է դուր չգալ արցախյան խնդրի ողջ ծանրությունն իր ուսերի վրա առած Սերժ Սարգսյանին:

Տեղեկատվական պատերազմում պարտվում ենք, դիվանագիտական դաշտում պարտվում ենք, երեկ համոզված էինք, որ մեր բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում, այսօր մեր ղեկավարները հայտարարում են, թե հակառակորդն ավելի ուժեղ է… Եթե բոլոր այս ճակատներում պարտվում ենք, տակն ի՞նչ մնաց… Անշուշտ, չհաշված վերջին 15-20 տարում հայ ղեկավարության կուտակած պատկառելի նյութական կարողությունը։

Սակայն ես միանգամայն այլ կարծիքի եմ եւ հոդվածս ուզում եմ ավարտել այն զինվորի խոսքերով, որ ՊՆ նիստերի դահլիճում կայացած հանդիպումից հետո ընդդիմացել է գլխավոր շտաբի պետին. «Ինչ է, մինչ այդ հակառակորդը մեզնից բազմիցս ուժե՞ղ չէր, երբ խորհրդային բանակից հսկայաքանակ զինտեխնիկա էր ժառանգություն ստացել եւ վայելում էր Մոսկվայի հովանավորությունը, իսկ մենք, լավագույն դեպքում, ընդամենը որսորդական հրացաններով ու ինքնաշեն զենքերով էինք կռվում… Մարտական գործողություններից մեկի ժամանակ ես իմ հրամանատարության տակ կռվող հինգ տղաներով 300 ազերի ենք ոչնչացրել։ Փաստորեն, մեզնից յուրաքանչյուրը 50 հոգու դեմ էր կռվում։ Կապվել են ինձ հետ, ասել, որ շուտով օգնություն կուղարկեն, մերժել եմ, ասել եմ՝ պետք չէ…»։

Արեգ Վարդանյան
hraparak.am
11.08.11

среда, 10 августа 2011 г.

«Ամենամարտունակ բանակից» մինչեւ… բանալիների հանձնում



Հուլիսի 11-ին ՀՀ ՊՆ նիստերի դահլիճում մի քանի տասնյակ զինվորականների ներկայությամբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի արած հայտարարությունը, թե ազատագրված հողերը պետք է հանձնել Ադրբեջանին, որովհետեւ հակառակորդն ուժեղ է, եւ այն, որ, ըստ գեներալ-գնդապետի, Արցախին պետք է լայն ինքնավարություն տրվի Ադրբեջանի կազմում, դժգոհություններ է առաջ բերել Արցախում։ Իմ զրուցակիցները դատապարտում են դեռեւս երեկ իրեն տարածաշրջանի ամենամարտունակ բանակը համարող կառույցի գլխավոր շտաբի պետի պահվածքը, իսկ ոմանք պարտվողականություն քարոզելու մեջ մեղադրում են ոչ միայն նրան։
«Երեւանում արդեն մի տեսակ մոդա է դարձել «Ղարաբաղի բանալիները» թշնամուն հանձնելու մասին խոսելը,- ասում է ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի մասնակից Կարեն Ավանեսյանը։- Մեր տղաների արյան գնով հարստացած, պաշտոն գրաված էդ բոլոր մարդիկ մի տեսակ «կրակն են ընկել», սաղ ուզում են Ղարաբաղը ծախեն, Ղարաբաղից ազատվեն։ Դա միայն դավաճանություն չէ, դա երախտամոռություն է մի ողջ երկրի հանդեպ, որի շնորհիվ իրենք մարդ են դարձել»։
45-ամյա Արմեն Դանիելյանի կարծիքով, եթե հայոց բանակի ղեկավարությունն է սկսել խոսել հողեր հանձնելու մասին, նշանակում է արդեն ժամանակն է, որ իրենք իրենց պաշտոնները հանձնեն։ «Ազատագրված հողերը հանձնելու մասին խոսող էդ մարդիկ հո՞ղ են ազատագրել, մեր այս երկրի համար գոնե մի կաթիլ արյո՞ւն են տվել, որ այսօր ուզում են հող հանձնել,- ասում է Արմենը։- Չե՞ն կարողանում աշխատել, հոգնե՞լ են, ձանձրացե՞լ են, թող դիմում գրեն՝ գնան բոստան-մոստան անեն։ Թող նրա՛նք գան, ովքեր հասկանում են, թե ինչ է նշանակում հող, հայրենիք»։
Զրուցակիցներիս մեջ կային նաեւ այնպիսիք, ովքեր ոչ միայն ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին են քննադատում պարտվողական պահվածքի համար։ «Հողեր հանձնելու մասին խոսակցությունները մեզանում նոր չեն սկսել։ Սկզբում Լեւոնը «վառվեց» Ղարաբաղը հանձնելու վրա, հետո մյուս ղեկավարները սկսեցին տանել նույն գիծը,- ասում է Սերգեյ Հայրապետյանը։- Մոռացե՞լ եք, թե Օսկանյանն ինչպես մեզանում առաջին անգամ ազատագրված հողերն անվանեց «օկուպացված տարածքներ», հետո փորձեց մեր ականջներից «լապշա կախել», թե իբր «օկուպացված» բառն այլ իմաստ ունի։ Կարծես անգլերենի դասին միայն ինքն է ներկա եղել… Հետո էլ Սերժ Սարգսյանը եկավ, թե՝ Աղդամը մեր հայրենիքը չէ… Երեկ չէ՞ր, որ աշխարհով մեկ հայտարարեց, թե պատերազմի դեպքում Ադրբեջանը հաղթելու է, որովհետեւ իրենք իրենց ժողովրդին պատերազմի են պատրաստում, մենք՝ խաղաղության…»։
Ովքեր լսել ու տեղյակ են Խաչատուրովի հայտարարության մասին, նրանց մեջ քիչ չեն հենց Հայաստանի քաղաքական բուրգի «ոչ արժանավայել» պահվածքը քննադատողները։ «Քե մատաղ, Խաչատուրովն ի՞նչ մեղք ունի։ Նա զինվոր է, չէ՞, թեկուզ գեներալի կամ ֆելդմարշալի պագոններով լինի։ Իսկ զինվորն ունի գերագույն գլխավոր հրամանատար, որն ասում է՝ Ադրբեջանն ուժեղ է, որն Ալիեւի հետ բազար է անում հողեր հանձնելու համար,- ասում է իմ թոշակառու զրուցակիցներից մեկը։- Եթե երկրի ղեկավարը հայտնում է, որ հակառակորդն ուժեղ է, նրա զինվորը ո՞նց կարող է հակառակը պնդել…»։
Այս ողջ պատմության մեջ ինձ համար ամենակարեւոր դրվագն այն է, որ գլխավոր շտաբի պետը հետո հայտնել է, թե դրանք իր խոսքերը չեն, ինքը ներկայացրել է կառավարության տեսակետը։ Կարծում եմ, դրանով ամեն ինչ ասված է։ Եթե ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո կատարվող բանակցային ներկայացման մեջ կարմիր թելի պես անցնում է ազատագրված 7 շրջանները վերադարձնելու, ազերի փախստականների վերադարձի, Արցախը Հայաստանի հետ կապող Լաչին «պորտալարի», ինչ-որ անորոշ ժամանակ հետո անցկացվելիք հանրաքվեի գաղափարը եւ այլն, ապա մի՞թե այս ամենը չի նշանակում Արցախի կապիտուլյացիա, Արցախի վերջ։
Ինչո՞ւ մի գեներալ, որ ընդամենը մի տարի առաջ մայիսի 28-ին թե 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ բրիգադին դրոշ հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է, թե՝ «Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, իսկ այդ պատերազմը պարտադրվեց մեզ թշնամու կողմից: Մեզ օտար հող պետք չէ, մենք պաշտպանում ենք մեր տարածքները… Այն ամենը, ինչ մենք ունենք Ղարաբաղի հետ միասին, մեզ է պատկանում, եւ թող ոչ ոքի մտքով չանցնի, որ մենք կարող ենք գեթ մի թիզ հող զիջել» (Յու. Խաչատուրով) եւ այլն, այսօր միանգամայն հակառակն է ասում։ Պարզ է, թե ինչու։ Դա «կառավարական տեսակետն» է։ Վերեւից այլ հրահանգ է իջեցված՝ «Ադրբեջանն առավելություն կստանա, եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն, որովհետեւ նրանք իրենց ժողովրդին պատրաստել են եւ պատրաստում են պատերազմի…»։
Հետաքրքիրն այն է, որ ընդամենը մի տարում կամ մի օրում «տարածաշրջանի ամենամարտունակ բանակն» ունեցող երկրից մենք դարձանք, ինչպես ժողովուրդն է ասում՝ «բեղից վեր ընկած բրինձ», եւ դրա համար ոչ ոք, բացարձակապես ոչ ոք պատասխանատվություն չի կրում։
ՀԳ – Ի դեպ, երեկ ՊՆ մամուլի խոսնակը կրկին անդրադարձել է մեր լուրին՝ կապված հուլիսի 11-ի հավաքի ժամանակ Խաչատուրովի արած հայտարարության հետ. «Ակնհայտ է, որ դա պարզապես ապատեղեկատվություն է: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձն է եւ իրականացնում է զինված ուժերի կառավարումը: Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բանակցությունները ոչ թե զինվորական, այլ քաղաքական իշխանությունների իրավասությունն են:
Զինված ուժերի գլխավոր շտաբի լիազորությունները սահմանված են «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով: Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ակտիվորեն մասնակցել է արցախյան պատերազմին եւ քաջ գիտակցում է, թե ինչ զոհողություններով է ձեւավորվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության գոտին»: Նկատենք, որ սա առնվազն ծիծաղելի է դառնում. Խաչատուրովը նշված հայտարարությունն արել է, եւ դա ունկնդրել են առնվազն հարյուր անձ:
Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ստեփանակերտ
hraparak.am
09.08.11

среда, 3 августа 2011 г.

Ինչո՞ւ է Հայաստանը տանուլ տալիս տեղեկատվական պատերազմում


«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հայտարարությունը
Նախօրեին Facebook սոցիալական ցանցում լայն քննարկման առարկա դարձավ կինոռեժիսոր, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Աթասյանի` MaxInfo.am լրատվական կայքին տված հարցազրույցը: Վերջինս այս տարվա սկզբում սկսել էր աշխատել «Թեկուզ» ֆիլմի ստեղծման վրա, որի նպատակն է արցախյան հիմնախնդրի էությունն առանց խեղաթյուրումների միջազգային հանրությանը հասցնելը:
Այն, թե ինչով է ավարտվել կինոռեժիսորի այդ նախաձեռնությունը, միայն ապշանք է առաջացնում:
MaxInfo.am-ին Աթասյանն ասել է, որ նկարահանումները պետք է սկսվեին հունիսին: Դրա մասին տեղյակ էին և՛ նախագահական նստավայրում, և՛ Ազգային կինոկենտրոնում, և՛ Մշակույթի նախարարությունում: Ազգային կինոկենտրոնի տնօրինությունից և Մշակույթի նախարարությունից խոստացել էին, որ Մշակույթի նախարարը կառավարության նիստի ժամանակ պետք է բարձրացներ ֆիլմի ֆինանսավորման հարցը, որպեսզի պահեստային ֆոնդից գումար տրամադրվեր: Ըստ Ազգային կինոկենտրոնի եզրակացության` ֆիլմը պետք է շտապ նկարահանվեր:
«Բայց մշակույթի նախարարությունից մենք նամակ ստացանք, որտեղ հայտնվում էր ֆիլմին 2012 թվականի բյուջեի քննարկաման ժամանակ անդրադառնալու մասին միայն: Դրանից հետո ես Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպում ունեցա: Հիմա կրկնում եմ նրա խոսքերը բառացի. «Եթե ես ցանկանայի մերժել կամ փակուղի տանել ֆիլմը, ապա կասեի, որ այն նախատեսում ենք քննարկել 2012-ին»: Ես էլ ասեցի, բայց, տիկին նախարար, Դուք հենց այդպես էլ ինձ պատասխանել եք Ձեր նամակում: Նա էլ զարմացավ և ասաց. «Վայ էդպես եմ ասել, մոռացել էի»»,- հայտարարել է Աթասյանը…
Կինոռեժիսորը նաև նշել է, որ ֆիլմին օժանդակելու վերաբերյալ Նախագահի կոմից հանձնարարական է իջեցվել մշակույթի նախարարությանը: «Ես իմ աչքերով տեսել եմ այդ հանձնարարականը: «Բայց, փաստորեն, ոչ մի փոփոխություն էլ չկա»»,- հայտարարել է կինոռեժիսորը:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիտարկում է ադրբեջանական քարոզչամենային դիմակայելուն ուղղված Հայաստանի վարած քաղաքականությունը որպես վտանգավոր և տագնապալի: Դրա վառ ապացույցը կինոռեժիսորի հետ կատարվածն է: Կինեմատոգրաֆը աշխարհին ճշմարտությունը մատուցելու ամենաարդյունավետ միջոցներից է: Թշնամին ակտիվորեն օգտագործում է կինոն պատմությունը խեղաթյուրված ձևով ներկայացնելու համար: Միևնույն ժամանակ, հայաստանյան իրականությունում թշնամու հակահայկական քարոզչությանը դիմակայելուն ուղղված նախագծերն ուղիղ իմաստով «ջրվում են», այն էլ ցինիկաբար, հեղինակներին ուղարկելով դեպի 2012 թվականի բյուջեի քննարկում: Հենց դա՛ է պատճառը, որ Հայաստանը տանուլ է տալիս տեղեկատվական պատերազմում, իսկ աշխարհը հավատում է ադրբեջանական լուտանքներին:
hraparak.am
03.08.11

вторник, 2 августа 2011 г.

Բաքու-Թբիլիսի-Կարս գնացքի ուղեւորը



Վրաստանը եւ Ադրբեջանը պետք է միմյանց սատար լինեն, նրանք ընդհանուր հայացքներ ունեն, ամուր կապեր,- «The Business Year» ամսագրի Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված հատուկ համարի համար մեկնաբանությունում ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
«Մեր երկու պետությունները լուրջ խնդիրներ ունեն` կապված չկարգավորված հակամարտությունների հետ, եւ Ադրբեջանի ու Վրաստանի յուրաքանչյուր ընդդիմախոս մեր երկու պետությունների թշնամին է: Մեր ուժը միասնության մեջ է, եւ դա ընդամենը խոսքեր չեն, դա իրողություն է»,- ընդգծել է նա:
Խոսելով համատեղ իրականացվող ծրագրերի մասին, նա առանձնացրել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը, քանի որ «բոլորվին նոր ռազմավարական կապ է հաստատվում ոչ միայն Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, այլեւ Կենտրոնական Ասիայի, Չինաստանի եւ Եվրոպայի»:
Եղբայր ադրբեջանցիների, հայր եւ որդի Ալիեւների հասցեին գովերգներ շռայլելով` Սահակաշվիլին հավելել է. «Մեր երկրների միջեւ խնդիրներ չկան»:
Հայերը դեռ հինգերորդ դարում քաջ գիտակցում էին` մեր թշնամու թշնամին մեր բարեկամն է: 21-րդ դարում Վրաստանի նախագահը հայտարարում է` Ադրբեջանի թշնամին Վրաստանի թշնամին է: Խեղճ վրացի ժողովուրդ, բան հասկացա՞ր:
Հավանաբար Սահակաշվիլին այս խոսքերն արտասանելիս առանց փողկապի է եղել: Այլապես մերձավորներից մեկը նրան խորհուրդ կտար լեզուն կծել եւ փողկապ ծամել, որովհետեւ ասածը ցնդաբանություն է: Իսկ եթե նրա վզից այդ պահին կախված է եղել Հայաստանի նախագահի տված մեդա՞լը…
Ինչու Հայաստանի՞: Որովհետեւ Ադրբեջանի անվտանգության ռազմավարական փաստաթղթում որպես Ադրբեջանի թշնամի երկիր մատնանշված է Հայաստանը, եւ բացի այդ էլ՝ Ադրբեջանի հետ չկարգավորված հակամարտության բուն ընդդիմախոսը Հայաստանն է: Սահակաշվիլին տեղյակ չէր երեւի: Դրա համար էլ ասում է, որ Հայաստանը, ափսոս, Վրաստանի թշնամին է։
Սահակաշվիլու այս հայտարարությունը մեկնաբանելը գուցեեւ ավելորդ է, քանզի ավելի անհեթեթ բան, քան սա է, դժվար է պատկերացնելը։ Բայց ուր էր, թե հնարավոր լիներ այն վերագրել Սահակաշվիլու թեթեւ կոնծածությանն ու դրանով հարցը փակել։ Վրաստանի նախագահը, սակայն, արդեն որերորդ անգամ, Ադրբեջանին սիրաշահելու համար, իր հայտարարություններով լուրջ փորձության է ենթարկում հայ-վրացական թե դարավոր կապերը եւ թե մերօրյա հարաբերությունները։ Արդեն երկու ձեռքի մատներն էլ չեն բավարարում հաշվելու, թե Սահակաշվիլին քանի անգամ է համոզմունք հայտնել, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի սրբության սրբոց Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով։
Մենք ամեն անգամ փորձել ենք հասկանալ Սահակաշվիլուն։ Վրաստանը չի կարողանում հաշտվել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կորստի փաստի հետ, եւ, բնական է, որ նախագահ Սահակաշվիլին պետք է անընդհատ թմբկահարի տարածքային ամբողջականության հարցը։ Բայց, ինչ էլ լինի, որպես նախագահ, որպես պետական եւ քաղաքական գործիչ, նա պետք է իմանա, որ տարածքային ամբողջականությունը մեկ բան է, իսկ ազգերի ինքնորոշման բացարձակ իրավունքը՝ մեկ այլ բան։ Միջազգային իրավունքի այդ երկու հիմնարար նորմն այսպես կոպտորեն տարանջատել եւ հարցին նայել միայն Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղու գնացքի պատուհանից, կարծում ենք, այնքան էլ հարիր չէ ուժերի ծաղկման շրջանում գտնվող ղեկավարին, էլ չենք ասում առաջադեմ Արեւմուտքին ինտեգրվող Սահակաշվիլուն։
Ի դպ` Սահակաշվիլուն են պատկանում բազմաթիվ այլ հակառեկորդներ եւս, որոնք անգերազանցելի կմնան դեռ շատ երկար ժամանակ։ Հավանաբար շատերն են հիշում Օբամայի համբուրգերից կծելու հնարավորության` Միշա Սահակաշվիլու բացատրությունը: Ըստ նրա` Օբամայի կամ որ նույնն է՝ ամերիկյան այդ համբուրգերից կծել կկարողանան այն քաղաքակիրթ երկրները, որոնք զինված ուժեր չունեն այլ երկրների տարածքում։ Եվ այս ամենը Սահակաշվիլին հայտարարում է ամերիկա-իրաքյան եւ ամերիկա-աֆղանական հարաբերությունների ճշտման ամենաթունդ պահին, հայտարարում է Ադրբեջանում, վերջինիս իր հերթական սիրատոչոր գովեստները շռայլելու ֆոնին եւ ակնարկելով, թե Ադրբեջանի տարածքում այլ երկրի զինված ուժեր կան:
«Քո թշնամին իմ թշնամին է» նոր սոփեստության առիթով արժե թերեւս մեկ անգամ եւս հիշեցնել Օբամայի համբուրգերից կծել կարողացող Սահակաշվիլուն եւ ոչ մի երկրի տարածքում զինուժ չունեցող, բայց այդպես էլ Օբամայի համբուրգերին հասնել չկարողացող Ալիեւին, որ ոչ մի նորմալ երկիր, այդ թվում` ոչ ԱՄՆ-ն, ոչ Ռուսաստանը եւ ոչ էլ նույնիսկ Հայաստանը, զենքի չի դիմում, եթե դրա անհրաժեշտությունը չի լինում: Զենքի չէին դիմի նաեւ աբխազները, հարավ-օսերը եւ Ղարաբաղի հայերը, եթե Վրաստանը կամ Ադրբեջանն առաջինը չփորձեին զենքի ուժով ճնշել այդ ժողովուրդներին: Հիմա բարի եղեք ասել` ո՞վ է ավելի արժանի Օբամա քեռու համբուրգերին, այսինքն՝ ո՞վ է ավելի քաղաքակիրթ` նրանք, որ լո՞ւծ են պարտադրում, թե՞ նրանք, որ ազատագրվում են լծից:
Այլ բան, որ Օբաման է այս հարցերին այլ կերպ նայում, մի դեպքում այս, իսկ մի ուրիշ դեպքում` այլ տեսանկյունից: Հետեւաբար, բոլորովին էլ կարիք չկա, կարծում ենք, որ յուրաքանչյուրն իր ճշմարտությունն առաջ հրի` ուշադրություն չդարձնելով գոյություն ունեցող մեկ եւ միակ ճշմարտությանը: Այլապես Հայաստանն էլ կարող է իր բաժին ճշմարտությունն առաջ տանել եւ մի գեղեցիկ օր ճանաչել բոլորի անկախությունը, հայտարարելով` ով չի ճանաչում, ուրեմն այդ երկրների թշնամին է: Մեջտեղում դարձյալ տուժելու է բուն ճշմարտությունը, քանզի հստակ է` ճանաչումը չպետք է լինի երկակի ստանդարտներով, չպետք է հետապնդի մեկին օգնելու, իսկ մյուսին տկարացնելու նպատակ: Ճանաչումը պետք է տեղի ունենա միջազգային նորմերի տառին ու օրենքին համապատասխան, որպեսզի լինի համընդհանուր, եւ ոչ ոք նման անհեթեթ հայտարարություններ անելու ցանկություն ու առիթ չունենա:
Էդիկ Անդրեասյան
hraparak.am
02.08.11