суббота, 30 июля 2011 г.

Ռուս լրագրող. Ադրբեջանն ազգային պետություն կառուցում է հայերին ոչնչացնելով


Ազգային պետության եւ ազգային ինքնագիտակցության ձեւավորման գործընթացն Ադրբեջանում իրականացվել է հայերին ոչնչացնելու ճանապարհով. ըստ «Երկրամասի»` Ղրիմի լրագրողների հետ անցկացված դասընթացների ժամանակ հայտարարել է տնտեսագետ, քաղաքագետ, լրագրող Միխայիլ Լեոնտեւը:

«Էթնիկ պետությունը վտանգավոր բան է: Այդ հիմնախնդրի հետ նույն կերպ բախվում են Գերմանիան, Իտալիան, Ուկրաինան, սկզբունքորեն ցանկացած ժամանակակից երկիր: Տառապում են, չեն կարողանում հաղթահարել: Եվ այդ ամենն այն պատճառով, որ ազգային պետությունը, ըստ էության, ողորմելիություն է: Ազգային պետության ծնունդը սարսափելի, համատարած դեգեներացում է: Հիշենք, թե ինչպես էր տեղի ունենում ազգային ինքնագիտակցության գործընթացը ոչ թե եվրոպացիների, այլ ավելի քիչ քաղաքակիրթ ժողովուրդների մոտ: Օրինակ` Ադրբեջանում` հայերի ոչնչացման ճանապարհով: Դա շատ տիպիկ եղանակ է»,- ասել է նա:

Комментариев нет:

Отправить комментарий